Պահոց | 5:02 ե.

ՋՈ ԱԲԵՐԿՐՈՄԲԻ

14 Սպտ

Անվախությունը հիմարների պարծենկոտությունն է: Վախ չեն զգում միայն մեռածները կամ, գուցե թե նրանք, ովքոր շուտով մեռած կլինեն: Վախը քեզ սովորեցնում է լինել զգույշ, հարգել հակառակորդին և վիճաբանության ժամանակ հեռու մնալ սուր գործիքներից: Այս բոլորը շատ օգտակար է, հավատա ինձ: Վախը քեզ թույլ կտա կենդանի դուրս գալ փորձանքից, իսկ դա ամենալավն է, ինչը կարելի է հուսալ ցանկացած թոհուբոհի ժամանակ:mfg_joe_abercrombie

ՌԻՉՉԻ ԴՈՍՏՅԱՆ

14 Սպտ

Ամենամեծ չարիքը, որ կարելի է պատճառել մարդուն` զրկել նրան սեփական անձի մասին ճշմարիտ պատկերացումից: Հենց դրանով են սարսափելի մերձավոր մարդիկ: Կարևոր չէ, դաստիարակու՞մ են նրանք, ենթարկու՞մ են, թե՞ չարաշահում են, կարևորն այն է, որ տարիների հետ մարդը համակերպվում է այն մտքերին, ինչը մտածում են իր մասին: Իսկ դա նրան դարձնում է անպաշտպան, իհարկե, մինչև այն պահը, քանի դեռ նա չի ըմբոստացել: Դե, իսկ քանի որ ըմբոստացել է, ուրեմն` թշնամանք` անմիտ, դաժան, անվերջանալի… Չէ՞ որ ոչ այնքան մարդն է մարդու հետ թշնամանում, որքան մեկմեկու մասին նրանց պատկերացումները:Достян_Ричи_Михайловна

ԻՆՉՈ՞Ւ ՎԱԶԳԵՆ

14 Սպտ

«Վեհափառ Տեր, «Վազգեն» հատուկ անունը այնքան էլ ընդհանրացած անուն չէր, ոչ աշխարհական և մանավանդ հոգևորականների համար: Մազլումյան Կարապետ սրբազանը որտեղի՞ց գտավ այս անունը», -հարցրեց Ավագ արքեպ. Ասատրյանը Վազգեն Վեհափառին:

«Լավ հարցում է» , -ըսավ Վեհը, ու հետևյալ վկայությունը տվեց: 

«Վանի ինքնապաշտպանության հայդուկներէն էր Վազգեն անունով քաջարի երիտասարդ մը: Հերոսամարտի մը ընթացքին սպանվեցավ: Թուրքերը հերոս երիտասարդին դիակը տունէ տուն պտըտցուցին՝գտնելու համար անոր ընտանիքը պատժելու կամ վնասելու միտումով: Երբ Վազգենի մայրը, շրջապատված տնեցիներով, կը տեսնե իր անշնչացած որդիին դիակը, կը հայտնէ թուրք զինվորներուն, թե չի ճանչնար անոր ով ըլլալը»: Ու հուզվեց Վեհափառը… Պահ մը մնաց լուռ, ապա շարունակեց. «Գիտե՞ք, որքան քաջություն պետք էր մոր մը համար այդպիսի կեցվածք մը ցուցաբերելու: Այդ անկրկնելի զոհաբերությունը ըրավ փրկելու համար ընտանիքի մյուս անդամները: Իմ ձեռնադրության կնքահայրությունը ստանձնած էր Ռումանիոյ թեմական խորհրդի անդամներեն վանեցի Ռուբեն Իսրայելյանը: Իր փափագին ընդառաջելով Մազլումյան սրբազանը զիս վերանվանեց Վազգէն անունով»:DB3DB4E1-02FD-46A3-9761-3D224C7C6B34_w640_r1_s

%d bloggers like this: