Պահոց | 10:25 ե.

ՊՐԻՄՈ ԼԵՎԻ

18 Սպտ

Վաղ թե ուշ բոլորն էլ սկսում են հասկանալ, որ կյանքում չի կարող լինել անսահման երջանկություն, սակայն քչերն են բացահայտում իրենց համար այդ նույն ճշմարտությունը հակառակ ծայրից` հանգելով այն հետևությանը, որ ճիշտ նույն կերպ չի կարող լինել նաև անսահման դժբախտություն: Ինչպես մեկ, այնպես էլ մյուս բևեռին հասնելուն մեզ խանգարում է  հենց մարդկային գոյության պայմանականությունը, որն իր բնույթով թշնամի է ամեն կարգի անսահմանության: Խանգարում է ապագայի մասին իմացության անբավարարությունը, որն իր մեջ ներառում է հույս և միաժամանակ վաղվա հանդեպ անվստահություն: Խանգարում է մահվան անխուսափելիությունը, որը սահմանազատում է ամեն ուրախություն, ինչպես, ի դեպ,  նաև ամեն մի տխրություն: Մեզ խանգարում են նաև մշտական կենցաղային հոգսերը, որոնք ոչ միայն ընդունակ են խորտակել երկարատև երջանկությունը, այլև բթացնել երկարատև դժբախտության սրությունը, որն արդեն ընկալվում է ոչ թե ամբողջովին, այլ առանձին դրվագներով, ինչի շնորհիվ էլ հեշտ է լինում կրել:art_primo_061810

ՌԻՉԱՐԴ ԱԴԱՄՍ

18 Սպտ

Կենդանիներն իրենց չեն դրսևորում այնպես, ինչպես մարդիկ: Նրանք կռվում են` երբ անհրաժեշտ է կռվել, և սպանում են` երբ անհրաժեշտ է սպանել: Սակայն նրանք երբեք իրենց ողջ բնական հնարամտությունն ու համարձակությունը մի կողմ չեն դնում ընդամենը այն բանի համար, որ հորինեն մեկ այլ կենդանի արարածի կյանքը փչացնելու նոր միջոց: Նրանք երբեք չեն կորցնում արժանապատվության ու կենդանականության զգացումը:zhivotnie-0003

ՋՈ ԼԱՆՍԴԵՅԼ

18 Սպտ

Կյանքը գետի պես է: Քեզ քշում է հոսանքով, կարող է տեղատարափ թափվել, հեղեղում լինել կամ դրա պես մի բան, կյանքի ինչ-որ հատված սրբել ու տանել, բայց վերջնահաշվարկում ամեն ինչ կմիավորվի այդ ջրերի մեջ: Ու եթե նույնիսկ երբեմն թվում է, թե ամեն բան այլ կերպ է, իրականում դա հենց առաջվա պես է: Գետը չի փոխվում, փոխվում են գետի մեջ գտնվող մարդիկ:4530_900

%d bloggers like this: