Պահոց | 4:25 ե.

ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ

19 Սպտ

Շահանե, օ՛, դու իմ Շահանե,
Հյուսիսից եմ եկել ես հեռու,
Ու պատրաստ եմ ես քեզ պատմելու
Արտերից ու լուսնից մեր անեղծ,
Շահանե, օ՛, դու իմ Շահանե:

 

Հյուսիսից եմ եկել ես հեռու,
Ուր լուսինն այնքան մեծ է ու ջինջ.
Ձեր Շիրազը որքան էլ թովիչ,
Բայց էլի ինձ Ռյազանն է գերում,
Հյուսիսից եմ եկել ես հեռու:

 

Ես պատրաստ եմ հիմա պատմելու,
Որ մազերն իմ առա արտերից,
Թե կուզես փաթաթիր մատներիդ,
Նրանք նուրբ են այնպես ու հլու,
Ես պատրաստ եմ հիմա պատմելու

 

Մեր լուսնի, արտերի մասին լայն,
Դու գանգուր մազերից իմ դատիր,
Թանկագինս, ժպտա, կատակիր,
Չարթնացնես իմ հուշերը միայն
Մեր լուսնի, արտերի մասին լայն:

 

Շահանե, օ՛, դու իմ Շահանե,
Հյուսիսում մի աղջիկ կա նույնպես,
Որ դեմքով քեզ նման է այնպես…
Չի կարող նա մտքից ինձ հանել,
Շահանե, օ՛, դու իմ Շահանե…

թարգ. Վահագն Դավթյանիshahane

ԲԵՆՋԱՄԵՆ ՀՈՖՖ

19 Սպտ

Մի անգամ Հնդիկը, Ռաբբին ու Քննադատը ճամփորդում էին, ամեն մեկն իր համար, միևնույն վայրում, երբ հանկարծ ընկան ուժգին ամպրոպի տակ: Նրանք շտապեցին թաքնվել մոտակա ագարակում:

— Այս ամպրոպը դեռ մի քանի ժամ էլ կմոլեգնի,- նրանց ասաց ագարակատերը:- Դուք ավելի լավ է այստեղ գիշերեք: Միակ անհարմարությունն այն է, որ տանն ընդամենը երկու հոգու տեղ կա: Երրորդը ստիպված կլինի քնել փարախում:

— Ես դեմ չեմ,- ասաց Հնդիկը,- ինձ չեն մտահոգում անհարմարությունները,- և նա գնաց փարախ: Մի քանի րոպե անց դուռը ծեծեցին: Դա Հնդիկն էր:

— Ներողություն եմ խնդրում,- ասաց նա,- բայց փարախում կով կա, իսկ իմ կրոնը արգելու է ներխուժել նրա կացարանը, քանի որ դա սրբազան կենդանի է:

— Մի անհանգստացեք,- ասաց Ռաբբին,- տեղավորվեք այստեղ, իսկ ես կգնամ փարախ:- Եվ նա գնաց:

Մի քանի րոպե անց լսվեց դռան թակոցը: Դա Ռաբբին էր:

— Ես անհարմար եմ զգում ձեզ անհանգստություն պատճառելու համար,- ասաց նա,- բայց փարախում խոզ կա, իսկ իմ կրոնի համաձայն խոզն անմաքուր կենդանի է, այդ պատճառով էլ ես չեմ կարող մի հարկի տակ քնել նրա հետ:

— Լավ,- ասաց Քննադատը,- ես կգնամ փարախում քնելու:

Մի քանի րոպե անց լսվեց դռան թակոցը: Կովն ու խոզն էին:2919

%d bloggers like this: