Պահոց | 8:18 ե.

ՉԻՏՐԱ ԴԻՎԱԿԱՐՈՒՆԻ

23 Սպտ

Մի՞շտ է այդպես պատահում, երբ մենք ուղղություն ենք վերցնում դեպի մի որևէ արգելված բանի կողմը կամ, ինչպես ոմանք անվանում են դրան, դեպի մեղքը: Առաջին քայլը տանջալից է կեղեքման աստիճան, մինչև արյունը, մինչև ոսկորները, մինչև ուշաթափություն: Երկրորդը նույնպես հոգի է մորմոքում, բայց դա արդեն տանելի է: Երրորդ քայլից տառապանքն արդեն անցնում է մեր գլխավերևով, ինչպես սև ամպը: Շուտով այն կդադարի մեզ կաշկանդել կամ անհանգստացնել:

Գայթակղություններն ավելի ուժեղ են, քան դրանք արարողները: Դու ազատություն ես տալիս և այլևս իշխանություն չունես նրանց վրա:apple-adam-and-eve-graphic-painted

ՄԻԽԱՅԻԼ ԱՐՑԻԲԱՇԵՎ

23 Սպտ

Լավ, ես հավատում, հավատում եմ, որ կյանքը հրաշալի է ու հզոր, սակայն ոչ ինձ համար… Ինձ համար ամեն ինչ կորած է: Ես այլևս երբեք դուրս չեմ գա այստեղից, ես արդեն ոչ ուժ, ոչ ցանկություն ունեմ պայքարելու: Պիտի իջնեմ ավելի ու ավելի ներքև… եթե կա ավելի ստորին բան, ինչն արդեն կա: Ապրեք, եղեք երջանիկ, թող ձեր առաջ բացվեն մարդկային ազատ, գեղեցիկ կեցության անհայտ հորիզոնները… Բայց ես կորած եմ… Ես զգում եմ, թե ինչպես են համրանում մտքերս, ինչպես է փոքրանում ու գռեհկանում հոգիս…Դրա համար ես մեղավոր չեմ. ես պայքարեցի, հավատացի, երազեցի և ուրիշներին էլ դրդեցի հավատալ… Ուժերս չբավականացրեցին: Բայց ո՞վ է մեղավոր, որ ինձ չտվեցին այդ ուժը… Ես չնչին, դժբախտ, ճակատագրից ու մարդկանցից նեղացած մի մարդուկ եմ: Ես ընկա ու այլևս երբեք ոտքի չեմ կանգնի… Եվ ուրեմն թող հրաշալի լինի կյանքը և մարդիկ երջանիկ լինեն… Կեղտոտ ջրափոսից, խորտակվելով` ես պարզում եմ ձեռքս և օրհնում եմ նրանց` գալիք երջանիկ մարդկանց ուղին, ովքեր չեն էլ հիշի իմ մասին…

«Վերջին սահմանագծի վրա» գրքիցна-краю

ԱՆԵՍ ԴԵԶԱՐՏ

23 Սպտ

Տղամարդու և կնոջ հարաբերությունները նման են երկնքի: Երկինքը կարող է լինել կապույտ ու սև, երբեմն այն ծածկվում է ամպերով, երբեմն թուխպն է պատում, բայց դա կարևոր չէ, այն, միևնույն է, երկինք է:

Ատելությունը մարդու հանդեպ, որին դու սիրել ես, նման չէ մյուս ատելություններին: Այն սնվում է անցյալ սիրով:Как-рисовать-небо

%d bloggers like this: