Պահոց | 9:01 ե.

ՅԱՆՆ ՄԱՐՏԵԼ

20 Սպտ

Մահը միշտ քայլում է կյանքի ոտնահետքերով, և դրա պատճառը ոչ թե կենսաբանական անհրաժեշտությունն է, այլ ամենասովորական նախանձը: Կյանքն այն աստիճան հրաշալի է, որ մահը սիրահարվել է նրան, միայն թե այդ խանդոտի սերը գիշատիչ է, անկուշտ: Ասենք, կյանքն էլ հեշտությամբ է անցնում մոռացման միջով ու հրաժեշտ է տալիս միայն մանրուքներին, իսկ այնտեղ այլ բան չկա, քան անցողիկ ստվեր, որ թողնում է թռուցիկ ամպը:37772

ԿԱՏՈՆԻ ՄԱՍԻՆ

20 Սպտ

Նշանավոր Մարկոս Պորկիոս Կատոն Ավագը, ով պատմության մեջ է մտել Ցենզոր մականվամբ, թեև հանրահայտ էր դարձել մաքուր բարքերի համար իր պայքարով, գումար էր վաստակում ծախու սիրո անդաստանից` թույլ տալով իր ստրուկներին փողի դիմաց կենակցել իր ստրկուհիների հետ, ինչն, ի դեպ, չէր խանգարում նրան հռետորական ամբիոնից դատափետել իր համաքաղաքացիներին` պնդելով, թե քաղաքին անհրաժեշտ է մեծ մաքրագործում, և սենատից վտարել ոմն Մանիլիայի այն բանի համար, որ «սա օրը ցերեկով, իր դստեր ներկայությամբ, համբուրել է կնոջը»: Կատոնն ինքը, իր խոսքերի համաձայն, որը մեզ է հասցրել Պլուտարքոսը, «միայն ուժգին ամպրոպի ժամանակ է թույլ տվել կնոջը գրկել իրեն»: Ամպրոպներն Իտալիայում հավանաբար խիստ հազվագյուտ երևույթներ էին, քանի որ իր երկու կանանցից Կատոնը ընդամենը երկու երեխա էր ունեցել…

 

Օլեգ Իվիկkaton_mark_porciiy_starshiiy2

ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ

20 Սպտ

Միայն դժբախտը գիտի, թե ինչ բան է երջանկությունը: Իսկ երջանիկը մանեկենի նման է` նա միայն ցուցադրում է կյանքի խնդությունը, բայց չի տիրապետում դրան: Լույսը լույսի մեջ լույս չի տալիս, այն լույս է տալիս խավարում: Այնպես որ` հանուն խավարի: Ով մի անգամ ամպրոպի տակ է ընկել, կծիծաղի ցանկացած էլեկրական սարքի վրա: Թող անիծված լինի ամպրոպը: Թող օրհնյալ լինի կյանքի կայծը…

«Երեք ընկեր»9689117_1

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ

20 Սպտ

Կինը մայրությամբ վեր կբարձրանա մայրական պայմանեն ու կպսակվի ծննդյան հրաշքի լույսով: Հրաշալիքը ծնունդի և սրբությունը մայրության. ահա հիմքը ընտանիքին: Զի ընտանիքն է խորան այդ հրաշքին և աղբյուրը մայրական սրբության:

Ո՞ր հայրը, ի տես նորածին իր երեխայի, չի բացականչեր՝ հրաշք, և պահ մը իր կնոջ մեջ չի տեսներ պատկերը սուրբ կույս Մարիամին: Այո, բոլոր ծնունդները հրաշքներ են, բոլոր մայրերը կույսեր են:10330437_605814499515314_4526939504047404025_n

%d bloggers like this: