Պահոց | 6:57 ե.

ՌՈԱԼԴ ԴԱԼ

18 Օգս

Չգիտեմ, հայտնի է ձեզ, թե՞ ոչ` մարդկանց, ովքեր շատ թանկ ավտոմեքենաներ ունեն, միավորում է հզոր եղբայրությունը: Նրանք ինքնաբերաբար հարգում են մեկը մյուսին, իսկ հարգում են նրանք պարզապես այն պատճառով, քանի որ հարստությունը հարգում է հարստությանը: Ըստ էության, շատ հարուստ մարդը ամբողջ աշխարհում ոչ մեկին այնքան չի հարգում, քան մեկ ուրիշ շատ հարուստ մարդու և դրա համար էլ, ուր էլ նրանք մեկնեն, նրանք ամենուր, բնականաբար, իրար են փնտրելու…NGJkODg2Z

ԴՈԿՏՈՐ ՖԱՈՒՍՏԸ

18 Օգս

Դոկտոր Ֆաուստն ի վերջո գտավ իր երիտասարդությունը պահպանելու միջոցը: Նա այցելում էր ծանոթներին, և բոլորը բացականչում էին.

— Ախ, դոկտոր, դուք հրաշալի տեսք ունեք:

Ֆաուստը շփոթված ժպտում էր.

— Սա արդեն այն չէ: Եթե դուք տեսնեիք, թե ես 40 տարի առաջ ինչպիսի տեսք ունեի:

Եվ ամեն ինչ շատ լավ էր:

Մի անգամ Ֆաուստն այցելեց իր վաղեմի բարեկամ Մեֆիստոֆելին, որի հետ նա երիտասարդ տարիներին ինչ-որ գործերով էր զբաղվել: Մեֆիստոֆելն արդեն վաղուց էր հեռացել գործերից և ազատ ժամերին հարևանների համար փոքրիկ տհաճություններ էր ստեղծում:

— Գործերն ինչպե՞ս են, ծերուկ,- ողջունեց նրան Ֆուստը:

— Փառք աստծո,- ասաց Մեֆիստոֆելը:- Իսկ քեզ մոտ ինչ կա: Նոր գյուտեր կա՞ն:

Ֆուստը ձեռքը թափ տվեց:

— Վաղուց եմ դա թողել: Գիտե՞ք, շատ ժամանակ եմ վատնում, իսկ ես չեմ ուզում, որ ժամանակն անցնի:

— Անվերջ ձեր գրքերի վրա՞ եք տքնում: Դե, իսկ ի՞նչ լավ բան եք սովորել նրանցից:

— Ես հիմա գիրք չեմ կարդում,- ասաց Ֆաուստը:- Դա շատ ժամանակ է խլում:

— Այդպես-այդպես… Լավ, իսկ Մարգարիտան ինչպե՞ս է ապրում: Դեռ հանդիպու՞մ ես նրան:

— Չէ, որտեղից: Թողել եմ: Ափսոս է ժամանակը:

— Այդ դեպքում ի՞նչ գրողի տարածի համար եք դուք ապրում:

Ֆաուստը նստեց ու սկսեց մտածել, թե ինչի՞ համար է ինքն ապրում: Նա կախեց գլուխը, սեղմեց ուսերը և սկսեց ծանր շնչել: Հետո վեր կացավ ու գնաց տուն, իսկ Մեֆիստոֆելը նայեց նրա ետևից դիվային ժպիտով:

 

ՖԵԼԻՔՍ ԿՐԻՎԻՆ????????

 

%d bloggers like this: