Պահոց | 10:36 ե.

ԱՃԱՌՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

27 Սպտ

1939 թվականի մարտի 7-ին և այն էլ դռնփակ նիստում վերջապես քննության է դրվում Հրաչյա Աճառյանի գործը: Դատը վարում է Մոսկվայից ժամանած դատական եռյակը: Դատավոր Նովիկովը ներկայացնում է Աճառյանի մեղադրանքները` նացիոնալիզմ, անգլիամոլություն, լրտեսություն, համալսարանում դաշնակցական խմբակի ղեկավարում, Հայաստանը Ռուսաստանից անջատվելու և միևնույն ժամանակ Ղարաբաղը Հայաստանին միացնելու կողմնակից, լեզվաբանությունից մարքսիստական ուսմունքը դուրս վանելու գաղափարախոս և այլ անհիմն մեղադրանքներ: 

Դատավորի այն հարցին, թե լեզվաբանը ինչու է անգլերենը ռուսերենից ավելի շատ սիրում, Աճառյանը պատասխանել է, թե անգլերենի քերականությունը հեշտ է, 300 բառ իմացողը կարող է ճառ արտասանել, մինչդեռ ռուսաց լեզվի քերականությունը շատ դժվար է նույնիսկ ռուսների համար: Իսկ «նացիոնալիստ» բառի կապակցությամբ ասել է. «Ես սիրում եմ իմ ազգը` առանց ատելու մյուս ազգերը: Մենք փոքր ազգ ենք. եթե հայերը ազգասեր չլինեին, հայ ազգը այդքան դարեր չէր կարող պահպանել իր գոյությունը»:10516663_246774288865017_182936904961251421_n

ՏԵՐԵՆՍ ՈՒԱՅԹ

27 Սպտ

Հավանաբար մենք բոլորս էլ մեր սրտրում եղած լավագույնը տալիս ենք նրանց, ովքեր ի պատասխան հազիվ են հիշում մեր մասին…

Երջանկությունը սոսկ իրագործված նախասահմանման կողմնակի արգասիքն է, ինչպես լույսն է էլեկտրական հոսանքի կողմնակի արգասիքը: Եթե հոսանքը չի անցնում, լույս չի լինի: Այդ պատճառով էլ երջանկության չեն հասնում նրանք, ովքեր այն փնտրում են միայն իրենց համար:T-H-White[1]

ՌԱԼՖ ՈՒՈԼԴՈ ԷՄԵՐՍՈՆ

27 Սպտ

Մարդիկ մեզ օգնում են` կամ նվիրաբերելով իրենց միտքը, կամ պարգևելով իրենց զգացմունքները: Այդ օգնությունն իրական է: Մնացած բոլոր դեպքերում ի հայտ է գալիս խաբուսիկ արտաքին կողմը: Եթե դուք բարեհաճեք սպասարկել ինձ հացով ու վառելիքով, ես շուտով կնկատեմ, որ դրանց դիմաց վճարում եմ լիովին և դրանով հանդերձ մնում եմ այնպիսին ինչպիսին կայի` ոչ վատը, ոչ լավը: Մինչդեռ յուրաքանչյուր մտային ու բարոյական ուժ ծնում է դրական բարիք:Emerson_seatededit

ԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԸ

27 Սպտ

Երվանդ Քոչարը Երեւանի ԿԳԲ-ի բանտում մնաց 2 տարի 2 ամիս: Եվ 1943-ի օգոստոսին ազատ արձակվեց: Կարո Հալաբյանը Մոսկվայում մեծ գործունեություն էր ծավալել Երվանդին ազատելու համար եւ, ասում էին, Անաստաս Միկոյանին էր խնդրել, եւ նա դեմ չէր եղել Քոչարի ազատմանը: Երվանդը եկավ տուն: Օջախը քանդվել էր. կինը` Թամարան, լքել էր, մայրական տուն գնացել, նոր ամուսնություն կնքել մոսկվաբնակ հայտնի մի հայ ջութակահարի հետ, երեխային էլ՝ փոքրիկ Դավթին, թողել մոր խնամքին: Զոքանչը՝ բարի տիկին Սրբուհին, ջերմությամբ ընդունեց Երվանդին, խնամեց նրան, մինչեւ որ Երվանդը նորմալ վիճակին հասներ: Եկավ մեր տուն՝ հորս մորս այցելության: Նիհարած էր, ԿԳԲ-ի քննիչի հարվածից մի ականջից խլացած: Բանտից վերադարձողները չէին սիրում խոսել քաշած տառապանքների մասին: Հրամայված է լռել: Սակայն Երվանդը հորս պատմեց, թե ինչպես հարցաքննությունների ժամանակ քննիչը, իբրեւ փաստ, իրեն ցույց էր տվել մատերիալները՝ գրված իր դեմ: Որքան ծանոթ անուններ: Երվանդին արձակում են առանց դատի՝ հանցակազմի բացակայության հիման վրա: «Ներողություն անգամ չասեցին: Հիմա ես ազատ մարդ եմ, սակայն երկու տարվա կտտանքներից ու նկուղներում անքուն գիշերներ անցկացնելուց հետո կորցրել եմ առողջությունս, ապրելու հավեսս: Ինչ մարդիկ մնացին այնտեղ»,- խոսքն ամփոփեց նա: Հայրս ու մայրս աշխատում էին սիրտ տալ նրան, ասում էին. «Երվանդ, դու դեռ ջահել ես: Նորից կունենաս ընտանիք եւ նորից կստեղծես լավ գործեր, քո պոտենցիալն անսահման է»: Բաժանվելիս հայրս Երվանդին նվիրեց մի լավ ծխամորճ եւ ասաց. «Սա համբերության չիբուխն է, քաշիր…»: Մեր շնիկը՝ Ջեկոն, հորս սիրելին, որ ամեն ինչ հասկանում էր, ուզում էր անպայման Երվանդի թշերը լիզեր, հայտնելով իր ուրախությունը Երվանդի վերադարձի համար:

Վիգեն Իսահակյան

«Փարիզ, Քոչար, անցած օրեր…»  գրքից1376129838,4101

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԸ

27 Սպտ

Իհարկե, Գուրգենը վախենում էր, որ թոքախտի մասին իմանալուն պես կհեռանամ ու իրեն կթողնեմ բախտի քմահաճույքին… Բայց, որքան էլ տարօրինակ է, «թոքախտ» բառն ինձ ամենեւին չվախեցրեց: Միայն գիտեի, որ հիմա նա իմ կարիքն ուներ ավելի, քան երբեւէ: Այդ պահին նրանից հեռանալ նշանակում էր՝ սպանել: Ես չէի ուզում սպանել մի մարդու, որն ինձ համար թանկ էր եւ իմ կարիքն ուներ… Ռադիոն ամբողջ ժամանակ հաղորդում էր Ստալինի մահվան մասին: Ոչ միայն սփռում էր սրտակեղեք մեղեդիներ, որը մեզ միայն ուրախություն էր բերում: Դեռ հիվանդանոցում որոշել էինք, որ հարսանիքը կլինի Ապրիլի 5-ին, Զատկի օրը: Հիվանդանոցում իմացա, որ Գուրգենին դուրս էին գրելու Ապրիլի 2-ին: Հաջորդ օրը պիտի գնայի նրա ետեւից: Բայց առավոտյան ժամը տասին հանկարծ ինքը հայտնվեց՝ հոգնած ու գունատ: «Խնդրեցի, որ շուտ բաց թողնեն, մեկ րոպե անգամ չէի ուզում այնտեղ մնալ»,-բացատրեց ինձ: Կյանքումս նման տանջահար մարդ ո՛չ տեսել էի, ո՛չ էլ հետո տեսա: Գուրգենի դեմքը կապտավուն էր, չափից դուրս նիհարած ու հնարավորին չափ ջղային: Արդյո՞ք մտքովս անցնում էր, որ նա դեռ 16 տարի էլ կապրի: Ամենևին: «Գոնե մի տարի, գոնե մի տարի…»,- ասում էր նա: Եվ ես էլ կրկնում էի՝ գոնե մի տարի: Եվ այսպես, պայքարը հայ գրողի կյանքի համար շարունակվում էր… Պարտքս էի համարում շրջապատել նրան հոգատարությամբ, ուշադրությամբ եւ մինչեւ վերջ մնալ նրան ընկեր: Որքան տանջում էր նրան կյանքը, այնքան ավելի սիրելի էր դառնում ինձ: Չէ՞ որ ես միշտ պարտվածների հետ եմ, իսկ հաղթողները կապրեն եւ առանց ինձ… Որպեսզի հավերժորեն շաղկապեինք մեր բարեկամությունն ու սերը, գնացինք զագս: Պանի Մարիան իսկական հարսանիք էր ձեռնարկել: Մեր հարսանիքին ներկա էին նրան բուժող բժիշկները: Իհարկե` նաեւ մեր հրաշալի Ալիսա Անդրեեւնան: Նա խղճահարված ինձ էր նայում: Բոլորն էին կարծում, որ ես խենթ, բայց ազնիվ քայլ էի անում: Ես որսում էի տարակուսող հայացքները. «Ինչ զարմանալի զույգ է»: Դեռ հիվանդանոցում Ալիսա Անդրեևնան ասաց, որ տնային պայմաններում թերեւս բուժվի Գուրգենը: Մեր հարսանեկան հանդեսի օրը Գուրգենը գրեց  «Հարսանիք» տխուր բանաստեղծությունը. «Ահա իմ վերջին հարսանիքը, ու հարսնացուն ահա իմ վերջին… բայց դարպասների ետևում ինձ մահն է սպասում՝ ծաղրաբար հռհռալով»,-մոտավորապես այսպիսին էր նրա բովանդակությունը: Գիտեի, թե ինչ մեծ պատասխանատվություն էի վերցնում վրաս: Եվ այդ զգացումը երբեք չլքեց ինձ: Իսկ վախը՝ չկորցնել այդ տաղանդավոր, անսովոր, բայց եւ հիվանդ մարդուն, ամբողջ կյանքումս կրնկակոխ հետեւեց ինձ եւ թույլ չտվեց ուրախանալ…  

 Անտոնինա ՄԱՀԱՐԻ

«Իմ ոդիսականը» գրքից1376376779,0703

ԱՍՏԾՈՒՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ

27 Սպտ

(հնդկական առակ)

Օրերից մի օր մի ճամփորդ մոտենում է հոգեւոր հովվին ու ասում, որ ցանկանում է ապրել հոգեւոր եւ ճգնակյաց կյանքով: Խոհեմ եւ երկար տարիներ ճգնակյաց կյանքով ապրող հովիվը մեղմ ժպտալով ասում է. «Որդիս, իսկ դու երբեւէ որեւէ կնոջ սիրե՞լ ես»: «Ոչ, Դուք ինձ սխալ հասկացաք, ես ասում եմ, որ ինձ բացարձակ չի հետաքրքրում աշխարհիկ կյանքը, ես ուզում եմ ինձ ամբողջովին նվիրել Աստծուն եւ ապրել միմիայն հոգեւոր կյանքով»,-բողոքում է ճամփորդը: «Որդիս, խնդրում եմ՝ լսիր ինձ ուշադիր, ես հարցնում եմ. դու քո կյանքի ընթացքում արդյոք չե՞ս սիրել որեւէ կնոջ կամ գոնե երեխայի, մի՞թե դու ոչ ոքի չես սիրել»: «Ախր, ես պարզ ասում եմ, որ աշխարհիկ կյանքն ինձ չի հետաքրքրում, ինձ ոչինչ պետք չէ այս ունայն աշխարհից, որտեղ ամեն հարաբերության մեջ մի օր կեղծիք է ծլում, որտեղ մարդիկ ավելի շատ իրենց շահն են հետապնդում, քան միմյանց հարգելն ու սիրելը, որտեղ մարդիկ օրվա հացը վաստակելու համար ուրանում են ամեն մի սրբություն, որտեղ մարդիկ իրենք էլ են հոգնել իրենցից: Ախր, ես ինչպե՞ս կամ ինչո՞ւ սիրեմ նրանց, ոչ, ես ուզում եմ բարձրանալ լեռները, առանձնանալ ու ինձ լիովին նվիրել Աստծուն»: «Ետ վերադարձիր աշխարհ, փորձիր սիրել մարդկանց. դա է Աստծուն մոտենալու առաջին քայլը»,-պատասխանում է ծերը:  

Պատրաստեց Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆԸ1376378584,8152

ՋԵՐՈՄ Դ. ՍԵԼԻՆՋԵՐ

27 Սպտ

Տես, թե ինչպես են մարդիկ խելագարվում մեքենաների համար: Նրանց համար իսկական ողբերգություն է, եթե իրենց մեքենայի վրա թեկուզ փոքրիկ խազ է լինում: Նրանք անվերջ կարող են պատմել, թե մեկ բալոն բենզինով քանի մղոն կարող են քշել իրենց մեքենան: Իսկ հենց նոր մեքենա են գնում, սկսում են գլուխ ջարդել, թե ինչպես կարող են այն փոխարինել մեկ այլ, ավելի նորաձեւ մակնիշի մեքենայով: Իսկ ինձ անգամ հին մեքենաները դուր չեն գալիս, հասկանու՞մ ես, ինձ հետաքրքիր չէ: Ավելի լավ է ես ձի ունենամ: Ձիերն ինչ-որ մարդկային բան ունեն: Ձիու հետ հնարավոր է զրուցել գոնե: Չեմ ուզում ներշնչել քեզ, որ միայն գիտնականները եւ կրթված մարդիկ կարող են կյանքում արժեքավոր ներդրում ունենալ: Դա այդպես չէ, սակայն ես պնդում եմ` կրթված մարդը, որը նաեւ ստեղծագործող է եւ տաղանդավոր (նման մարդիկ, ցավոք, հաճախ չեն հանդիպում) հենց այդ տեսակն է, որ իրենից հետո ավելի արժեքավոր ժառանգություն է թողնում, քան միայն տաղանդավորներն ու ստեղծագործողները:

Թարգմ. Ա, Քեշիշյան

1376466215,8383

%d bloggers like this: