Պահոց |

ԴՄԻՏՐԻ ԼԻԽԱՉՈՎ

10 Մյս

Տասնամյակներ շարունակ մեր հոգևոր պահանջմունքները մնում էին չբավարարված, տասնամյակներ շարունակ մենք մտածում էինք կյանքի լոկ նյութական կողմի մասին` հոգևոր  քաղցի մատնելով մարդկանց: Անշուշտ, հենց դրանցով է բացատրվում այսօրվա այդքան ընդգծված պահանջարկը հոգևորի նկատմամբ: Եվ հիմա, կարծում ենք, հասել է մեր կեցության հումանիզացման ժամանակաշրջանը: Եթե այդպես չլինի` մարդկությունը կկործանվի, որովհետև եթե տեխնիկայի ընձեռած հնարավորությունները չլինեն բարոյական ձեռքերում, աշխարհն իրոք կկործանվի:RIAN_00069245.LR.ru

ԺՈՐԺ ԲԱՏԱՅ

10 Մյս

Հանրությունը կազմված է ոչ թե առանձին անհատներից, այլ նրանց միջև գոյություն ունեցող շփումներից: Մենք մշտապես ներկայացված ենք, նույնիսկ ինքներս մեզ, մյուսների հետ շփման համակարգում: Մենք ընկղմված ենք շփումների մեջ, մենք հակված ենք մշտական շփման: Անգամ լիակատար մենակության մեջ մենք զգում ենք դա իբրև ի հայտ եկող բազում հնարավորությունների բացակայություն և իբրև այն վայրկյանի սպասումը, երբ նա ներս կընկնի ճիչով, որը կլսեն մնացած բոլորը: Չէ՞ որ մարդկային գոյությունը մեր ներսում է, պարբերաբար ի հայտ եկող այն կետերում, որտեղ նա ստեղծում է ոչ այլ ինչ, քան աղաղակ, դաժան ջղակծկանք, խելագար քրքիջ, որտեղ մեր և շրջապատող աշխարհի անթափանցության տրոհված գիտակցման միջև ծնվում է ներդաշնակությունը:georges-bataille

ՉԺՈՈՒ ՅՈՒԱՆ ԲԻՆ

10 Մյս

Եթե մարդը գոռոզանում է, իրեն համարում անթերի, երևակայում է, թե ինքը բավարար չափով ամեն տեսակի արժանիքներ ունի, արտասովոր տաղանդ է, ապա նա դադարում է նորը տեսնելուց, չի նկատում իր սխալները: Այդպիսի մարդն իր առաջշարժման մեջ կանգ է առնում, նրա ականջները, աչքերը, գլուխը կորցնում են որևէ բանի արձագանքելու ընդունակությունը: Նա չի ցանկանում լսել ուրիշների քննադատությունը, չի ցանկանում շիտակ նայել իր պակասություններին և սխալներին, չի ձգտում հաղթահարել և ուղղել դրանք: Այդ պատճառով պակասություններն ու սխալները օրեցօր բազմանում են: Եթե նա չգիտակցի այդ, ապա վերջին հաշվով անխուսափելիորեն կգլորվի դեպի աղետը: Այդպիսի մեծամիտ ու ինքնագոհ մարդը նման է կանգնած ջրից առաջացած ճահճի, որտեղ ոչ մի կաթիլ թարմ ջուր չի թափվում: Այդպիսի ջուրն, անշուշտ, օրըստօրե ավելի գարշահոտ կդառնա:w9xLN5gP-2I

%d bloggers like this: