Պահոց | 2:09 ե.

ԲԵՐՆԱՐԴ ՇՈՈՒ

15 Սպտ

Հին թրծվածքի մարդիկ կարծում են, թե մարդու հոգին կարող է գոյատևել առանց փողի: Նրանք մտածում են, որ որքան քիչ փող ունես, այնքան մեծ է հոգիդ: Իսկ մեր օրերի երիտասարդությունն այլ կարծիքի է: Բանից պարզվում է, հոգին շատ թանկ է նստում նրանց վրա: Հոգի պահելն անհամեմատ ավելի ծախսատար է, քան, ասենք, ավտոմեքենան: Հոգին կլանում է և երաժշտությունը, և կտավները, և գրքերը, և լեռները, և լճերը, և գեղեցիկ զգեստները, և հաճելի մարդկանց միջավայրը,- իսկյ այս երկրում դուք զրկված եք այդ բոլորից, եթե փող չունեք: Ահա այդ պատճառով է, որ մեր հոգիներն այսքան քաղցած են:00160

ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ

15 Սպտ

«Մի դեպք էլ հիշեմ. տարեթիվը չեմ մտաբերում: Դերասանները, որ մինչ այդ Վարդան Աճեմյանի անունով էին երդվում, հարձակվել էին վրան: Դերասաններին թաքստոցից տրամադրում էին մի երկու ռեժիսոր: Իմանալով այդ մասին Աճեմյանը վրդովվեց ու հանգիստ, ասես ոչինչ չի պատահել, ասաց.

— Ավելի լավ կլինի, որ այդ մարդիկ իրենց մասին մտածեն: Իմ գործը հեշտ է` ես որ խաչմերուկին էլ կանգնեմ, անմիջապես թատրոն կդառնա»:

 

Ռուբեն ԶարյանVardan-Adzjemyan-41

%d bloggers like this: