ՀԱՅ ՍՊԱՅԻ ՀԱՄԱՐ

13 Սպտ

«Հայ բանակի սպա, քեզնից է կախված քո հարազատ ժողովրդի և հայրենիքի բախտը:

Դու միայն կարող ես պաշտպանել քո պապենական օջախը դրսի մեր թշնամիներից, որոնք մեր իսպառ բնաջնջումն են ցանկանում:

Դու միայն կարող ես քո ետևից տանել հայրենասիրությամբ համակված զինվորների` դարձնելով նրանց անձնվիրության և հերոսության մարմնացում, վառ պահելով նրանց մեջ մեր հայրենիքի արևոտ և ծաղկուն ապագայի հույսը:

Դու միայն կարող ես ամրապնդել և ուժեղացնել մեր ազգային բանակը, որովհետև դու ես այդ բանակի ոգին, նրա սիրտը, հրամայողը:

Քեզանից է կախված քո զինվորների վարքը և բարքը:

Ուրեմն գործի անցիր և դաստիարակիր քո զինվորներին, դաստիարակիր ինքդ քեզ:

Կազմակերպիր Հայաստանի բանակը առողջ հիմունքների վրա»:

 

«Հայ սպայի համար» գրքույկից: 1920 թվական, Երևան, էջ 2921-9-1-1

One Response to “ՀԱՅ ՍՊԱՅԻ ՀԱՄԱՐ”

  1. Suren Petrosyan 29 Փետրվարի, 2016 at 12:48 ե. #

    Ոչինչ չի փոխվել, այսօր էլ այդպիսին են մեր սպաները, պարզապես այն ժամանակ մոռացել են մի երկու խոսք էլ որկրամոլության մասին պատգամել

Թողնել մեկնաբանություն