Պահոց | 8:14 ե.

ԱՍՏՐԻԴ ԼԻՆԴԳՐԵՆ

30 Օգս

Յուրաքանչյուր կին վաղ թե ուշ պիտի կարգի բերի իր սեփական տունը, ընդ որում, կարևոր չէ` ամուսնացած է նա, թե՞ ոչ: Նրա հոգում սրբիչը խծպելու, թխվածքի համար փոքրիկ ու կոպիտ հրադիմացկուն կաղապարներ ձեռք բերելու, պատի դարակները ժանյակավոր բոլորածալերով զարդարելու ապրող ձգտումը պիտի որ, առանց կասկածի, բավարարվի` անկախ նրա քաղաքացիական կարգավիճակից: Ինչպես որ հաճախ է պատահում, աղջիկը, ով ձգտում է իրեն պարուրել այդ կարգի խաբուսիկ փայլերով, հեշտությամբ կարող է ինքն իրեն ներշնչել, որ սիրահարված է ինչ-որ պատանու, որն իրեն միայն դժբախտություն կարող է բերել, ցանկացած երիտասարդի, ով իրեն հնարավորություն կտա կահավորել տունը և բավարարել կահույք գնելու ծարավը ու միաժամանակ նրան կին անվանել, ինչը, հասկանալի է, պակաս կարևոր չէ:lindgren06

 

ԱՆԴՐԵ ԺԻԴ

30 Օգս

Ես քեզ կպատմեմ սպասումի մասին: Ես տեսել եմ հարթավայրն ամռանը: Նա սպասում էր: Սպասում էր գոնե մի կաթիլ անձրևի: Ճամփաների փոշին չափից ավելի թեթև էր դարձել և վեր էր բարձրանում աննշան սյուքից: Դա նման չէր ծարավի: Դա վախն էր: Հողը ճաքճքում էր տապից, կարծես նրա համար, որ ավելի շատ խոնավություն ներծծի: Դաշտային ծաղիկների բույրը դարձել էր համարյա անտանելի: Ամեն բան ուժասպառվել էր արևի տակ: Ամեն օր կեսօրից հետո մենք գնում էինք հանգստանալու տաղավարում, որն այնքան էլ չէր պատսպարում անսովոր վառ լույսից: Դա այն ժամանակն էր, երբ չափից ավելի երկարած մատներով ծառերը թեթև ցնցում էին ճյուղերը, որպեսզի հեռու ցրեին իրենց սերմերը: Երկինքը ծանր էր, ամպրոպային, և ողջ բնությունը սպասում էր: Դա հանդիսավոր ակնթարթ էր, չափազանց տխուր, քանի որ բոլոր թռչունները զոհվել էին: Հողի հևքն այնպես էր այրում, որ ուշաթափվել կարելի էր: Փշատերև ծառերի մատները թափվում էին ոստերից, ինչպես ոսկե ծուխ: Իսկ հետո անձրևը եկավ…

«Երկրային կերակուրներ» գրքից140526051116

ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆ

30 Օգս

Մեր թատերարվեստը անհատականությունների պակաս շատ է զգում: Պատահական անձանց հոսքը թատրոն օրինաչափ է դարձել: Թվում է, թե չկան, չեն ծնվում: Մինչդեռ հաճախ հանդիպում են այլ մասնագիտության տեր մարդիկ, որոնք իրենց արտիստիկ խառնվածքով ու հարուստ ներաշխարհով ասես բեմի համար են ստեղծված: Բայց արի տես, որ «պատահականորեն» ոչ թե սրանք, այլ այն ապաշնորհն է ստացել բեմ բարձրանալու իրավունքը: Այնինչ լավ դերասանի կարիք ոչ միայն հայ թատրոնը, այլև հայ կինոն էլ ունի:ph138814347911

%d bloggers like this: