Պահոց | 4:12 ե.

ՎԻԿՏՈՐ ՊԵԼԵՎԻՆ

1 Հնս

Կինը ամենևին էլ Ադամի կողոսկրից չի ստեղծվել: Այդ բանը գրի առնողը սխալվել է տենդի պատճառով: Կինը ծնվել է այն վերքից, որի միջոցով նրան դուրս են բերել Ադամի մարմնից: Իսկ Ադամի կողոսկրը վերադարձրել են, և նա մինչ օրս անընդհատ փորձում է դա իր տեղը դնել` հուսալով, թե այդպես վերքը կլավանա ու կսերտաճի: Միամտություն: Այդ վերքը երբեք չի լավանա…53

ՍՅՈՒԶԱՆ ՔԵԼԼԻ

1 Հնս

Խնդիրների առաջ հայտնված կինը դիմում է մեկ այլ կնոջ, քանի որ նա լսում է, համաձայնում կամ չի համաձայնում, բայց, որպես կանոն, չի փորձում դատել կամ սեփական կարծիքը պարտադրել: Մեր աշխարհը հավասարարժեք չէ: Տղամարդիկ տալիս են պատրաստի պատասխաններ կամ տարբերակներ, այն դեպքում, երբ կանանց ընդամենը պետք է թեթևացնել սիրտը և ոչ ավելին: Նրանք միայն կարեկցանք են փնտրում: Ահա թե ինչու քննարկումները վերաճում են վեճերի, զրույցները` լուրջ կոնֆլիկտների:151

%d bloggers like this: