Պահոց | 4:41 ե.

ԷՄԻԼԻ ԲՐՈՆՏԵ

8 Օգս

Դու ասացիր, որ ես քեզ սպանել եմ: Այդ դեպքում հետապնդիր ինձ: Սպանվածները, ես հավատում եմ, հետապնդում են մարդասպանին: Ես գիտեմ, ուրվականները երբեմն թափառում են երկրի վրա: Եղիր ինձ հետ մշտապես… Ինչ տեսք ուզում ես` ընդունիր… Ինձ խելքահան արա, միայն թե ինձ չթողնես այս վիհում, որտեղ քեզ գտնել չեմ կարողանում: Օ, աստված իմ, սրա համար բառեր չկան: Ես չեմ կարող ապրել առանց իմ կյանքի: Ես չեմ կարող ապրել առանց իմ հոգու…

«Մոլեգին հողմերի դարավանդը» գրքից850x561

ԱԼԲԵՐՏՈ ՄՈՐԱՎԻԱ

8 Օգս

Հատկապես ցանկությունն է, որ մեզ ստիպում է առավելագույնս տառապել: Երբ այն ծնվում է, մենք մեզ տեսնում ենք երկդիմի. կամ ձգտում ենք չմտածել դրա մասին, կամ բավարարում ենք այն: Սակայն մեր ուժերից վեր է կրել ցանկությունը, որ որոշակի ժամանակահատվածում մնացել է անփոփոխ ու չբավարարված: Համեմատության համար ասեմ` ինչպես որ որոշակի ջերմաստիճանի դժվար է դիմանալ մի քանի րոպեից ավելի, այդպես էլ որոշակի ցանկությունների չես դիմանա նույնիսկ մի քանի ժամ:

«Ես և նա» գրքիցmoravia

ՖՐԵՆԿ ՀԵՐԲԵՐՏ

8 Օգս

«- Աշխարհը հենվում է չորս սյուների վրա,- նա բարձրացրեց չորս կոշտացած մատները:- Դրանք են` խելացիների իմացությունը, ուժեղների արդարությունը, բարեպաշտների աղոթքն ու քաջերի անձնվիրությունը: Բայց այդ չորսը ոչինչ են, — նա մատները բռունցք դարձրեց,- առանց կառավարման արվեստին տիրապետող ղեկավարի…»:1344882015_antique_column

%d bloggers like this: