Պահոց | 10:53 ե.

ՌՈԲԵՐՏ ՄԸԿՔԻ

5 Հնս

Կա միայն երկու տեսակի զգացմունք` հաճույք և ցավ: Նրանցից յուրաքանչյուրն իր տարատեսակներն ունի: Առաջինը` ուրախություն, սեր, երջանկություն, հիացմունք, զվարճանք, էքստազ, թրթիռ, երանություն, երկրորդը` թախիծ, վախ, տագնապ, կարոտ, նվաստացում, անհանգստություն, տառապանք, ստրես, ափսոանք և այլն: Սակայն, ըստ էության, մենք զգում ենք կամ հաճույք, կամ ցավ:

Այն բանից հետո, երբ արժեքների փոփոխությունը մարդու մոտ հույզեր է արթնացնում, առաջ է գալիս զգացմունքը:  Զգացմունքն ու հույզը երբեմն շփոթում են, թեև դրանք բոլորովին էլ նույնը չեն: Հույզը կարճաժամկետ ապրումն է, որն արագ հասնում է իր բարձրագույն կետին ու անհետանում է: Զգացմունքն ավելի երկարակյաց ու կայուն է, այն կարող է մեզ չլքել օրերի, շաբաթների և նույնիսկ տարիների ընթացքում: Բացի այդ, շատ հաճախ զգացմունքի որոշակիացումը կարող է մարդու համար դառնալ գերիշխող…robert_mckee

%d bloggers like this: