Պահոց | Օգոստոսի, 2014

ՎԱՍԻԼԻ ԳՐՈՍՄԱՆ

22 Օգս

Ի՞նչ կարող եմ ասել քեզ մարդկանց մասին: Մարդիկ ինձ ապշեցնում են իրենց լավ և վատ լինելով: Նրանք տարօրինակ կերպով տարբեր են, թեև ամենքն էլ միևնույն ճակատագիրն են ապրում: Բայց, պատկերացրու, եթե ամպրոպի ժամանակ բոլորը փորձում են թաքնվել տեղատարափից, դա դեռ չի նշանակում, թե բոլոր մարդիկ միանման են: Եվ անձրևից էլ նրանք թաքնվում են` ամեն մեկը յուրովի…

«Կյանք և ճակատագիր»5491

ՄԱՐԻՈ ՊՅՈՒԶՈ

22 Օգս

Կարճ ասած, ես նախընտրեցի, որ խաբեն ինձ, այլ ոչ թե ես: Ես համաձայնեցի խաբեբայի զոհ մնալ այն պայմանով, որ ինքս ստիպված չլինեմ վերաորակավորվել իբրև խաբեբա: Ես համաձայնեցի հավատալ ստին, բայց ինքս չստել: Ես հասկանում էի, որ դա մի զրահ էր, որով ես պատրաստվում էի պատսպարվել աշխարհից: Ես ենթադրում էի, որ աշխարհը չի կարող ինձ վնաս պատճառել, եթե ինքս մեղքի զգացում չունենայի: Ու եթե ես իմ մասին լավ կարծիքի լինեմ, ի՞նչ տարբերություն, թե մյուսներն իմ մասին ինչ են մտածում…

«Հիմարները մեռնում են» գրքից6E-Mario-Puzo-498x680

ԻՎՈ ԱՆԴՐԻՉ

21 Օգս

Դժբախտ մարդկանց դժբախտությունն այն է, որ անհնարինն ու արգելվածը ինչ-որ պահի դառնում են հնարավոր ու թույլատրելի կամ, ծայրահեղ դեպքում, թվում են այդպիսին: Եվ տիրանալով մարդկանց ծածուկ ցանկություններին ու մտադրություններին, դժբախտությունը կրկին հայտնվում են նրանց առաջ իր ճշմարիտ էությամբ, այսինքն անթույլատրելի և անհասանելի բոլոր հետևանքներով նրանց համար, ովքեր ամեն դեպքում կընկնեն դրա ճանկը…Ivo-Andrić-nobelovac-jugoslovenski-pisac

 

 

ՇՈՒ ՑԶԻՆ

21 Օգս

Երջանկության առաջին դրսևորումը երկարակեցությունն է, երկրորդը` հարստությունը, երրորդը` մարմնի առողջությունն ու հոգու հանգստությունը, չորրորդը` սերը ողջախոհության նկատմամբ, հինգերորդը` կյանքը եզրափակող խաղաղ վախճանը:

Վեց  աղետաբեր ծայրահեղություններն են. առաջինը` դժբախտություններից կրճատված կյանքը, երկրորդը` հիվանդությունը, երրորդը` վիշտը, չորրորդը` աղքատությունը, հինգերորդը` խեղված մարմինը, վեցերորդը` մտքի տկարությունը:P_317650_0__286713390

 

ՍԵՄՈՒԵԼ ԲԵՔԵԹ

20 Օգս

Մենք հաճախ ենք հիասթափվում այն բանի ոչնչությունից, ինչը մեզ հարմար է անվանել ձեռքբերում: Սակայն ի՞նչ բան է ձեռքբերումը: Սուբյեկտի նույնականացումը իր ցանկության օբյեկտի հետ: Իսկ այդ ընթացքում գուցե թե սուբյեկտը բազմիցս մեռել է:

Բոլոր մարդիկ իրենց ցանկությունների զոհերն են, ամենքը զբաղված են անմիտ գործերով, որոնց ելքը նախապես որոշված է և ճզմված  անմաքուր աշխարհի մամլիչի տակ:

«Բեկորներ» էսսեիցSamuel-Beckett-001

 

ՀԱՐԻ ՕՎԵՐՍԹՐԻԹ

20 Օգս

Մեր վարքի հիմքում ընկած են մեր նվիրական ցանկությունները, և լավագույն խորհուրդը, որ կարելի է տալ նրան, ով իր առջև խնդիր է դրել համոզել ինչ-որ մեկին անելու այս կամ այն բանը` լինի դա գործարար աշխարհում, ընտանիքում, դպրոցում թե քաղաքականության մեջ, հանգում է հետևյալին. նախ ստիպեք ձեր զրուցակցին բուռն կերպով ինչ-որ բան ցանկանալ: Նա, ով կկարողանա դա անել, կտիրի ամբողջ աշխարհին, իսկ ով չի կարողանա` կմնա միայնակ:zhelanie-1

ԻՍԿԱԿԱՆ ՈՐԴԻՆ

19 Օգս

1953 թ. աշնան մի օր Հայաստանի մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ Աշոտ Հովակիմյանը Մոսկվայից նամակ ստացավ. նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը հոկտեմբերի սկզբին պատրաստվում էր կնոջ հետ գալ Երևան: Սա նրա առաջին այցն էր Հայաստան: Ամուսինները ժամանեցին գնացքով: Վագոնից իջավ հենակներով և քաղաքացիական հագուստով բարձրահասակ տղամարդ: Հաջորդ օրը ծովակալը եղավ Մատենադարանում, որտեղ ծանոթացավ Ավետիք Իսահակյանի ու Մարտիրոս Սարյանի հետ: Այցելեց Էջմիածին` հանդիպելու Գևորգ Զ կաթողիկոսին: Առաջինը Իսակովը խոսեց.

— Որպես հայ ազգի անառակ որդի` չէի կարող չգալ Էջմիածնի Մայր տաճար: Շնորհակալ եմ Ձեզ և բոլոր նրանց, ում շնորհիվ իրականացավ այս հանդիպումը:

— Սիրելի ծովակալ, հաշվի առնելով, որ ինձ հյուր եք եկել, ինձ թույլ կտամ խոսելու մեր երկուսին հարազատ հայերենով և կխնդրեմ, որ անհրաժեշտության դեպքում թարգմանեն: Առաջին հերթին ուզում եմ նշել, որ Դուք հայ ազգի ոչ թե անառակ, այլ իսկական որդին եք, – պատասխանեց կաթողիկոսը:Image_3904

«Հայ զինվոր» թերթից

ՅԱՆ-ՖԻԼԻՊ ԶԵՆԴԿԵՐ

19 Օգս

Յուրաքանչյուրի կյանքում, նույնիսկ ամենաերջանիկի, ներհյուսված են տառապանքի թելերը: Հիվանդությունները, ծերությունը, մահը` սրանցից չեն խուսափի ոչ աղքատները, ոչ հարուստները: Այդ օրենքները աշխարհի բոլոր անկյուններում և բոլոր ժամանակների համար միանման են: Չկա մի ուժ, որ կարող է մարդուն ազատել նրա ճակատագրին ուղեկից դարձած ցավից ու տխրությունից: Դա կարող է անել միայն մարդն ինքը: Բայց որքան էլ դժվարին լինի կյանքը, ինքնին նա եզակի պարգև է: Եվ կա միայն մեկ ուժ` մահին գերազանցող: Սերն է:437991719-10826103_517-1B09

ՏՈՆԻՆՈ ԳՈՒԵՐԱ

19 Օգս

Այժմ ինձ համար և, ինչու՞ ոչ, կարելի է ասել` ձեզ համար, ամբողջ աշխարհի համար, բոլորի համար եկել է այնպիսի մի ժամանակ, երբ… Նախկինում եթե ես նայում էի մարդկանց, փոփոխվում էր նրանց վիճակը: Նրանք փոխվում էին ինքնիրեն: Այժմ իմ հայացքը չի փոխում ուրիշներին, իսկ ուրիշները չեն փոխում ինձ: Հավանաբար այդ պատճառով էլ ես կորցրեցի կողմնորոշումս: Ես այլևս ինձ չեմ ճանաչում մարդկանց մեջ, այսինքն ես այլևս չեմ գտնում ինքս իմ մասնիկը նրանց մեջ: Չկան ընկերություններ, ընտանիքներ, կապեր, չկան քաղաքներ ու երկրներ… Կառավարություններին ղեկավարում են այլ կառավարություններ… Շուրջբոլորը համատարած դիմազրկություն է: Անտեսանելի ձեռքը սրբել է բոլոր դիմագծերը… Եվ ահա, առանց կողմնորոշիչի, առանց հենման կետի մարդը թափառում է անապատում և կարիք է զգում այն բանի, որ ինչ-որ մեկը հետևի իր ուղուն…

«Թռչունների երամը» գրքիցtonino-guerra-morte

ՌՈԱԼԴ ԴԱԼ

18 Օգս

Չգիտեմ, հայտնի է ձեզ, թե՞ ոչ` մարդկանց, ովքեր շատ թանկ ավտոմեքենաներ ունեն, միավորում է հզոր եղբայրությունը: Նրանք ինքնաբերաբար հարգում են մեկը մյուսին, իսկ հարգում են նրանք պարզապես այն պատճառով, քանի որ հարստությունը հարգում է հարստությանը: Ըստ էության, շատ հարուստ մարդը ամբողջ աշխարհում ոչ մեկին այնքան չի հարգում, քան մեկ ուրիշ շատ հարուստ մարդու և դրա համար էլ, ուր էլ նրանք մեկնեն, նրանք ամենուր, բնականաբար, իրար են փնտրելու…NGJkODg2Z

ԴՈԿՏՈՐ ՖԱՈՒՍՏԸ

18 Օգս

Դոկտոր Ֆաուստն ի վերջո գտավ իր երիտասարդությունը պահպանելու միջոցը: Նա այցելում էր ծանոթներին, և բոլորը բացականչում էին.

— Ախ, դոկտոր, դուք հրաշալի տեսք ունեք:

Ֆաուստը շփոթված ժպտում էր.

— Սա արդեն այն չէ: Եթե դուք տեսնեիք, թե ես 40 տարի առաջ ինչպիսի տեսք ունեի:

Եվ ամեն ինչ շատ լավ էր:

Մի անգամ Ֆաուստն այցելեց իր վաղեմի բարեկամ Մեֆիստոֆելին, որի հետ նա երիտասարդ տարիներին ինչ-որ գործերով էր զբաղվել: Մեֆիստոֆելն արդեն վաղուց էր հեռացել գործերից և ազատ ժամերին հարևանների համար փոքրիկ տհաճություններ էր ստեղծում:

— Գործերն ինչպե՞ս են, ծերուկ,- ողջունեց նրան Ֆուստը:

— Փառք աստծո,- ասաց Մեֆիստոֆելը:- Իսկ քեզ մոտ ինչ կա: Նոր գյուտեր կա՞ն:

Ֆուստը ձեռքը թափ տվեց:

— Վաղուց եմ դա թողել: Գիտե՞ք, շատ ժամանակ եմ վատնում, իսկ ես չեմ ուզում, որ ժամանակն անցնի:

— Անվերջ ձեր գրքերի վրա՞ եք տքնում: Դե, իսկ ի՞նչ լավ բան եք սովորել նրանցից:

— Ես հիմա գիրք չեմ կարդում,- ասաց Ֆաուստը:- Դա շատ ժամանակ է խլում:

— Այդպես-այդպես… Լավ, իսկ Մարգարիտան ինչպե՞ս է ապրում: Դեռ հանդիպու՞մ ես նրան:

— Չէ, որտեղից: Թողել եմ: Ափսոս է ժամանակը:

— Այդ դեպքում ի՞նչ գրողի տարածի համար եք դուք ապրում:

Ֆաուստը նստեց ու սկսեց մտածել, թե ինչի՞ համար է ինքն ապրում: Նա կախեց գլուխը, սեղմեց ուսերը և սկսեց ծանր շնչել: Հետո վեր կացավ ու գնաց տուն, իսկ Մեֆիստոֆելը նայեց նրա ետևից դիվային ժպիտով:

 

ՖԵԼԻՔՍ ԿՐԻՎԻՆ????????

 

ՄԻԽԱՅԻԼ ԺՎԱՆԵՑԿԻ

17 Օգս

Կյանքը կարճ է:

Եվ միայն գիրքն է նրբանկատ:

Հանեցիր դարակից:

Թերթեցիր:

Նա չունի անպատկառություն:

Նա չի սողոսկում քո ներսը:

Դրված է դարակում, լռում է, սպասում, թե երբ կառնեն տաք ձեռքերի մեջ:

Եվ նա կբացվի:

Եթե մարդիկ էլ այդպիսին լինեին:book-on-a-shelf

ԿՈԿՈ ՇԱՆԵԼ

17 Օգս

Կյանքը պիջակ չէ, այն չի կարելի կարկատել կամ նորից վերաձևել, բայց և անցյալի համար ափսոսալ նույնպես պետք չէ, այլապես զղջումից ծերությունը կվերածվի համատարած ատամի կրճտոցի: Ինչ եղել է` եղել է, առաջ նայեք, ոչ թե ետ և ապրեք նրանով, ինչ լինելու է, եթե նույնիսկ դուք արդեն շատ տարեց եք: Ընդհանրապես տարիքը ոչ թե օրերի քանակն է, այլ հոգու վիճակը: Ահա, ես կմեռնեմ քսանհինգ տարեկանում, բայց վերջին վաթսուն տարիների ընթացքում միշտ քսանչորս տարեկան եմ, իսկ թե երբ է մյուս ծննդյան օրը, ոչ ոք չգիտի, նույնիսկ ես…coco-chanel-uzalezniona-od-23729_l

 

ԷՄԻԼ ՍԻՈՐԱՆ

16 Օգս

Տոնավաճառում ինքն իրեն չարչարելով ծամածռություններ անող  ու կոկորդ պատռող մի ծաղրածուի առաջ կանգնած` ինքս ինձ ասում էի, թե նա կատարում է իր պարտքը, այնինչ ես ճարպկորեն խույս եմ տալիս իմից:

Որևէ բնագավառում ինքն իրեն դրսևորելն ու ստեղծագործելը քիչ թե շատ ղեկավարված մոլեռանդի գործն է: Եթե չես կարծում, թե առաքելություն ունես, գոյություն ունենալը դժվար է, գործելը` անհնարին:

Թարգմ. Նունե Աբրահամյան???????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

ԵԼԵՆԱ ՎԵՆՏՑԵԼ

16 Օգս

Ցանկացած վատ մարդ ինքն իր համար, ինքն իր ներսում իրավացի է: Նա չէր կարող ապրել, եթե գիտակցեր իր վատ լինելը: Նա առաջ է մղում ինքնաարդարացման համակարգը, իր ձևով ներքին ամրությունը: Նրա մասին դրսից մի դատիր: Մտովի թափանցիր նրա հոգու մեջ, փորձիր հասկանալ, թե ինչով է նա ամրացրել իր հավասարակշռությունը: Ինչպե՞ս է նա ինքն իրեն տեսնում և ինչով է արդարացնում իրեն:

Ուրիշի մաշկի տակ մտնելու կարողությունը տխուր շնորհ է, որ կյանքը պարգևել է մարդուն: Ցավոք, այդ շնորհն ավելի հաճախ բաժին է հասնում տկար, կյանքից նեղացած ծերերին, այլ ոչ թե երիտասարդներին ու գործունակներին:

Ես համոզված եմ, նույնիսկ ամենավատ մարդը տեղի կտա քնքշանքի ու խրախուսանքի առաջ: Հիացիր նրանով (միայն անկեղծորեն) և նա քեզ հետ կլինի երջանիկ ու բարի:душа и тело

ՄԵՐ ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿԸ

15 Օգս

Բեյրութից ոչ հեռու գտնվող Զահլե հայաբնակ գյուղաքաղաքի դպրոցում ներկայացվում էր «Արա Գեղեցիկ»-ը: Ներկայացումից հետո երեխաներից մեկը գունատվել էր, նրա շուրթերը դողում էին, աչքերում կայծկլտում էր ատելության կրակը: Արտիստներից մեկը մոտեցավ նրան.

— Ինչու՞ ես տխուր, ինչու՞ ես հեռու կանգնել:

Երեխան մատնացույց արեց արտիստուհի Լ. Հովհաննիսյանին:

— Թող նա հեռանա այստեղից… Ինչու՞ սպանեց մեր թագավորին:

Փոքրիկը վշտացել էր Արայի մահվան համար, նա արտիստուհու մեջ դեռ տեսնում էր Շամիրամին:

Եվ այդ պահին, լսելով խոսքերը, երեխային մոտեցավ ու գրկեց  ինքը` Արքան Հայոց, Արան, Արամորդին: Խորեն Աբրահամյանն էր…

 

Ըստ Վիկտոր Բալայանի պատմածի10

ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ

15 Օգս

Ես նույնիսկ այլևս չեմ կարողանում տեսնել այն մարդկանց, որոնց հետ նախկինում հաճույքով էի հանդիպում, քանի որ ճանաչում եմ նրանց, քանի որ նախապես արդեն գիտեմ, թե ինչ կասեն նրանք ու ինչ կպատասխանեմ ես, քանի որ ինձ հայտնի է նրանց մտքերի, նրանց դատողությունների ընկճող պարզունակությունը: Մարդկային ուղեղը նման է կրկեսային ասպարեզի, որտեղ հավերժորեն պտույտներ է գործում դժբախտ, այնտեղ քշված նժույգը: Ինչպիսին էլ լինեն մեր ջանքերը, մեր հնարքները, դուրս պրծնելու մեր փորձերը, դրանց շրջանակը սահմանափակված է: Ամեն տեղ, ուր էլ հայացքդ նետես, չկա ոչ մի անսպասելի ճեղք, ելք դեպի անհայտություն: Ստիպված ես պտտվել, հավերժ պտտվել միևնույն մտքերի, միևնույն ուրախությունների, միևնույն կատակների, միևնույն սովորույթների, միևնույն համոզմունքների և միևնույն նողկանքի շուրջը…e0c8bc4b8101629d570777bd0232c417.jpg

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

15 Օգս

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ,
Եվ հայացքիս դեմ թրթռա վերջին ճառագայթը ջինջ,
Կոպերիս տակով մի վերջին անգամ կվազի, գիտեմ,
Մի ոտաբոբիկ, բարակ մի աղջիկ:

Նա, որ աչքերի առեղծվածներում լույս ուներ ու սև,
Նա, որ անմեղ էր և անմեղորեն չար ու մեղսական,
Նա, որի հետքով պատանութունս վազեց հևիհև,
Վազեց կարոտով, չհասավ սակայն…

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ,
ՈՒ երբ ճակատիս թրթռա շունչը ուրիշ մի հովի,
Իմ կոպերի տակ մի վերջին անգամ կփռվի, գիտեմ,
Մի արևավոր, հեռավոր հովիտ:

Կխշշա խաղաղ ոսկե մի գետակ ու բարդի մի զով,
Կթախծի լռին կտուրն արևոտ, տունն իմ հայրական,
Հեռու մի հովիտ,ուր կարոտներիս արահետներով
Քայլեցի անվերջ , չհասա , սակայն…

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ,
Ու փռվի իմ դեմ անհուն լռության ուրիշ մի եզերք,
Ծարավից ճաքած շուրթերիս վրա կդողա, գիտեմ,
ՄԻ զարմանալի, պարզ ու տաք մի երգ:

Երգ, որ անբառ է իբրև թախծություն ու իբրև հառաչ,
Երգ, որ անհուն է, անմեկնելի է ու անեզրական,
Երգ, որ ողջ կյանքում իմ շրթունքների կարոտին թառած,
Թրթռաց, դողաց, չծնվեց սակայն…Босиком-по-берегу-моря

ՄԻ ՄԵԽԻ ՊԱՏՃԱՌՈՎ

15 Օգս

Մի մեխի պատճառով, մի պայտ ընկավ:
Մի պայտի պատճառով մի ձի ընկավ:
Մի ձիու պատճառով մի ձիավոր ընկավ:
Մի ձիավորի պատճառով մի ճակատամարտ տանուլ տրվեց:
Մի ճակատամարտի պատճառով մի պատերազմ տանուլ տրվեց:
Մի պատերազմի պատճառով մի հայրենիք ոչնչացավ:

Եվ այս բոլորը այն մարդու պատճառով, ով մեխը լավ չէր ամրացրել պայտին:

 

ՃԱՊՈՆԱԿԱՆa90AuLTP1FU

ԽՈՒԱՆ ԽՈՍԵ ԱՐԵՈԼԱ

14 Օգս

Այն բանի համար, որպեսզի միայն գեղեցկությունը տեսնես, պետք է ամբողջովին երես թեքել իրական աշխարհից: Կյանքը գեղեցիկ է իր ներքին գեղեցկությամբ, բայց նրա արտաքին կողմը կազմված է բազմաթիվ տգեղ ու կեղտոտ բաներից:

Ես ուզում եմ, որ դու աշխարհը տեսնես այնպիսին, ինչպիսին դիտարկում եմ ես. իբրև մի հսկայական փորձարկում: Դրա արդյունքներն այնքան էլ հստակ չեն, ու ես խոստովանում եմ, որ մարդիկ կործանել են ավելին, քան ենթադրում էի: Կարծում եմ, նրանց համար դժվարություն չի ներկայացնի ընդհանրապես ամեն ինչի վերջը տալ: Եվ այդ բոլորը մի փշուր ազատության շնորհիվ, որից նրանք հիմարաբար օգտվեցին:juan-jose-arreola

%d bloggers like this: