Պահոց | 2:48 ա.

ԲԵԼԼԱ ՇԱԳԱԼ

19 Ապր

Նա, ում պատկերը հետապնդում է ինձ, նման է թափառող աստղի: Նա անորսալի է: Մերթ առկայծում է շամփրող- սառը լույսով, մերթ մարում ու չքվում է տեսադաշտից: Իսկ անունը: Այնպիսի անուն է կրում, ինչպես զանգի ղողանջը:

Տեսքից ամուր է, լայնաթիկունք, իսկ ոտքեր կարծես չունի, եթերային գանգուրներն, ինչպես թևեր, տանում են նրան: Կամ ոչ: Այնքան էլ հեշտ չէ նրան կտրել հողից: Չես հասկանում: Կարծես թե վեհերոտ է: Բայց ինչպես է ծիծաղում…

Սովորաբար երիտասարդների հետ ինձ համար դժվար է: Անընդհատ թաքնվել եմ ուզում, որպեսզի նրանք ինձ չնայեն: Իսկ նրա հետ…

Այդ ատամները խրվում են իմ մեջ տարածության վրա: Այնպես սուր են:

Երանի շուտ տուն հասնեմ: Այնտեղ ես չընթերցված գրքույկ ունեմ: Կխորասուզվեմ նրա մեջ ու կկարդամ, կկարդամ: Հեռավոր, բայց հարազատ մարդիկ սպասում են յուրաքանչյուր էջում: Նրանց ձայները, նրանց քայլերը ապրում են տողատակերում: Սակայն այն երիտասարդի ձայնը ականջներիս մեջ դեռ չի լռում…NV_0063 (6)

ՎԵՐՋԻՆ ԱՐՔԱՆ

19 Ապր

1393 թվականի նոյեմբերի 29-ին Փարիզում վախճանվեց Հայոց վերջին թագավորը` Լևոն Ե Լուսինյանը: Նրա մարմինը զետեղվեց Թուռնելի պալատի մոտ գտնվող Սելեսթենների վանքի Սուրբ Աստվածամոր տաճարում, դամբարանի մեջ: 400 տարի անց ավերվեց թե տաճարը, թե դամբարանը: Կիլիկիայի արքայի աճյունը պղծվեց ու ցիրուցան արվեց: Բայց անվնաս մնաց քանդակված տապանաքարը, որը հետագայում փոխադրվեց Սեն Դընիի աբբայություն:tumulo-de-leon-v-em-saint-denis-paris

%d bloggers like this: