Պահոց | 1:54 ե.

ՄԱՐԻՈ ՎԱՐԳԱՍ ԼՅՈՍԱ

10 Օգս

Ես ավելի լկտի կեղծիք չգիտեմ, քան այն ասույթը, որ դեռ մանկությունից մեր գլուխն են մտցնում. «Առողջ մարմնում` առողջ հոգի»: Ո՞վ ասաց, որ առողջ հոգին կատարելատիպ է, որին բոլորը պետք է ձգտեն: «Առողջը» տվյալ դեպքում նշանակում է դատարկ, միջակ, երևակայությունից զուրկ, հիմար կարծրատիպերով լեցուն, ամենքի կողմից ընդունված բարոյականությամբ և պաշտոնական կրոնով վարակված: Ի՞նչ բան է «առողջ հոգին»: Կոնֆորմիստի, սուտ բարեպաշտի, նոտարի, ապահովագրական գործակալի, մոլեռանդի, պառաված կույսի կամ բոյսկաուտի հոգին: Դա առողջություն չէ, դա բացահայտ պաթոլոգիա է: Եզակի և հարուստ ներաշխարհը չտեսնված «կեղտոտ» է, նրանում տեղ կա հոռի մտքերի, արգելված պտուղների, սուր երևակայության, խելահեղ երազանքների, հետաքրքրության և տափակ ճշմարտությունների հանդեպ կասկածների համար…

«Դոն Ռիգոբերտոյի տետրերը» գրքիցMario Vargas llosa - biblioteca

ՄԻԳԵԼ ԴԵ ՈՒՆԱՄՈՒՆՈ

10 Օգս

Կա այնպիսի մի բան, որի համար չունենալով ավելի լավ անվանում, մենք կկոչենք կյանքի ողբերգական զգացում, ինչն իր մեջ է ամփոփում բուն կյանքի ու տիեզերքի ըմբռնումների ողջ համակարգը, քիչ թե շատ հստակորեն ձևակերպված, քիչ թե շատ հստակորեն գիտակցված փիլիսոփայությունը: Կյանքի ողբերգական զգացողություն կարող են ունենալ և ունենում են ոչ միայն առանձին մարդիկ, այլ նաև ամբողջ ժողովուրդը…IMG_7247-001

%d bloggers like this: