Պահոց | 2:03 ե.

ԳԻՅՈՄ ԱՊՈԼԻՆԵՐ

4 Ապր

Դու, որին ես սիրում էի, չէիր արտաբերում դատարկ խոսքեր: Տղամարդն ու կինը նման չեն իրար, և նրանց երեխաները նման են ծնողներին:
Բայց մենք նման ենք, քանի որ ես քեզ սովորեցրեցի այն ամենը, ինչը նման էր ինձ: Մենք նման ենք և երեխաներ չունենք, որ նմանվեն մեզ: Դու, որին ես սիրել եմ, դու նման ես ինձ:
Մենք նման ենք, սակայն տղամարդն ու կինը նման չեն իրար: Տղամարդը հոտ է` հովվի հետ, դաշտ է` հնձվորով, աշխարհ է` իր արարչի հետ: Կինը անհույս գարուն է, մշտապես փոթորկվող օվկիանոս է, հեղված արյուն է: Դու, որին ես սիրել եմ, դու, որ ինձ նման է, դու նման ես նաև մյուս բոլոր կանանց:
Դու, որին ես սիրել եմ, ես գիտեմ այն բոլորը, ինչն ինձ է նման, իսկ դու նման ես ինձ: Բայց այն ամենը, ինչ քեզ է նման` նման չէ ինձ:
Ասա ինձ ճշմարտությունը:Guillaume Apollinaire

%d bloggers like this: