Պահոց | 10:25 ե.

ԻՍԿԱԿԱՆ ՈՐԴԻՆ

19 Օգս

1953 թ. աշնան մի օր Հայաստանի մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ Աշոտ Հովակիմյանը Մոսկվայից նամակ ստացավ. նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը հոկտեմբերի սկզբին պատրաստվում էր կնոջ հետ գալ Երևան: Սա նրա առաջին այցն էր Հայաստան: Ամուսինները ժամանեցին գնացքով: Վագոնից իջավ հենակներով և քաղաքացիական հագուստով բարձրահասակ տղամարդ: Հաջորդ օրը ծովակալը եղավ Մատենադարանում, որտեղ ծանոթացավ Ավետիք Իսահակյանի ու Մարտիրոս Սարյանի հետ: Այցելեց Էջմիածին` հանդիպելու Գևորգ Զ կաթողիկոսին: Առաջինը Իսակովը խոսեց.

— Որպես հայ ազգի անառակ որդի` չէի կարող չգալ Էջմիածնի Մայր տաճար: Շնորհակալ եմ Ձեզ և բոլոր նրանց, ում շնորհիվ իրականացավ այս հանդիպումը:

— Սիրելի ծովակալ, հաշվի առնելով, որ ինձ հյուր եք եկել, ինձ թույլ կտամ խոսելու մեր երկուսին հարազատ հայերենով և կխնդրեմ, որ անհրաժեշտության դեպքում թարգմանեն: Առաջին հերթին ուզում եմ նշել, որ Դուք հայ ազգի ոչ թե անառակ, այլ իսկական որդին եք, – պատասխանեց կաթողիկոսը:Image_3904

«Հայ զինվոր» թերթից

ՅԱՆ-ՖԻԼԻՊ ԶԵՆԴԿԵՐ

19 Օգս

Յուրաքանչյուրի կյանքում, նույնիսկ ամենաերջանիկի, ներհյուսված են տառապանքի թելերը: Հիվանդությունները, ծերությունը, մահը` սրանցից չեն խուսափի ոչ աղքատները, ոչ հարուստները: Այդ օրենքները աշխարհի բոլոր անկյուններում և բոլոր ժամանակների համար միանման են: Չկա մի ուժ, որ կարող է մարդուն ազատել նրա ճակատագրին ուղեկից դարձած ցավից ու տխրությունից: Դա կարող է անել միայն մարդն ինքը: Բայց որքան էլ դժվարին լինի կյանքը, ինքնին նա եզակի պարգև է: Եվ կա միայն մեկ ուժ` մահին գերազանցող: Սերն է:437991719-10826103_517-1B09

ՏՈՆԻՆՈ ԳՈՒԵՐԱ

19 Օգս

Այժմ ինձ համար և, ինչու՞ ոչ, կարելի է ասել` ձեզ համար, ամբողջ աշխարհի համար, բոլորի համար եկել է այնպիսի մի ժամանակ, երբ… Նախկինում եթե ես նայում էի մարդկանց, փոփոխվում էր նրանց վիճակը: Նրանք փոխվում էին ինքնիրեն: Այժմ իմ հայացքը չի փոխում ուրիշներին, իսկ ուրիշները չեն փոխում ինձ: Հավանաբար այդ պատճառով էլ ես կորցրեցի կողմնորոշումս: Ես այլևս ինձ չեմ ճանաչում մարդկանց մեջ, այսինքն ես այլևս չեմ գտնում ինքս իմ մասնիկը նրանց մեջ: Չկան ընկերություններ, ընտանիքներ, կապեր, չկան քաղաքներ ու երկրներ… Կառավարություններին ղեկավարում են այլ կառավարություններ… Շուրջբոլորը համատարած դիմազրկություն է: Անտեսանելի ձեռքը սրբել է բոլոր դիմագծերը… Եվ ահա, առանց կողմնորոշիչի, առանց հենման կետի մարդը թափառում է անապատում և կարիք է զգում այն բանի, որ ինչ-որ մեկը հետևի իր ուղուն…

«Թռչունների երամը» գրքիցtonino-guerra-morte

%d bloggers like this: