Պահոց | 5:30 ա.

«ՍԱ ԷԼ ՍՈՎԵՏԻ ՊԵՍ ԹԱՐՍ Է»

17 Հնս

1971-ի մայիսի 29-ն էր, իր եղերական մահվանից մոտ 3 շաբաթ առաջ: Մեր համագյուղացի մի խումբ տղաներով Երևան էինք գնացել Պարույրին տեսնելու: Ինքը տանը չէր: Սպասեցինք:

Աշխատասենյակը ծայրից ծայր լցված էր գրքերով: Սեղանի վրա մի քանի բացված գրքեր էին, գրոտած թղթեր, ծխախոտի մնացորդով լի մի քանի մոխրաման:

Ահա և ինքը՝ Պարույրը: Մեզ տեսնելով շատ ուրախացավ, փաթաթվեց, մեկ առ մեկ համբուրեց բոլորիս: Հետո նստեցինք… Գնալիս, երբ փորձեցի դուռը բացել՝ չկարողացա: Ընկերներս նույնն արեցին, դարձյալ անհաջող:

— Սպասեք, սպասեք,- ժպիտը դեմքին ասաց տանտերը,- մեր դուռը թարս է, գլխի վրա, ինչպես Սովետի գործերը, բռնակը հակառակ կողմը պիտի պտտեք:

Մի լավ ծիծաղեցինք բոլորս, ապա հրաժեշտ տվեցինք ու բաժանվեցինք: Մեր վերջին հանդիպումն էր:սեվ-44

 

ՎՈԼՈԴՅԱ ՄԱՅԻԼՅԱՆ

ԷՐԻԿ- ԷՄԱՆՈՒԵԼ ՇՄԻԴՏ

17 Հնս

Մեզնից ո՞վ է, որ հակվելով ուրիշի դժբախտության վրա` չի զգուշացել վարակվելուց: Այն բանից հետո, երբ մենք հասկանում ենք, որ դժբախտությունը չի փոխանցվում` ինչպես հիվանդության բացիլ, սկսում ենք վախենալ ոչ թե բուն դժբախտությունից, այլ նրանից, թե ինչպե՞ս կդրսևորենք ինքներս մեզ` կանգնելով փորձանքին դեմ-հանդիման: Իներցիան, որ օգնում է մեզ դիմակայել դժվարին իրավիճակներում, բաց է անում դուռը ներքին բացասական ուժերի առաջ, նրանց, որոնք դրդում են հայացք նետել դատարկության մեջ, հրում են մեզ խոնարհվելու խլթխլթացող խառնարանի վրա, մոտենալ լավային` նեշնչելով մահացու, շիկացած օդը…AVT_Eric-Emmanuel-Schmitt_4486

%d bloggers like this: