Պահոց | 9:37 ե.

ԼՅՈՒԴՄԻԼԱ ԳՈՒՐՉԵՆԿՈ

6 Սպտ

Եվ բարոյական, և ֆիզիկական վնասվածքները շատ նման են: Երկուսն էլ ուզում ես հնարավորինս շուտ մոռանալ, ինչպես ծանր երազ: Երկուսն էլ դրդում են քեզ շեղվել և այլ կերպ ապրել: Երկուսն էլ սպիներ են թողնում: Երկուսն էլ հարկադրում են մշտապես հարց տալ քեզ. «Ցավում է, թե՞ չի ցավում», «Անցել է, թե՞ դեռ չի անցել»: Եվ երկուսն էլ` պարտություն, հարված հասցնելով, հետո հաղթանակ են բերում: Վնասվածքները ստիպում են քեզ ապրել դժբախտության և երջանկության բարձրագույն կետերը…x_8317f380

ԿԱՐԵՆ ԱՐՄՍԹՐՈՆԳ

6 Սպտ

Մի անգամ գեստապոյականները կախաղան էին հանում մի երեխայի: Հազարավոր վկաների աչքի առաջ երեխա կախելը չափազանց էր նույնիսկ էսէսականների համար: Բարձրանալով կախաղանի վրա, փոքրիկը, ում դեմքը, համաձայն Վիզելի հիշողությունների, հիշեցնում էր «թախծոտ աչքերով հրեշատկի» պատկերը, լռում էր: Այն թվում էր հանգիստ, միայն մեռելային գունատություն ուներ: Կալանավորներից ինչ-որ մեկը շշնջաց Վիզելի թիկունքում. «Ու՞ր է Աստվածը, որտե՞ղ է նա»: Երեխան մեռավ մոտ կես ժամում, և մի կույտի մեջ քշված բանտարկյալներին ստիպում էին նայել ուղիղ նրա դեմքին: Նույն ձայնը թիկունքից թառանչեց. «Հիմա որտե՞ղ է Աստվածը»: Եվ այդ ժամանակ Վիզելի հոգում հնչեց պատասխանը. «Որտե՞ղ է նա: Ահա նա, կախված է կախաղանից»:alb4

ԱՐՈՆ ԳՈՒՐԵՎԻՉ

6 Սպտ

Աղքատները գոյություն ունեն նրա համար, որ հարուստները կարողանան քավել իրենց մեղքերը. հարուստները պետք են աղքատներին, որպեսզի սրանք կարողանան սնվել նրանց կողքին: Այսպիսով աղքատությունը չի գիտակցվել իբրև սոցիալական խնդիր, որը հասարակությունը հարկ է, որ լուծի: Դրա հետ մեկտեղ չի կարելի չնկատել, որ անկյունահիմքում դրվել է ոչ թե հասարակության այս կամ այն անդամի կարգավիճակը կամ սոցիալական կարգը, այլ բոլորի համատեղ ծառայությունը ընդհանուրի բարօրությանը:img_16

%d bloggers like this: