Պահոց | 3:32 ե.

ՋԱՍՊԵՐ ՖՖՈՐԴԵ

17 Սպտ

Կյանքի ու մահվան հարցերը լուծելը դյուրին է. նրանք այնպես կտրուկ սև ու սպիտակ են, որ ընտրություն կատարելը հեշտ է: Ես դրանից գլուխ եմ հանում, քանի որ այդ բանը դժվար չէ: Իսկ ահա մարդկային զգացմունքները… Այնտեղ այնքան գորշավուն երանգներ կան: Իսկ կիսանրբերանգները ես այնքան էլ չեմ տարբերակում:

Մարդը մոլորության մեջ է ընկնում, երբ հանկարծ ստիպված է լինում վերագնահատել այն ամենն, ինչ գիտի, վերանայել աշխարհի մասին իր հայացքները նոր փաստերի լույսի ներքո: Եվ շփոթվում է, երբ հասկանում է, որ այն ամենը, ինչն ընկալել է իբրև ճշմարտություն ու արդարություն, եղել է սոսկ խորամանկ մտային կառույց…

«Գորշագույնի երանգները» գրքիցjasper-fforde

ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻ

17 Սպտ

Կարծում եմ, կյանքում չկա ավելի հուզիչ բան, քան ձեր սեփական երեխան, ով ժամանակի ընթացքում ձեզ համար վերածվում է առեղծվածորեն նոր մարդու: Դուք դարպասն եք, որի միջոցով նա աշխարհ է դուրս գալիս, և որոշակի ժամանակահատվածի ընթացքում թեզ թույլատրված է հոգ տանել նրա համար, ինչից հետո նա ձեզ լքում է և լիովին փթթում է արդեն ձեզնից անջատ, սեփական կյանքում: Դա կարծես անծանոթ մի տնկի է, որը տուն եք բերել, տնկել եք ու անհամբերությամբ սպասում եք, թե նրա վրա ինչեր կաճեն:vysadka_8

%d bloggers like this: