Պահոց | 1:22 ե.

ՀԱՐՈԼԴ ՌՈԲԻՆՍ

1 Ապր

Հայրս ինձ մի պատմություն պատմեց: Նրանց գյուղում մի խելացի ծերունի էր ապրում, որին կոչում էին Յակով-իմաստուն: Բոլոր կողմերից մարդիկ էին գալիս, որ լսեին նրա խոսքը: Մի անգամ ծերունու մոտ եկավ մի անհամբեր երիտասարդ, ով ցանկանում էր յուրացնել նրա իմաստնությունն անմիջապես: Նա չէր ուզում շաբաթներով նստել ծերունու ոտքերի մոտ, ինչպես անում էին ուրիշները, նա ցանկանում էր իմաստնությանը տիրանալ առանց սպասումի:
«Օ, իմաստուն,- ասաց պատանին,- ես հիացած եմ քո գիտելիքների խորությամբ և կուզեի իմանալ` ինչպես դառնալ իմաստուն, որպեսզի խուսափեմ երիտասարդության հիմար արարքներից»:
Իմաստունը թեքվեց ու նայեց անհամբեր տղային: Նա երկար ժամանակ աչքը չէր կտրում և վերջապես ասաց. «Օ, ճշմարտության անհամբեր որոնող, երիտասարդության սխալներից խուսափելու համար պետք է ապրել մինչև խորը ծերություն»:
Խորհելով` երիտասարդը ոտքի կանգնեց և շնորհակալություն հայտնեց իմաստունին պատասխանի համար, քանզի հասկացավ, որ իմաստունն իրեն ճշմարտությունն էր ասել: Սխալներն անհնար է ճանաչել մինչև այն պահը, քանի դեռ դրանք չես գործել ու չես գիտակցել: Եթե դու սխալը գիտակցես մինչև այն գործելը, ապա դրան այլևս չի կարելի անվանել սխալ:Picture-033

ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

1 Ապր

Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…чц6шл

%d bloggers like this: