Իմաստուն մեկն ասել է, որ տագնապները ցրելու համար բավական է գիտակցել դրանց պատճառները: Այս ճշմարտությունն առանձնապես կիրառելի է սիրո պարագայում: Սիրեք, և ձեր տագնապներն ի վերջո կանցնեն: Այն բանի փոխարեն, ինչը սարսափեցնում է, դուք ձեռք կբերեք քնքույշ ու հնազանդ սիրեցյալի քաղցր զգացմունքները, և երջանկությամբ լի ձեր բոլոր օրերի մեջ մեկ այլ ափսոսանք չի արթնանա, բացի ափսոսանքն այն կորցրած օրերի համար, որոնք ապրել էիք անտարբերությամբ:
Պահոց | 3:41 ե.
ՇՈԴԵՐԼՈ ԴԵ ԼԱԿԼՈ
6 ՕգսՊՈԼ ԴԵ ԿՐՅՈՒԻ
6 ՕգսՃշմարտությունը մի մեծագույն թեթևամիտ է: Երբեք կարիք չկա նրան չափից ավելի հետամտել, քանզի նա ավելի հաճախ և ավելի հաճույքով ձեզ կպատասխանի սառն անտարբերությամբ: Նա հաճախ է դուրս սահում ձեռքից և համարյա երբեք բռնված չլինելով` միևնույն ժամանակ վերադառնում է ինքնակամ, որպեսզի հատուցի համբերատար սպասումը: Նա անսպասելի վերադառնում է հրաժեշտի խոսքերից հետո, նա մնում է դաժան ու անորսալի իր հավերժ խանդավառ երկրպագուների հանդեպ: