Պահոց | 11:59 ե.

ԵԹԵ ՄԵՌՆԵՄ ՔԵԶՆԻՑ ԱՌԱՋ

7 Ապր

Երբ արթնանաս մահից,
Կլինես իմ գրկում,
Եվ ես կհամբուրեմ քեզ,
Եվ ես կարտասվեմ:

ՌԻՉԱՐԴ ԲՐՈՏԻԳԱՆ2207_4

ՀԱՆՐԱՀԱՅՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՇՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ

7 Ապր

1631 թ. հունվարին Ամստերդամում մահապատժի ենթարկվեց ոմն Արիս Կինդտ: Եվ մեռած հանցագործն իր ծառայությունն «առաջարկեց» գիտությանը: Դիահերձումը հանձնարարվեց դոկտոր Տուլպին: Օգտվելով առիթից` պատվիրատու վիրաբույժները ցանկացան անմահանալ գիտության, մասամբ էլ կախաղան բարձրացված հանցագործի հաշվին: Նրանք հրավիրեցին Ռեմբրանդտին, և մեծ նկարիչը նրանց նկարեց դիահերձման սեղանի մոտ խմբված` դոկտորին ուշադրությամբ ունկնդրելիս: Բայց Ռեմբրանդտն իր գործի վարպետն էր: Թատերականացված «անատոմիական» այս ցույցը, որտեղ բժիշկներին հետաքրքրում էր ոչ այնքան անշնչացած մարդու բացված մարմինը, որքան իրենց անձը, չվրիպեց նկարչի սուր աչքից: Հենց այդպես էլ ստեղծվեց «Դոտոր Տուլպի անատոմիան» հանրահայտ կտավը:rembrandt6

%d bloggers like this: