Պահոց | 2:55 ե.

ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ

1 Սպտ

Մենք չենք մեռնում: Մեռնում է ժամանակը: Անիծյալ ժամանակը: Նա մեռնում է անընդհատ: Իսկ մենք ապրում ենք: Մենք անփոփոխ ապրում ենք: Երբ մենք քուն ենք մտնում` բակում գարուն է, երբ արթնանում ենք` աշուն, իսկ նրանց միջև հազար անգամ առկայծում են ձմեռն ու ամառը և, եթե մենք սիրում ենք մեկմեկու, մենք հավերժ ենք ու անմահ, ինչպես սրտի տրոփը կամ անձրևը կամ քամին,- իսկ դա չափազանց շատ է: Մենք շահում ենք օրերը, սիրելիս, և կորցնում ենք տարիները: Բայց դա ու՞մ հոգսն է, ու՞մ է դա անհանգստացնում: Ակնթարթային խնդությունները. ահա կյանքը: Միայն նա է ամենից մոտը հավերժությանը:Наше-время

ԺՈՐԺ ՌՈԴԵՆԲԱԽ

1 Սպտ

Ժամանակը շատ ծածուկ կերպով նպաստում է բոլոր ծրագրերի ավերմանը: Նա մեր ամենակենդանի, ամենախորը գաղափարների գունազրկման դանդաղ աշխատանքն է կատարում, երբ մեր հոգին յուրացնում է դրանք կամ մի կողմ է նետում, ինչպես կտորը, որի գույները խամրել են: Ամեն ժամ մեզնից հեռացնում է ինչ-որ բան և մեզ բերում է ինչ-որ նոր բան: Շուտով մեզ միայն այնպես կթվա, թե մնացել ենք առաջվանը: Մոլեկուլները, որոնցից կազմված է մեր մարմինը, բոլորը մի քանի տարիների ընթացքում փոխարինվել են նորերով: Արդյո՞ք նույն բանն էլ չի կատարվում ուղեղի ու մտքերի հետ, որ կապված են նրան:1309772286_beautypic-70

%d bloggers like this: