ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻՆ

5 Օգս

… Թերթերում կարդացի, որպես թե Մուստաֆա Քեմալի արշավանքը 60.000  հայերի կյանք արժեցավ` չհաշվելով ավերն ու կողոպուտը, չհաշվելով Կարսի, Կաղզվանի, Սուրմալուի և Նախիջևանի անհաշտվելի կորուստները: Անհուն ցավով լսում եմ, որ մինչև հիմա Կարա Բեքիր փաշայի մոտ գերի են և վայրագ թուրքերի ձեռքում հալվում են ու մեռնում հայ գերիները` թե զինվորները, թե գյուղերից հավաքած խեղճ հայ պաշտելի գյուղացիները, որոնց, մասնավորապես, պաշտպան պիտի կանգնի բոլշևիզմը, եթե անկեղծ բարեկամ է աշխատավորին և չի մղում կեղծ ու պատիր դիպլոմատիա:

Ռուս բոլշևիկներն իրենք պիտի աշխատեն փրկել ոչ միայն հայ «եսիրները», այլև դարերի «եսիր»-գերի հայ ժողովուրդը Ասիայի ամենազզվելի, ամենաստոր մի բարբարոս ցեղի ճիրաններից, եթե իրոք ուզում են հարգանք ու պատկառանք ձեռք բերել ոչ միայն եվրոպացիների մոտ, այլև մահմեդական աշխարհի: Միայն բարձր սկզբունքներ գործադրելով կարող է մի բարձր կրոն, մի դոկտրինա ապրել, և ոչ խոսքերով, օդային քարոզներով, որի մեջ սատանան ավելի պերճախոս է:

Այս օրերս վշտով լսեցի, որ Շիրակի Քյավթառլու գյուղից (Ալեքսանդրապոլի մոտ) Կարաբեքիրը հավաքել-տարել է մոտ 30 հայ երիտասարդներ և նրանց հետ մի պատկառելի կրթված մարդ. իմ ազնիվ բարեկամը, մոտ 70 տարեկան ծերունի` Պետրոս Նահապետյանը:

Նրան գերի տանելուց հետո գյուղացիք գրավել են նրա ամբողջ ունեցածը: Խոսքս և խնդիրս դրա մասին չէ, որ ետ դարձնեք նրանից խլածը, այլ խորապես և բոլոր հոգով խնդրում եմ, որ ամեն միջոցներ ձեռք առնես այդ խեղճ մարդուն` Պետրոս Նահապետյանին, վերադարձնես գերությունից, անշուշտ լավ հարաբերության մեջ կարող եք լինել թուրքերի հետ, քանի որ նրանք էլ բոլշևիկ են և կհարգեն քո դիմումը, ուստի նորից կխնդրեի ջերմապես` սրտիդ մոտ ընդունես նրան տուն դարձնելու հարցը:

Անկապ չհամարես նամակս և ավելորդ չհամարես հետևյալ խոսքը, որ կուզեմ  ասել, թե պիտի իմացած լինեք, թե դուք` Հայաստանի ներկա կառավարիչներդ, և թե Լենինը` իր գործիչներով, որ հայ ժողովուրդն է գերազանցապես մի դեմոկրատ տարր` կոչված միայն Փոքր Ասիայում տարածելու սոցիալիզմի գաղափարները, և ոչ թե թուրանական հետամնաց ցեղերը, որ անհուն կերպով ազգային- կրոնական նպատակներ ունեն և շահագործում են ռուսական հեղափոխական քաոսը` զորեղանալու և ապա վնասելու իրեն` Ռուսաստանին: Այդ չեն կարող հասկանալ Կրեմլից հրամայողները, գոնե դուք նրանց հասկացրեք: Թուրքը, իսլամը երբեք ռուսին բարեկամ չի կարող լինել, եթե միայն Ռուսաստանում իշխողը Կրեմլն է, ոչ թե Սիոնը:

Կխնդրեի` ինձ գրեիր, թե արդյոք կարող եմ ես հայրենիք վերադառնալ առանց բոլշևիկ լինելու և դառնալու, այլ իբրև մի հայ գրող, որ ուզում է իր ժողովրդի մոտ գալ` նրա հետ խմելու դառնության բաժակը…

5 սեպտեմբերի, 1921 թ.

Վենետիկpizap.com14072184422341

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s