Պահոց | 8:59 ե.

Հովհաննես Բարսեղյանի հիշատակին

2 Օգս

Շատ ցավալի լուր լսեցի` վախճանվել է իմ դասախոսը` հայագետ, լեզվաբան Հովհաննես Բարսեղյանը:
Գուցե պահն ամենահարմարը չէ, բայց մի բան պիտի պատմեմ:

Արդեն չեմ հիշում՝ 1990 կամ 91 թվականն էր: Մեր գյուղի տղաների հետ հերթապահում էինք Երասխավանի դիրքերում: Ու հանկարծ հիշեցի, որ այդ օրը հայոց լեզվի քննություն ունեմ համալսարանում: Խնդրեցի ինձ Երևան հասցնել: Քննասենյակ մտա զինվորականի համազգեստով՝ հողոտ, չսափրված, գզգզված մազերով: Դասախոսը լեզվաբան Հովհաննես Բարսեղյանն էր: Թույլ չտվեց տոմս վերցնել: Ստուգարքի գրքույկս բացեց, գնահատեց, ետ վերադարձրեց ու ասաց.

— Գնա, դու դասդ արդեն սովորում ես:

Հետո համակուրսեցիներս պատմեցին, որ այդ պատկառելի մարդը անձայն լաց էր եղել…10517485_10204008481562979_8346091291538745381_n

ՌՈԲԵՐՏ ՀԱՅՆԼԱՅՆ

2 Օգս

Հավանաբար ամբողջ աշխարհը հենց նրանից էլ կառչել է, որ դու նրան պահում ես քո ուշադրության կենտրոնում, հավատում ես նրան: Բավական է միայն քեզ թույլ տաս անհամապատասխանություն նկատել` սկսես կասկածել նրան, և աշխարհը ցրիվ կգա, ինչպես քայքայված լաթի կտորը:

Երբեք չի լինում այնքան վատ, որ չկարողանա լինել ավելի վատ:apokalipsis_na_fone_luny-69_resized

ՀԵԼԵՆ ԿԵԼԼԵՐ

2 Օգս

«Ի՞նչ բան է սերը»,- հարցրեցի ես:

Նա ինձ մոտ տարավ ու ասաց. «Դա այստեղ է»` ցույց տալով սիրտս, որի զարկերը ես առաջին անգամ էի զգում: Նրա խոսքերն ինձ խիստ մտահոգեցին, քանի որ այն ժամանակ ես չէի հասկանում այն, ինչին չէի կարող ձեռք տալ:

Ես հոտոտեցի նրա ձեռքի մանուշակը և մասամբ բառերով, մասամբ նշաններով հարց տվեցի, որի իմաստն այս էր. «Սերը ծաղկի բու՞յրն է»: «Ոչ»,- պատասխանեց իմ ուսուցչուհին:

Ես կրկին խոհերի գիրկն ընկա: Տաք արևը լուսավորում էր մեզ:

«Իսկ սա սե՞ր է»,- համառեցի ես` ցույց տալով այն կողմը, որտեղից գալիս էր կենարար ջերմը:- «Արդյոք սա չէ՞ սերը»:

Ինձ թվաց, որ արեգակից ավելի գեղեցիկ ոչինչ չէր կարող լինել, որի ջերմությունը ստիպում է մեզ ապրել ու հասակ առնել: Բայց միսս Սալլիվանը գլուխը տարուբերեց և ես կրկին սսկվեցի` տարակուսած ու հիասթափված: Ես մտածեցի` ինչ զարմանալի է, որ իմ ուսուցչուհին, ով այդքան շատ բան գիտի, չի կորողանում ինձ ցույց տալ սերը:

«Իմ կյանքի պատմությունը» գրքիցHelen_Keller

 

%d bloggers like this: