Պահոց | 6:57 ե.

ՀԻՏԼԵՐՆ ՈՒ ՆԱՊՈԼԵՈՆԸ

13 Սպտ

Երբ 1940-ի հունիսին Հիտլերը մտավ Փարիզ, այդ բոլորը թվաց իսկական ներկայացում, մի տեսարան հոլիվուդյան ֆիլմից: Նա կանգնեց Նապոլեոնի գերեզմանի առաջ, և նրա ներկայությունն այնտեղ այնքան անհեթեթ էր, որ հավաքվածները ծիծաղեցին: Չարլի Չապլինն այդ տեսարանն անկասկած ավելի լավ կխաղար:

 ԹԻՄՈԹԻ ՖԻՆԴԼԻ75501597_MVC035S

ՀԱՅ ՍՊԱՅԻ ՀԱՄԱՐ

13 Սպտ

«Հայ բանակի սպա, քեզնից է կախված քո հարազատ ժողովրդի և հայրենիքի բախտը:

Դու միայն կարող ես պաշտպանել քո պապենական օջախը դրսի մեր թշնամիներից, որոնք մեր իսպառ բնաջնջումն են ցանկանում:

Դու միայն կարող ես քո ետևից տանել հայրենասիրությամբ համակված զինվորների` դարձնելով նրանց անձնվիրության և հերոսության մարմնացում, վառ պահելով նրանց մեջ մեր հայրենիքի արևոտ և ծաղկուն ապագայի հույսը:

Դու միայն կարող ես ամրապնդել և ուժեղացնել մեր ազգային բանակը, որովհետև դու ես այդ բանակի ոգին, նրա սիրտը, հրամայողը:

Քեզանից է կախված քո զինվորների վարքը և բարքը:

Ուրեմն գործի անցիր և դաստիարակիր քո զինվորներին, դաստիարակիր ինքդ քեզ:

Կազմակերպիր Հայաստանի բանակը առողջ հիմունքների վրա»:

 

«Հայ սպայի համար» գրքույկից: 1920 թվական, Երևան, էջ 2921-9-1-1

ՆԻԿՈԼԱՅ ԿՈԶԼՈՎ

13 Սպտ

Ցավոք, մարդը երբեք չի ապրում ՈՐՏԵՂ: Նա միշտ ապրում է ՈՐՏԵՂԻՑ: Նա հիմնվում է այն բանի վրա, ինչը կա, այլ ոչ թե նրա վրա, ինչ իրեն պետք է: Նա, ինչպես միշտ, ապրում է անցյալով, այսինքն իրականությամբ, և այդ իրականությունը նրա համար փակում է ապագան: Մինչդեռ ձեր կյանքը` ձեր ապրած կյանքը արդեն ձեզ օտար մարդու կյանքն է: Ձեր կյանքը միայն հիմա է սկսվում: Եվ այդպես լինելու է յուրաքանչյուր վայրկյան: Անցյալն անցյալում է, այդ պատճառով էլ ձերը չէ: Ձերը միայն ապագան է:0b274a1f84c7e5279b75a9b3e45bc5de

%d bloggers like this: