Պահոց | 12:12 ե.

ԷՌՆՍՏ ՅՈՒՆԳԵՐ

4 Օգս

Երջանկությունն ու ակնթարթը անբաժանելիորեն կապված են իրար: Սա նշանակում է, որ երջանկությունն արագահոս է: Լավագույն դեպքում կյանքը նման է շղթայի, որ կազմված է իրականացած ցանկությունների օղակներից: Եթե նույնիսկ անընդհատ հաղթանակներ ես տանում, ինչպես Ալեքսանդր Մեծը, միևնույն է, ճակատագրից չես խուսափի: Սովի թշնամին հագեցումն է, իսկ երազանքներինի կատարումը` դրանց մահը: Հենց այդ պատճառով էլ աշխարհի բոլոր երկրների ու ժամանակների իմաստունները միասնական են այն հարցում, որ երջանկությունը ներս չի մտնում ցանկության լայնորեն բացված դարպասից և այնտեղից դուրս չի գալիս ճերմակ նժույգը հեծած:junger

Մի զինվորի պատմություն

4 Օգս

ՄՈԶԴՈԿԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԾԽԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉԻ ՆԱՄԱԿԸ ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ

 10 նոյեմբերի 1914թ.

Մեծարգո անդամներին Ազգային բյուրոյի,

Գրությունս ցույց տվողը, Մոզդոկի ծխ. քահ. Շահինյանի որդին, տեղյակ զինավարժության, անչափ և բուռն ցանկություն ունենալով մտնել հայ կամավորների շարքերում, ոչ մի կերպ հնար չեղավ նրան հերթի սպասեցնել: Ուստի ծնողները ստիպված եղան ճամփու դնել դեպի Թիֆլիս, Ձեզ մոտ, որպեսզի մեծարգո բյուրոդ այս եռանդուն պատանուն, որը ունի խիզախ, չարքաշ և անվեհեր բնավորություն, ապրելու դյուրություններ տաք Թիֆլիսում և առաջին հերթին նրան գնացողների շարքերում տեղավորել ջանաք:

Արկատիոս Շահինյանը 18 տարեկան է: Ռուս-գերմանական պատերազմի առաջին օրերում, ռուս կամավորների շարքում վարժվել է մի ամսաչափ: Կարող է օգտակար դառնալ հայ ազատագրության նվիրական գործին, որի համար էլ դրել է իր կյանքը և ամեն ինչը:

Խնդրում ենք հարգոյ բյուրոյիդ չմերժել նրան, դյուրություններ տալ, և առաջին հերթին «ազատաբեր ծիծեռնակների» խմբի մեջ տեղավորել:

 

Հարգանոք Մոզդոկի հ. ծխ. դպրոցի ավագ ուսուցիչ` Ռ. Իսկենտերյան0_104c53_65cc7236_XXXL

%d bloggers like this: