Պահոց | 9:59 ե.

ԱՆԴՐԵՅ ՄԱԿԱՐԵՎԻՉ

10 Սպտ

Մենք ուղղակի ձգտում ենք դեպի մեր մանկությունը, որտեղ աշխարհը թվում էր ավելի լավը և մենք ինքներս էլ ավելի լավն էինք: Ու հին երգերի հնչյունների և հին ֆիլմերի կադրերի օգնությամբ մենք բավականություն ենք պարգևում այնտեղ վերադարձի մեր պատրանքներին, սակայն նկատեք` տվյալ ստեղծագործությունների որակն այս դեպքում ոչ մի նշանակություն չունի: Դու կարող էիր երեխա ժամանակ դրանք սիրել, կարող էիր ատել, կարող էիր նաև չնկատել, բայց եթե դու դրանք կուլ ես տվել այն ժամանակ, ինչպես ձկան խայծը, մնացյալ ամբողջ կյանքում կա հնարավորություն քաշելու այդ կարթաթելը:rubric_issue_event_384392

ՕԼԳԱ ԼՈՒԿԱՍ

10 Սպտ

Երջանիկ կարելի է լինել տարվա ցանկացած եղանակին: Երջանկությունը մի տեսակ հինգերորդ եղանակ է, որ վրա է հասնում` ուշադրություն չդարձնելով ամսաթվերին, օրացույցներին ու այլ բաների: Նա ասես հավերժական գարունը լինի, որ միշտ քեզ հետ է` ջերմոցի ապակե բարակ պատի ետևում: Միայն թե այդ պատն այնպես տարօրինակ է պատրաստված, որ երբեմն այն չես կարող փշրել նույնիսկ գնդացրով, իսկ երբեմն էլ ինքն է անհետանում ու դու վերևից շրմփում ես այդ ջերմոցի մեջ, այդ երջանկության մեջ, այդ հավերժ գարնան մեջ: Բայց բավական է, որ դու անձնատուր լինես դրան, երբ կգա պահակը ու քեզ փողոց կնետի: Իսկ փողոցում ամեն բան խիստ օրացույցի համապատասխան է: Աշունն` ինչպես աշուն: Ձմեռն` ինչպես ձմեռ: Սովորական գարուն` վիտամինների պակասով ու ցրտահարություններով, ինչպես սովորական գարունը: Մինչդեռ ջերմոցը ոչ մի տեղ չի անհետացել, այնտեղ կարելի է վերադառնալ ցանկացած պահի, գլխավորը` հավատալ այն բանին, որ ապակե պատն անհետացել է, առանց ձևացնելու, առանց ցուցադրական աշխույժի ու երկար նախապատրաստության: Ակամա, որպեսզի նա իսկապես անհետանա:schastie

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ

10 Սպտ

Կար-չկար` մի մարդ, ով սիրում էր անհույս: Նա ընդհանրապես հեռացավ դեպի իր հոգին ու մտածեց, թե այրվում է սիրուց: Աշխարհը նրա համար կորսված էր, նա չէր տեսնում ոչ կապույտ երկինքը, ոչ կանաչ անտառը, աղբյուրը նրա համար չէր քչքչում, քնարը չէր հնչում: Ամեն բան սուզվել էր, և նա դարձավ դժբախտ ու թշվառ: Բայց նրա սերն աճում էր և նա նախընտրեց մեռնել ու ընդհանրապես դատարկվել, քան հրաժարվել գեղեցկուհուն տիրելուց, որին սիրում էր: Նա զգում էր, որ սերն իր ներսում մոխրացրել է մնացած ամեն ինչ, սերը դառնում էր ավելի հզոր, այն ձգվեց, և գեղեցկուհին ստիպված էր հնազանդվել, աղջիկը եկավ և նա կանգնեց լայն պարզած ձեռքերով, որ առնի իր գրկի մեջ: Բայց կանգնելով նրա առաջ, աղջիկն ամբողջովին կերպարանափոխվեց, և նա` ցնցվելով, զգաց ու տեսավ, որ իրեն է սեղմել ողջ կորսված աշխարհը: Աղջիկը կանգնել էր նրա առաջ ու տրվել էր նրան. երկինքը, անտառը, աղբյուրը` ամեն ինչը կրկին հրաշալի շողշողացին նոր, թարմ գույներով, նետվեցին նրա վրա, պատկանեցին նրան, խոսեցին նրա լեզվով: Եվ այն բանի փոխարեն, որ միայն տիրանար կնոջը, նա գրկեց ամբողջ աշխարհը, և երկնքում յուրաքանչյուր աստղ խոսեց նրա մեջ և ուրախ կայծկլտաց նրա հոգում: Նա սիրեց և դրա հետ մեկտեղ վերագտավ ինքն իրեն: Մինչդեռ շատերը սիրում են, որ միաժամանակ կորնեն իրենք իրենց:pindavsika

%d bloggers like this: