Պահոց | 11:29 ե.

ԱԼՖՐԵԴ ԲԵՍԹԵՐ

12 Սպտ

Ձեր մեջ շատ բան կա, իսկ դուք բավարարվում եք փշրանքներով: Դուք լսու՞մ եք ինձ: Ձեր մեջ միլիոններ կան, իսկ դուք գրոշներ եք վատնում: Ձեր մեջ հանճար կա, իսկ մտքերը կարծես ծալը պակասինը լինեն: Դուք սիրտ ունեք, բայց միայն դատարկություն եք զգում: Դուք բոլորդ: Յուրաքանչյուրն ու ցանկացածը…

Մարդու մեջ չկա ոչինչ, բացի սիրուց ու հավատարմությունից, քաջությունից ու բարությունից, ինքնազոհողությունից ու մեծահոգությունից: Մնացյալն ընդամենը պատվար է, որ բարձրացվել է ձեր կուրության կողմից: Կգա այն օրը, երբ չեն մնա մեր մտքերն ու սրտերը բաժանող պատմեշները: Յուրաքանչյուրինն ու ցանկացածինը:alfred-bester

ԱԼՖՐԵԴ ԴՅՈԲԼԻՆ

12 Սպտ

— Դու չես ցանկանում ինձ ապաքինել, ոչ ոք չի ուզում ինձ օգնել` ոչ աստված, ոչ սատանան, ոչ հրեշտակը, ոչ մարդը,- աղաղակեց Հոբը:

— Իսկ դու ի՞նքդ:

— Ես ի՞նչ:

— Դու ինքդ էլ չես ուզում:

— Ի՞նչ:

— Ո՞վ կարող է քեզ օգնել, եթե ինքդ դա չես ուզում:

Նախկինում ես անընդհատ գոռում էի` ճակատագիր, ճակատագիր: Իսկ հիմա հասկացա. եթե ամեն ինչ ճակատագրի վրա բարդենք, մեր պատիվը դրանից չի ավելանա: Ոչ, պետք է հետևել նրան, ինչը քեզ խանգարում է ապրել, թևքերը քշտել և հիմնովին սրբել-վերացնել դրանք:dc3b6blin-003

%d bloggers like this: