Պահոց | 9:19 ե.

ՊՅՈՏՐ ՎԱՅԼ

4 Սպտ

Որպեսզի հասկանաս, թե ով ես դու և ինչու, գոյություն ունեն տարբեր միջոցներ: Դրանց մեծ մասը դժվարին են մտավոր կամ ֆիզիկական առումով. փիլիսոփայության խորացված ուսուցում, սուզում կրոնի մեջ աղոթքներով և ճգնավորությամբ: Ոչ բոլորը ուժը կպատի: Բայց կա ավելի հասանելի միջոց, ուրախ ու հարմարավետ. Ճանապարհ ուղարկել ոչ թե ոգուն ու բանականությանը, այլ մարմնին: Բոլորին է հայտնի, որ նա ամենուր տարբեր է. տանը մի տեսակ է, հեռավոր ուղևորության մեջ` մեկ այլ տեսակ, առողջարանային արձակուրդում` երրորդ, իսկ այդ երեքին բոլորովին նման չէ օտար երկրում: Ժամանելով տարբեր վայրեր` դու դիտում ես ոչ միայն ուրիշներին, այլև տեսնում ես ինքդ քեզ: Տեղափոխվում ես այլ բեմանկարի վրա և քեզ արձանագրում ես նորորեն:040

ԿԱՐԼՈՍ ԿԱՍՏԱՆԵԴԱ

4 Սպտ

Ցանկացած ուղի ընդամենը մեկն է միլիոնավոր հնարավոր ուղիներից: Այդ պատճառով էլ ռազմիկը միշտ պիտի հիշի, որ ուղին ընդամենը ուղի է: Եթե նա զգում է, որ դա իր սրտով չէ, նա պետք է դա լքի ամեն գնով: Ցանկացած ուղի ընդամենը ուղի է, և ոչինչ չի խանգարում ռազմիկին այն թողնել, եթե այդ բանն անել նրան թելադրում է իր սիրտը: Նրա որոշումը պիտի լինի ազատ վախից ու փառասիրությունից: Ցանկացած ուղու պետք է նայել շիտակ և առանց տատանումի: Ռազմիկը դա փորձարկում է այնքան անգամ, որքան անհրաժեշտ է համարում: Այնուհետև նա իրեն և միայն ինքն իրեն մի հարց է տալիս. այս ուղին սիրտ ունի՞: Բոլոր ուղիները միանման են, դրանք տանում են ոչմիտեղ: Սիրտ ունի՞ այդ ուղին: Եթե ունի, ուրեմն դա լավ ուղի է: Եթե չունի` ուրեմն նրանից օգուտ չկա: Երկու ուղիներն էլ տանում են ոչմիտեղ, բայց նրանցից մեկը սիրտ ունի, իսկ մյուսը չունի: Մի ուղին ճամփորդությունը դարձնում է ուրախ. որքան էլ թափառես` դու և քո ուղին անբաժան եք: Մյուս ուղին քեզ կստիպի անիծել քո կյանքը: Մի ուղին քեզ ուժ է տալիս, մյուսը ոչնչացնում է քեզ:9894688_m-634

%d bloggers like this: