Պահոց | 2:24 ե.

ԿԵՏՐԻՆ ՄԵՆՍՖԻԼԴ

13 Օգս

Ինձ թվում է, մարդիկ նման են ճամպրուկների: Նրանց մեջ լցնում են ամեն տեսակ մանրուքներ, տեղափոխում են, նետում, քրքրում, մեկը դնում են մյուսի վրա, կորցնում են, գտնում են, հանկարծ կիսով դատարկում են, հետո նորից լցնում են մինչև վերջ, և վերջիվերջո Վերջին Բեռնակիրները նրանց դնում են Վերջին Գնացքի մեջ և այն սլանում է անհայտ ուղղությամբ…473_900

ԹՈՆԻ ՋՈՐԴԱՆ

13 Օգս

Մարդկանց մեծամասնությունը չեն նկատել իրենց կյանքը: Կյանքն այն չէ, երբ դու կանգնած ես լեռան գագաթին և հիանում ես մայրամուտով: Դա այն պահը չէ, երբ սպասում ես սիրելիիդ պսակադրության ամպհովանու տակ կամ ծնվում է զավակդ կամ երբ դու լող ես տալիս ծովի խորքերում և քեզ է մոտենում դելֆինը: Դրանք սոսկ դրվագներ են: Տասը, քսան ավազահատիկներ, որ ցրված են գոյության անապատում: Այդ ավազահատիկները կյանքը չեն: Կյանքն այն է, երբ դու մաքրում ես ատամներդ, բուտերբրոդ ես պատրաստում, դիտում ես նորությունները և սպասում ես ավտոբուսին: Կամ ինչ-որ տեղ ես գնում: Յուրաքանչյուր օր կատարվում են հազարավոր փոքրիկ դեպքեր ու եթե չնկատենք դրանք, եթե չնայենք ուշադիր, չհիշենք դրանք ու չհաշվենք, կարելի է ամեն բան ձեռքից բաց թողնել: Կարելի է բաց թողնել կյանքը…picture-15054

%d bloggers like this: