Պահոց | 2:41 ե.

ԱՆԱՏՈԼԻ ՍՈՒՐՈԺՍԿԻ

12 Օգս

Մեր հանդիպումները նման էին բաց ծովում երկու նավերի հանդիպմանը. հանդիպեցին ու բաժանվեցին: Չբավականացրեց խորությունը, չբավականացրեց հավատարմությունը, չբավականացրեց պատրաստակամությունն անելու այն, ինչ արեց Քրիստոսը` մուտք գործել դժոխքը, այն մարդու տառապանքների դժոխքը, ում մենք սիրում ենք, նրա փորձության դժոխքը, նրա վշտի դժոխքը, նրա կործանման դժոխքը: Մենք կանգնում ենք ափին ու ձայն ենք տալիս մյուսին. «Փրկվիր, լող տուր, ես քեզ ձեռք կմեկնեմ», սակայն ինքներս չենք մտնում այդ դժոխքը: Եվ այնպես ահավոր է մեզ համար խոսել սիրո մասին, այնպես դժվար է սիրելը, քանի որ սիրել կարելի է միայն այդպես…9222

ՖԻԼԻՊ ՉԵՍԹԵՐՖԻԼԴ

12 Օգս

Երբ ես ցանկանում եմ իմանալ մարդկանց զգացմունքների անկեղծությունը, ավելի շատ հույսս դնում եմ իմ աչքերի, քան ականջների վրա, քանզի երբ մարդիկ խոսում են, նրանք նկատի են առնում, որ ես իրենց լսում եմ, և ընտրում են համապատասխան բառերը: Բայց նրանց համար շատ դժվար է ինձ խանգարել տեսնելու այն, ինչը նրանք գուցե թե բնավ չեն ուզում ինձ ցուցադրել:philip-dormer-stanhope-4th-earl-of-chesterfield

ԺԱՆ-ԺԱԿ ՌՈՒՍՍՈ

12 Օգս

Ստել ինքդ քեզ քո սեփական օգուտի համար` խաբեություն է: Ստել ուրիշի օգտի համար` կեղծարարություն է: Ստել այն բանի համար, որ վնաս պատճառես` զրպարտություն է: Սա կեղծիքի ամենավատ տեսակն է: Ստել առանց օգուտի և առանց վնասի քո և ուրիշների համար` չի նշանակում ստել: Դա խաբեություն չէ: Դա հորինվածք է:rousseau-in-the-louvre-615x345

%d bloggers like this: