Պահոց | 11:31 ե.

ԼԵՎՈՆ ԼԻՍԻՑՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

29 Սպտ

2 նոյեմբերի, 1920 թ. Երևան

Իմ անգին հայրիկ,

Ապրում ենք մղձավանջի օրեր: Կարսը ընկավ անփառունակ կերպով մեկ օրվա թույլ դիմադրությունից հետո: Բերդապահ զորքը չնկատեց` ինչպես թշնամին մտավ քաղաքի փողոցները: Այժմ կռիվները փոխվել են Ալեքսանդրապոլի շրջանը և շատ հավանական է, որ մեր կապը իրար հետ կտրված կլինի շուտով: Կառավարությունը և տիրող կուսակցությունը մեռցրել են ժողովրդի մեջ հերոսության ոգին  և ամբոխների ինքնապաշտպանության ու տխրության կույր բնազդը, և նրանք չեն, որ պետք է կարողանան նորից զարթնեցնել: Կառավարության անդամների ու ղեկավար գործիչների բոլոր զեկույցներն ու խորհրդակցությունները արվում են դռնփակ, «ֆրակցիաների» ժողովներում, իսկ ժողովուրդն ու հասարակությունը ապրում է ստահոդ կամ չարանենգ փսփսուկներով  ու անտարբեր անցնում է պաշտոնական «կոչերի» ու «հաղորդագրությունների» մոտով: Չգիտեմ` պիտի զարթնի արդյոք և երբ ժողովրդի առողջ բնազդը: Մինչև  այժմ մեր բանակը, որ շատ մեծ է իր բազմությամբ, փախուստի էր դիմում ոչխարի հոտի նման: Ամենազարհուրելին այն է, որ երբ թշնամին քթի տակ է արդեն, մայրաքաղաքի կյանքն ունի իր նույն առօրյա տաղտկությունը և թմրությունը, որին խառնվել է միայն վախի զգացումը, բայց դարձյալ բավականին անտարբեր: Դատապարտվածի թմրություն,  զառամած կենդանու հոգեբանություն թե կառավարության և թե ժողովրդի մեջ: Իսկ մինչ այդ եղել է  զարմանալի անփութություն և թեթևամիտ խաղի  վերաբերմունք ամեն ասպարեզում:

 …Այս տարի ցուրտն ու ձմեռը շատ շուտ են վրա հասնում: Այստեղ անվերջ անձրև է, իսկ այսօր անդադար հեղեղ է ու քամի: Հեշտ չի այս եղանակին լինել դիրքերում կամ դաշտում, անտուն գաղթական:  Դարձյալ տասնյակ հազարավոր մահեր: Մեր ոճրագործ, կարճամիտ, ժողովրդակործան, ունայն ու թայֆայական  «կառավարության» քաղքականության ամբողջ սնանկությունն ու դատարկությունը երևաց այժմ, այս մեծ փորձության ժամին: Յուզբաշու նման ժողովրդին հրամայել, բայց ոչ` կազմակերպել, հավասարապես կրթել, այդ է ներքին ամբողջ քաղաքականությունը: Չունենք ոչ մի կառավարություն, կուսակցություն, որի սիրտը բաբախեր ժողովրդի սրտի հետ միասին և որը առկայծեր ժողովրդի մեջ: Կան միայն կառավարչական չաղ ապուրից  ուտողներ, ամեն ձևի ու չափի թալանչիներ: Ամեն բանի սովորած ու իրենց ֆիզիկական գոյությունը պահպանող «քաղաքացիներ», կույր ու անկամ բանակ և ատամները կրծոտող կենտ-կենտ «քննադատողներ»…??????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

29 Սպտ

Ասում են` մարդն ազատ չէ, քանի որ այն ամենն, ինչ նա անում է, ունի ժամանակի մեջ իրեն նախորդած պատճառը: Սակայն մարդը միշտ գործում է ներկայի մեջ, իսկ ներկան դուրս է ժամանակից: Այն ընդամենը անցյալի ու ապագայի շփումն է, և այդ պատճառով էլ ներկայի պահին մարդը միշտ ազատ է:

Մի անհանգստացեք վաղվա համար, քանի որ վաղը չկա: Կա միայն հիմա-ն: Ապրիր նրա համար, և եթե քո հիմա-ն լավն է, ապա այն միշտ է բարի:zavtra-nichego-net

ՀԱՅՆՐԻԽ ՀԱՅՆԵ

29 Սպտ

Ինչ սարսափելի հիվանդություն է կանանց նկատմամբ սերը: Այստեղ չի օգնի ոչ մի կարգի պատվաստանյութ: Շատ խելացի և փորձառու բժիշկները խորհուրդ են տալիս միջավայրի փոփոխություն և հուսով են, որ կախարդուհուց հեռանալու դեպքում կանցնի նաև կախարդանքը: Հոմեոպաթիկ սկզբունքը, համաձայն որի կնոջից մեզ կարող է բուժել կինը, թերևս առավելապես ապացուցվում է փորձով:

Կնոջ ատելությունն, ըստ էության, նույն սերն է, միայն ուղղությունը փոխած:Heinrich-Heine-543x199

%d bloggers like this: