ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

12 Հնս

Ճիշտ է, որ ժողովուրդն է բոլոր բարիքների ստեղծող, ամեն բան նրանից է գալիս, ամեն բան նա է տալիս, բացի թերևս… ճաշակից: Արվեստի մեջ առաջնորդվել ժողովրդի ճաշակով՝ նշանակում է չծառայել ժողովրդին, որովհետև արվեստագետը, որ նույն ժողովրդի զավակն է, ժողովրդի հանդեպ ամենից առաջ ունի մեկ պարտավորություն՝ նրա ունեցած ճաշակը հղկել, նոր ճաշակ ներշնչել նրան: Արվեստագետի սրբազան պարտքն է բոլոր հնարավոր միջոցներով ժողովրդին բարձրացնել դեպի արվեստը և ոչ թե արվեստն իջեցնել միայն ժողովրդի մակարդակը:

Արվեստը ինչքան էլ առաձգական լինի, չի կարելի ձգել, ձգձգել մինչև հանրամատչելիություն: Այս դեպքում նա կկտրվի, այսինքն՝ կդադարի արվեստ լինելուց: Եվ ճշմարիտ արվեստագետները չեն կարող նմանվել այն ձկների վտառին, որ հետևում է լողացող նավին: Դելֆինն էլ է ձուկ, բայց նա միշտ լողում է նավի առջևից: Արվեստագետը դելֆին պիտի լինի:1661135_280779692082715_4376400398689993741_n

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s