Պահոց |

ՌՈԲԵՐՏ ՀԱՅՆԼԱՅՆ

24 Օգս

Քանի անգամ է առիթ եղել տեսնելու այս կարգի վերնագրեր. «Երկուսը զոհվեցին` փորձելով փրկել խեղդվող երեխային»: Եթե մարդը մոլորվում է լեռներում, հարյուր հոգի ուղևորվում է նրան որոնելու, և հաճախ երկու-երեք փրկարարներ զոհվում են: Բայց հաջորդ որոնումներին ավելի մեծ թվով կամավորներ են գնում: Հիմար թվաբանություն է… բայց շատ մարդկային: Եվ այդ միտքն անցնում է մեր ողջ բանահյուսության, կրոնի, գրականության միջով,- եթե ինչ-որ մեկը փրկության կարիք ունի, ոչ ոք չի մտածում դրա գնի մասին: Սա թուլությու՞ն է: Իսկ գուցե եզակի ու՞ժ է, որ մեզ է նվիրել գալակտիկան:932

ԹԵՆՆԵՍԻ ՈՒԻԼՅԱՄՍ

24 Օգս

Մի ծերունի է նստած իր բակում: Նստել է ու բռով ճտերին եգիպտացորենի հատիկներ է նետում: Հանկարծ հուսահատ կչկչոց է լսվում ու տան ետևից գլխապատառ դուրս է թռչում ջահել հավը, իսկ նրա ետևից` աքաղաղը: Հետապնդում է, ցատկում է վրան… բայց հենց տեսնում է կերը, իսկույն բաց է թողնում նրան խաղաղությամբ ու սկսում է կտցել հատիկները: Իսկ ծերունին նայում է և ասում. «Աստված մի արասցե, որ ես էլ երբևէ այդքան սոված լինեմ…»:

«Ցանկության տրամվայը»0_6b599_f38aedf7_L

%d bloggers like this: