Պահոց | 4:19 ե.

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

22 Ապր

1987 թվական, մայիս. Համամիութենական 20-րդ կինոփառատոնը Թբիլիսիում: Ներկայացված է Ֆրունզե Դովլաթյանի «Մենավոր ընկուզենին» երկսերիանոց կինոնկարը:

Սերգեյ Փարաջանովին մենք հանդիպում ենք ֆիլմի ցուցադրման ժամանակ: Փարաջանովը հայկական պատվիրակությանը և մի խումբ մասնակիցների մեկ-երկու օր հետո հրավիրում է իր տուն` Դովլաթյանի ծննդյան 60-ամյակը նշելու:

Ընդունելությունը սկսվում է Կոտե Մեսխի փողոցից… Զրույցներ, բանավեճեր, հարցազրույցներ… Ինչ ասես կա: Մթնոլորտը լրջացնում է Փարաջանովը: Նա դիմում է Ֆրունզե Դովլաթյանին, արժեքավորում նրա ստեղծած ֆիլմերը և սենյակի անկյունում գտնվող սնդուկից հանում է մի թիկնոց:

— Այս թիկնոցը ես կարել եմ բանտում,- ասում է նա,- Ֆելինիի համար… Հույս ունեմ, որ օրերից մի օր այս երկիրը ինձ թույլ կտա հանդիպելու նրան և նվերը հանձնելու: Թիկնոցը կրելու առաջին պատվին արժանանում է Ֆրունզե Դովլաթյանը: Ծնունդդ շնորհավոր,- Փարաջանովը մոտենում է Դովլաթյանին, նրա ուսերին գցում թիկնոցը և գրկախառնվում…

Եվ ես շտապեցի այդ պահը վավերացնել Փարաջանովի բակի յուրօրինակ աստիճանների վրա:

 

Ռոբերտ ՄաթոսյանUNKNOWN_PARAMETER_VALUE-28

ԲԼԵԶ ՊԱՍԿԱԼ

22 Ապր

Մենք երբեք չենք սահմանափակվում ներկայով: Ցանկանում ենք, որ ապագան արագ վրա հասնի, ցավում ենք, որ այն կարծես թե դանդաղ է մեզ ընդառաջ գալիս, կամ վերհիշում ենք անցյալը, ցանկանում ենք պահել նրան, իսկ նա արագ փախչում է մեզնից: Մենք այնքան անմիտ ենք, որ մոլորվում ենք մեզ չպատկանող ժամանակների մեջ, չենք մտածում նրա մասին, ինչը տրված է մեզ…הסתברות 1א

%d bloggers like this: