Մենք հաճախ ենք հիասթափվում այն բանի ոչնչությունից, ինչը մեզ հարմար է անվանել ձեռքբերում: Սակայն ի՞նչ բան է ձեռքբերումը: Սուբյեկտի նույնականացումը իր ցանկության օբյեկտի հետ: Իսկ այդ ընթացքում գուցե թե սուբյեկտը բազմիցս մեռել է:
Բոլոր մարդիկ իրենց ցանկությունների զոհերն են, ամենքը զբաղված են անմիտ գործերով, որոնց ելքը նախապես որոշված է և ճզմված անմաքուր աշխարհի մամլիչի տակ: