Պահոց | 5:02 ե.

ԴՈՒՐՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԱԶԸ

3 Ապր

Պահպանվել են վկայություններ Պետրոս Դուրյանի վերջին երազի մասին, որ նա տեսել է 1872 թ. հունվարի 21-ին` իր մահից երեք օր առաջ: «Այդ աղետալի գիշերեն երեք օր առաջ երազ մը կը տեսնի: Երեք քահանաներ կերևան իրեն, որոնք զինքը հարսանիքի կը հրավիրեն: Ու մահվան անկողնին մեջ, հիվանդը տխուր ժպիտով մը կը մեկնե այդ հարսանիքը, որ «վերը պիտի կատարվի»: Տարօրինակ զուգադիպությամբ մը իր հուղարկավորությանը երեք քահանաներ ներկա կը գտնվին»:
Իսկ Դուրյանի կրտսեր եղբայրը` Միհրանը բանաստեղծի մահվան գիշերն այսպիսի երազն է տեսնում. «…Կը տեսնե Պետրոսը, որ իր պարսկական շալը ուսերն առած, դանդաղորեն դեպի տուն կուգա: Միհրան քար մը կը նետե անոր ու կըսե. «Ինչու՞ գինովի պես կը քալես»: Եվ ահա Պետրոսը կապուտ աչքերով կնոջ մը կը փոխվի, որ վերմակներու առջև կը երկրպագե»:Petros Duryan

Եթերային անդրադարձ

3 Ապր

«Հայադարան», Գևորգ Էմինի մասին: Հանրային հեռուստատեսություն:

ՏԱՐՏԻՆԻԻ ԵՐԱԶԸ

3 Ապր

Իտալացի հայտնի երգահան և ջութակահար Ջուզեպպե Տարտինին իր լավագույն ստեղծագործությունը համարում էր «Սատանայի գեղգեղանքները» սոնատը, որի ստեղծման շատ յուրահատուկ պատմությունը նա արել է ֆրանսիացի աստղագետ Ժոզեֆ Լալանդին: Լալանդն իր հուշերում այսպես է ներկայացնում այդ պատմությունը. «Մի գիշեր, 1713 թվականին, նա երազ է տեսնում, թե ինչպես պայման է կապում սատանայի հետ, որ նրա ծառան է դառնում: Այն ամենը, ինչ Տարտինին ցանկանում էր, հաջողվում էր նրան, նրա բոլոր ցանկությունները սատանան կռահում ու կատարում էր: Եվ ահա նրա մտքով անցնում է սատանային տալ իր ջութակն ու տեսնել, թե կարո՞ղ է արդյոք որևէ հաճելի բան նվագել: Մեծ է լինում Տարտինիի զարմանքը, երբ նա լսում է այնքան ինքնատիպ ու գեղեցիկ և այնքան վարպետորեն և իմաստալից կատարմամբ մի սոնատ, որի նմանը երբեք պատկերացնել էր կարող: Զարմանքից, հիացմունքից ու հաճույքից նրա շունչը կտրվում է: Նա արթնանում ու անմիջապես վերցնում է ջութակը` հուսալով գոնե վերարտադրել լսածի մի մասը, բայց իզուր: Սոնատը, որը այդ նույն օրը ստեղծեց, նրա երբևէ գրած լավագուն գործն է, որը նա «Սատանայի սոնատ» անվանեց: Բայց այն, որը նրա երզում զարմանք էր պատճառել, այնքան բարձր էր, որ նա գուցե կոտրեր իր ջութակն ու դադարեր երաժշտությամբ զբաղվել, եթե կարողանար»:Le_Songe_de_Tartini_par_Louis-Léopold_Boilly_1824

%d bloggers like this: