Պահոց | 9:20 ե.

ՕՇՈ

1 Օգս

Մի աշակերտ հարցնում է իր դաստիարակին.

— Ուսուցիչ, ի՞նչ կասես դու, եթե իմանաս իմ անկումի մասին:

— Վեր կաց:

— Իսկ հաջորդ անգա՞մ:

— Կրկին վեր կաց:

— Եվ ինչքա՞ն դա պիտի շարունակվի` անընդհատ ընկնել ու բարձրանալ:

— Ընկիր ու վեր կաց` քանի դեռ ողջ ես: Քանի որ նրանք, ովքեր ընկնում ու չեն բարձրանում, մեռածներն են:1365778011_james.bond.character.full.1355614

ԴԵՅԼ ԿԱՐՆԵԳԻ

1 Օգս

Յոթերորդ ամիսը` հուլիսը, կոչվել է Հուլիոս Կեսարի անունով: Այդ պատճառով էլ Օգոստոս կայսրը` չցանկանալով գերազանցված լինել, հաջորդ ամիսն անվանեց օգոստոս: Սակայն այն ժամանակներում ութերորդ ամիսն ընդամենը երեսուն օր ուներ, իսկ Օգոստոս կայսրը չէր ցանկանում որ իր անունով կոչված ամիսն ավելի կարճ լինի, քան ամիսը, որ Կեսարի անունով էր: Նա վերցրեց մի օր փետրվարից ու ավելացրեց օգոստոսին: Այս սնափառ կողոպուտի հետքերը դուք կարող եք տեսնել օրացույցի վրա, որն այսօր կախված է ձեր տանը:dd69b058c82964479bec2ada6c2e3f9a

ԷՐԻԿ ԲԵՌՆ

1 Օգս

Պարտվողի հրահանգները սովորաբար հնչում են հետևյալ կերպ. «Եթե առաջին անգամը քո բախտը չբերեց, փորձիր, փորձիր, փորձիր կրկին: եթե նույնիսկ դու հաղթես մի քանիսին, փորձերը շարունակիր, և վերջում դու դատապարտված ես պարտության, որովհետև դու չես կարող բոլորին հաղթել»:

Հաղթողի հրահանգներն այսպես են հնչում. «Ընդհանրապես այդ ո՞ր օրենքով պիտի պարտվես: Եթե դու պարտվում ես, կնշանակի` սխալ ես խաղացել: Այդ պատճառով էլ դա արա այնքան ժամանակ, քանի դեռ չես սովորել ճիշտ խաղալ»:2756891_original

 

%d bloggers like this: