Պահոց |

ՆԱԹԱՆԻԵԼ ՀՈԹՈՐՆ

3 Մյս

Մտորելու հակումը թեև կարող է զսպել կանանց, ինչպես նաև տղամարդկանց  պոռթկումները, բայց այն թախիծով է համակում: Հավանաբար նրանք զգում են, որ իրենց առջև ուժից վեր խնդիր է: Չէ՞ որ իբրև առաջին քայլ անհրաժեշտ է փլուզել և կրկին կառուցել ողջ հասարակական համակարգը: Հետո կանանց բնույթը կամ նրանց ժառանգական սովորույթները` վերածվելով երկրորդ խառնվածքի, պետք է էականորեն փոփոխվեն, մինչ կանայք կկարողանան արժանապատիվ և հարիր դիրք գրավել: Վերջապես, եթե նույնիսկ վերացվեն մյուս բոլոր խոչընդոտները, կինը չի կարող օգտվել այդ նախնական փոխակերպումների առավելությունից այնքան ժամանակ, քանի դեռ նրա ներսում չի կատարվել առավել նշանակալի փոփոխություն, բայց այդ ժամանակ հնարավոր է, որ կցնդի այն անկշռելի էությունը, ինչից կազմված է նրա իրական կյանքը: Կանայք երբեք չեն կարող լուծել այդ խնդիրը, եթե հենվեն սոսկ բանականության վրա: Լուծման համար գոյություն ունի միայն մեկ ուղի: Բավական է, որ կնոջ սրտի ձայնը գերազանցի բանականությանը, և խնդիրը կանհետանա:

«Ալ տառը» գրքիցimg_0348

%d bloggers like this: