Պահոց | Մարտի, 2014

ՍԵՐԱՖԻՄ ՍԱՐՈՎՍԿԻ

19 Մրտ

Խմիր այնտեղից, որտեղից ձին է խմել։ Ձին երբեք վատ ջուր չի խմի։ Անկողինդ փռիր այնտեղ, որտեղ կատուն է պառկում։ Կեր այն միրգը, որին որդն է կպել։ Առանց վախի քաղիր այն սունկը, որի վրա բզեզներ են նստած։ Ծառը տնկիր այնտեղ, որտեղ խլուրդներն են փորել։ Տունդ կառուցիր այնտեղ, ուր օձերն են տաքանում։ Ջրհոր փորիր այնտեղ, ուր թռչուններն են բույն հյուսում տապին։ Հավերի հետ արթնացիր ու նրանց հետ պառկիր ու կունենաս օրվա ոսկի հատիկը։ Կեր ավելի շատ կանաչ, որ ունենաս ամուր ոտքեր ու առյուծի սիրտ։ Ջրում լող տուր հաճախ ու քեզ հողի վրա կզգաս այնպես, ինչպես ձուկը ջրում։ Հաճախ նայիր երկնքին, և ոչ թե ոտքերիդ տակ, և մտքերդ կլինեն պարզ ու թեթև։ Ավելի լռիր, քան խոսիր — և հոգուդ մեջ կբնակվի լռությունը, ոգիդ կլինի խաղաղ ու հանգիստ։190944499

ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԵՐՆ ԷԻՆ ՀՐԿԻԶԵԼ «ՊՈԲԵԴԱ» ԶԲՈՍԱՆԱՎԸ

18 Մրտ

1948 թվականի հուլիսի 31-ին Նյու Յորքի նավահանգստից դուրս եկավ սովետական «Պոբեդա» զբոսաշրջային նավը և ուղղություն վերցրեց դեպի Օդեսա: «Զբոսաշրջային» բառն այս անգամ պայմանականորեն պիտի օգտագործենք, քանի որ  նավի ուղևորների մեծ մասը հայեր էին, ովքեր կայացրել էին իրենց կյանքի կարևորագույն որոշումներից մեկը` հայրենադարձվել ու մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Նրանց հրաժեշտ տալու էի եկել հարազատներ ու ծանոթներ, որոնցից շատերը նույնպես պատրաստվում էին բռնել վերադարձի ուղին: Նույն տեսարանը կրկնվեց նաև օգոստոսի 22-ին, երբ շոգենավը կանգ առավ Ալեքսանդրիայում: Տախտակամած բարձրացան ու իրենց հայրենակիցներին միացան բազմաթիվ եգիպտահայեր: Այդ օրը նավապետը ռադիոհաղորդագրությամբ տեղեկացրեց, որ «Պոբեդայի» վրա 2020 հայրենադարձ հայեր են գտնվում: Եվ ոչ ոք չէր էլ կարող կռահել, թե ինչով պիտի ավարտվեր իրենց ուրախ նավարկությունը:11

Մեկնարկից ուղիղ մեկ ամիս անց` օգոստոսի 31-ին նավը խարիսխ գցեց Բաթումում: Հայերն այստեղ ափ իջան` Վրաստանի տարածքով Երևան մեկնելու համար: Նավապետի հաջորդ հաղորդագրությունը տեղեկացնում էր այն մասին, որ սեպտեմբերի 2-ին «Պոբեդան» կհասնի վերջին նավահանգիստը` Օդեսա: Բոլորն անհամբեր սպասում էին երկարատև ուղևորության բարեհաջող ավարտին: Բայց կատարվեց անսպասելին:

Հաջորդ օրը առավոտյան, երբ Սևծովյան նավագնացության ծառայությունից փորձ արվեց տեղեկություն ստանալ նավարկության ընթացքի մասին, նավը կապի դուրս չեկավ: Փորձերը կրկնվեցին: Ոչ մի արձագանք: Այդ ժամանակ անհետացած «Պոբեդան» որոնելու համար օդ բարձրացան մի քանի ինքնաթիռներ: Սեպտեմբերի 2-ի երեկոյան Յալթայից 70 մղոն հարավ-արևելք օդաչուներից մեկը նկատեց նավը` կրակների մեջ, պատված ծխի թանձր շերտով, իսկ նրա շուրջը լողում էին մարդկանցով լեցուն 5 նավակներ: Զբոսանավում հրդեհ էր բռնկվել: Առաջին ժամերի տեղեկությունները ողբերգական էին. զոհվել էին ուղևորներից 42-ը (հիմնականում` կանայք և երեխաներ), կային բազմաթիվ վիրավորներ: Զոհերի թվում էին չինացի նշանավոր մարշալ և պետական գործիչ Ֆեն Յուսյանը ու նրա դուստրը, ռուս դիվանագետների ընտանիքի անդամներ, այլ նշանավոր անձինք:0_d1a40_a2271213_orig

Պատահարի մասին անմիջապես հայտնեցին Սոչիում հանգստացող Իոսիֆ Ստալինին: Կատաղած առաջնորդը կարիք չուներ սպասելու լրացուցիչ բացատրությունների: Նրա համար ցանկացած վթար կամ աղետ դավադրություն էր, թշնամիների ձեռքի գործը: Իսկ այն փաստը, որ նավի վրա հազարավոր արտասահմանցի հայեր էին եղել, միանգամից վերածվեց հիվանդագին մտասևեռման. ուրիշ էլ ո՞վ կարող էր հրկիզել սովետական զբոսանավը, եթե ոչ հայերը: Այսքանը լիովին բավարար էր, որ նա հանձնարարական ուղարկեր Կրեմլ` ՍՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անգամ Գեորգի Մալենկովին և վերջինից պահանջեր անհապաղ բացահայտել հայ ահաբեկիչներին ու լրտեսներին:

Մալենկովի արձագանքը չուշացավ: Պատասխան հեռագրում ասվում էր.

«Ընկ. Ստալինին,

«Պոբեդա» ջերմանավի մասին Ձեր հեռագիրը ստացա: Դուք, անկասկած, իրավացի եք, որ հայ ներգաղթողների մեջ կան ամերիկյան լրտեսներ, որոնք դիվերսիա են իրարկանացրել Բաթումից Օդեսա ջերմանավի մեկնումից առաջ, հայերի ափ իջնելուց հետո կամ այդ ընթացքում:

Հենց այսօր բոլոր ընկերների մասնակցությամբ միջոցներ կձեռնարկենք և որոշում կընդունենք Ձեր առաջարկին լիովին համապատասխան:

Ձեռնարկված միջոցների մասին անհապաղ կզեկուցենք:

13.09.48թ., Մալենկով»:pics.2

Մեխանիզմը գործի էր դրված: Այն այլևս կասեցնել անհնար էր: Սակայն Ստալինի և նրա կամակատարների հիվանդ երևակայության թռիչքն այսքանով չսահմանափակվեց: Եղածին գումարվեցին կասկածներն այն մասին, թե իբր հայերը կարող էին ավելի հեռուն գնացող նպատակներ ունենալ` օրինակ, պայթեցնել Բաքվի նավթահանքերն ու նավթամուղը: Ոչ ոք նույնիսկ փորձ չարեց ակնարկել, որ դա նվազագույնն անմտություն էր, քանի որ այդպես ենթադրելու համար չկար ոչ մի հիմք: Փոխարենը Պետանվտանգության մինիստրությունը սեպտեմբերի 14-ին անմիջապես զեկուցեց. «Գործուղվել և այսօր Բաքու է ժամանանել ԽՍՀՄ ՊԱՄ-ի հատուկ լիազոր, Պետանվտանգության մինիստրի տեղակալ ընկ. Սելիվանովսկին` պատասխանատու աշխատողների 8 հոգանոց  խմբի հետ: Գործուղվել և այսօր Երևան է ժամանել  ԽՍՀՄ ՊԱՄ-ի վարչության պետ ընկ. Ռոգովը` ՊԱՄ պատասխանատու աշխատողների 7 հոգանոց խմբի հետ»: Իսկ ահա Քաղբյուրոյի նիստը ամբողջացրեց պատկերը` ծովի վրա տեղի ունեցած դժբախտ պատահարը վերածելով մի ամբողջ ժողովրդի հասցեին ուղղված մեղադրանքի և նույն ժողովրդի դեմ կիրառվող պատժի: Նիստի թիվ 65 արձանագրությունում ասվում էր.

«Ընդունել ընկ. Ստալինի հետևյալ առաջարկները.

1. Պարտավորեցնել Պետանվտանգության մինիստրությանը` հաշվառման և հսկողության տակ առնել «Պոբեդա» ջերմանավով Ամերիկայից Հայաստան եկած բոլոր հայ ներգաղթյալներին:

2. Պարտավորեցնել Պետանվտանգության մինիստրությանը` անհապաղ Հայաստան ուղարկել պատասխանատու չեկիստների  հատուկ խումբ` վերոնշյալ հայ ներգաղթողների հաշվառումն ու նրանց  նկատմամբ հսկողությունը կազմակերպելու համար` հանձնարարելով այդ խմբին անհապաղ ձերբակալել կասկածելի անձանց և թույլ չտալ այդ ներգաղթյալներից ոչ մեկին մեկնել Բաքու, որպեսզի նրանք չկարողանան պայթեցնել նավթահանքերը:

3. Պարտավորեցնել Պետանվտանգության մինիստրությանը` Բաքու ուղարկել հատուկ լիազորի, նրան հանձնարարել տեղի չեկիստների  հետ համատեղ որսալ դիվերսանտներին նավթահանքերում` նկատի ունենալով, որ Բաքվի նավթահանքեըը հիմնական օբյեկտներից մեկն են անգլոամերիկյան դիվերսանտ-լրտեսների համար:

4. Անվերապահորեն և անհապաղ արգելել հայ ներգաղթողների ընդունումը Հայաստանում` անկախ նրանից, թե որ երկրից են նրանք գալիս»:pics.3

«Պոբեդա» զբոսանավի հրդեհի շուրջ փակ հետաքննությունը շարունակվեց մի քանի ամիս: Քննիչներին հիմնականում հաջողվեց պարզել, թե չարաբաստիկ այդ օրը ինչպես էին զարգացել իրադարձությունները: Համաձայն նրանց կազմած փաստաթղթերի, սեպտեմբերի 1-ի երեկոյան նավի ուղևորների մի մասը հավաքվել էր հերթական կինոդիտման: Այդ ընթացքում կինոմեխանիկը նավաստիներից մեկին խնդրել էր ետ փաթաթել ժապավենը: Իսկ դա արվում էր ձեռքով` հատուկ հաստոցի օգնությամբ: Հենց այդ գործողության ժամանակ էլ նիտրոցելյուլոզային հիմքով ժապավենը հանկարծ բռնկվել էր: Կրակը շատ արագ տարածվել էր հարևան հարկաբաժինները, և արդեն հաշված րոպեներ անց նավի կենտրոնական հատվածը հայտնվել էր կրակի ճիրաններում: Նավապետը հրամայել էր SOS ազդանշան հնչեցնել, բայց դա անել այլևս հնարավոր չէր. վառվել էին բոլոր սարքավորումներն ու ծառայողական նավախցերը:kv15_0680001

Ի դեպ, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված քաղաքացիներն ու նավաստիներն իրենց գործը բավականին լավ էին կատարել: Երբ սեպտեմբերի 3-ի գիշերը վերջապես փրկարար նավերը մոտեցան «Պոբեդային», կրակը հիմնականում մեկուսացված ու մարված էր: Փրկվածներին տեղափոխեցին «Վյաչեսլավ Մոլոտով» նավը, իսկ «Պոբեդան» տեղափոխվեց Օդեսա: Ավելի ուշ Օդեսայում լուրեր էին տարածվել այն մասին, թե նավում եղել են ինչ-որ կասկածելի արկղեր, որոնք անընդհատ մի տեղից մյուսն էին տեղափոխվել: Եվ հրդեհի ժամանակ այդ արկղերը սկսել են պայթել:

1949 թվականի փետրվարի 8-ին կայացավ դատավարությունը: Այստեղ խոսվեց ամեն ինչի մասին, սակայն դարձյալ ոչ ոք չհամարձակվեց բարձրաձայն պնդել, որ հայերը ոչ մի կապ չունեին հրդեհի հետ: Ավելին, ոմանք սկսեցին հեքիաթանման ինչ-որ մանրամասներ պատմել այն մասին, որ Բաթումում հայերի հեռանալուց հետո զբոսանավի տարբեր հատվածներում հայտնաբերվել էին կասկածելի բաղադրությամբ նյութի կտորներ, որոնք այրվում էին կապույտ բոցով ու բարձր ջերմություն էին արձակում: Հիշել էին նաև, որ դեռ Նյու Յորքում նավի վրա վիճաբանություն էր ծագել հայ ամուսինների միջև, և կինը, ով չէր ցանկանում մեկնել Հայաստան, իրեն նետել էր ծովը, իսկ նրա իրերը մնացել էին նավում` հենց այն հատվածում, որտեղ բռնկվել էր հրդեհը: Նմանատիպ դրվագները լսվեցին, սակայն դրանց հիմնավորման որևէ ապացույց չգտնվեց: Դատարանի կողմից ազատազրկման տարբեր ժամկետների դատապարտվեցին նավապետը, նրա երկու օգնականները, կապավորը, կինոմեխանիկը, դիսպետչերը: Մեղավորների շարքում չհնչեց ոչ մի հայի անուն: Հավանաբար այլ կերպ չէր էլ կարող լինել: Բայց արի ու տես, որ դա չխանգարեց, որ նախապես ծրագրված 350 հազար հայերի ներգաղթը դադարեցվեր մինչև… 1961 թվականը:29268_original

Իբրև այս պատմության հավելում նշենք, որ «Պոբեդան» կարճ ժամանակ անց վերանորոգվեց և շարունակեց նավարկել: Իսկ հետաքրքիր մանրամասների սիրահարների համար ասենք, որ տարիներ անց հենց այդ նավի վրա նկարահանվեց «Ադամանդե ձեռքը» կինոնկարի այն հատվածը, որտեղ Անդրեյ Միրոնովը Յուրի Նիկուլինի համար երգում էր «Անհաջողության կղզի» հանրահայտ երգը…

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ22-500x248

ԻՆՉՊԵՍ ԾՆՎԵՑԻՆ ՓԱՓՈՒԿ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԸ

18 Մրտ

Մի երեկո ես հոգնած էի, գլխացավ  ունեի` հազվադեպ տկարություն` իմ պարագայում: Մենք ընկերներով պիտի կինո գնայինք, բայց վերջին պահին ես որոշեցի մնալ տանը: Գալան կգնա նրանց հետ, իսկ ես ավելի վաղ անկողին կմտնեմ: Մենք շատ համեղ պանիր ճաշակեցինք, ապա ես մնացի մենակ, նստեցի` հենվելով սեղանին և մտորում էի այն մասին, թե որքան «գերփափուկ» էր հալած պանիրը… Ես ոտքի ելա և գնացի արվեստանոց, որպեսզի սովորականի պես հայացք նետեմ իմ գործերի վրա: Կտավը, որ պատրաստվում էի նկարել, ներկայացնում էր բնապատկեր Պորտ-Լիգատի մերձակայքում`ժայռեր, որոնք ասես լուսավորված էին երեկոյի ոչ պայծառ լույսով: Առաջին պլանում ես պատկերեցի տերևազուրկ ձիթենու սղոցված բունը: Այս բնապատկերն ինչ-որ գաղափար կրող կտավի հիմքն էր, բայց ինչպիսի՞: Ինձ գայթակղիչ մի պատկեր էր անհրաժեշտ, բայց ես այն չէի գտնում: Ես գնացի լույսն անջատելու, ու երբ դուրս եկա, բառացիորեն տեսա «լուծումը». փափուկ ժամացույցների երկու զույգ, մեկը խեղճորեն կախ է ընկել ձիթենու ճյուղից: Չնայած գլխացավիս, ես պատրաստեցի ներկապնակն ու գործի անցա: Երկու ժամ անց, երբ Գալան վերադարձավ կինոյից, կտավը, որը պիտի դառնար ամենահանրաճանաչներից մեկը, ավարտված էր…

 ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻПостоянство-памятиззззззз1

ԷՐՆՍՏ ՅՈՒՆԳԵՐ

18 Մրտ

Մարդը չի ենթարկվում խրատներին: Նա կարծես ապրում է «Հազար ու մի գիշերների» պալատներում, որտեղ յուրաքանչյուր սենյակ նրան միայն հաճելին է խոստանում` բացառությամբ մեկից, որտեղ մուտք գործելն արգելված է և որտեղ փակ դռների ետևում ապրում է դժբախտությունը: Այդ դեպքում ինչպե՞ս է պատահում, որ նրա տարաբախտ աստղը առաջնորդում է այդ դռան մոտ` դրդելով բացել հատկապես դա: Գաղտնիքն այն է, որ հենց դա է նրա ցանկությունների ընդարձակ դարպասը:juenger1

ՔԱՐՍՈՆ ՄԸԳՔԱԼԵՐՍ

18 Մրտ

Բոլոր օգտակար իրերն իրենց գինն ունեն, և դրանք գնել կարելի է միայն փողով, քանի որ աշխարհն այդպես է կառուցված: Դու առանց ավելորդ դատողության գիտես բամբակի հակի կամ մի կվարտ մրգահյութի գինը: Իսկ ահա մարդկային կյանքին ոչ մի գնացուցակ փակցված չէ: Այն մեզ տրվում է ձրի ու ետ է վերցվում առանց վճարման: Ի՞նչ արժե կյանքը: Նայիր շուրջդ, ամենուրեք նրա գինը թվում է կամ շատ փոքր. կամ էլ ընդհանրապես ոչինչ: Հաճախ կաշվից դուրս ես գալիս, քրտնում ես, բայց կյանքն ավելի լավը չի դառնում: Ահա և հոգուդ մեջ է սողոսկում այն զգացումը, որ քո արժեքը չնչին է:carson-mccullers

«ՉԻՆԱԿԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

17 Մրտ

1960-ականներին Գուրգեն Մահարին գրում էր մանրապատումների մի շարք, որն անվանել էր «Քանդակներ»: Բովանդակային բազմազանությամբ օժտված շարքում կային նաև գործեր, որտեղ արտահայտվում էր գրողի վերաբերմունքն այդ օրերի քաղաքական իրավիճակի ու միջազգային անցուդարձի նկատմամբ: Դրանցից մեկն էլ այս հատվածն է, որը Մահարին վերնագրել է «Չինական թվաբանություն»: Գրվել է 1963 թվականին: Հրապարակվում է առաջին անգամ:

Հ. Չարխչյան

«ՉԻՆԱԿԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

Զարմանալի մարդիկ են չինացիները:

Ասենք, ոչ թե չինացիները, այլ այս մեծ ժողովրդի, ինչպես ընդունված է ասել, ղեկավար շրջանները:

Նրանք գտնում են, որ կարելի է մի քանի միլիոն չինացի և ոչ չինացի զոհել հանուն մարդկության երջանկությանը: Այդ նորօրյա փանջունիները երազում են մարդկային երջանկության հաղթանակը Ծապլվարի, տվյալ դեպքում` հողագնդի ավերակների վրա:

Այս` միևնույն է, թե ասել, հանուն անասնապահության բարձրացման, անհրաժեշտ է մի քանի միլիոն մանր և խոշոր եղջերավոր անասուն մորթել:

Մենք չգիտենք` չինական ղեկավարները իրենց մանր, թե՞ խոշոր եղջյուրավոր են համարում, մենք կուզենայինք միայն, որ այս խնդիրը դրվեր քվեարկության: Այն ժամանակ հայտնի կլիներ, թե քանի չինացի է երազում մեռնելու մասին: Իսկ  ղեկավարները… Մտնու՞մ են արդյոք նրանք մեռնեղների թվի մեջ: Այն ժամանակ կերևար այս զարմանալի թվաբանության ողջ անհեթեթությունը:

Գալով ոչ չինացիներին- նրանք մեռնել չեն ուզում: Որովհետև հանուն մարդկության երջանկության  ոչ թե մեռնել, այլ ապրել ու աշխատել է հարկավոր:

Հօգուտ սրա կքվեարկի ողջ մարդկությունը, չին ժողովուրդն էլ հետը: Ղեկավար շրջաններն էլ, ամենայն հավանականությամբ, առանձին ախորժակ չունեն մեռնելու:

Էլ ո՞վ պիտի մեռնի:

Սա ինչ անօրինակ, տարօրինակ չինական տրամաբանություն է…

 

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ???????????????????????????????

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱԲՈՎՅԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԿԱՅՍՐՈՒՀՈՒՆ

16 Մրտ

1836 թ. փետրվար: Խաչատուր Աբովյանը Պետերբուրգում հրավիրվում է ռուս կայսրուհու մոտ: Ալեքսանդրա Ֆեոդորովնան նրան ընդունում է Ձմեռային պալատում, շքախմբով: Թագուհին հայտնում է իր համակրանքը, որ Աբովյանը ամեն տեսակ նեղությունների հանդիպելով կարողացել է գալ Հյուսիս և բարձրագույն ուսում ստանալ: Հայտնում է իր հարգանքը դեպի հայ ազգը, և դրա հետ մեկտեղ Աբովյանի հետ խոսում է նրա ապագա գործունեության մասին: Կայսրուհին նրան առաջարկում է մշտական բնակություն հաստատել Ռուսաստանում, դառնալ Պետերբուրգի հնագիտական ընկերության անդամ, իբրև իր խոսքերի ապացույց` ոսկետառ վկայական է հանձնում Աբովյանին: Սակայն վերջինս նրբանկատորեն մերժում է: Նա ծառայելու է միայն իր երկրին ու իր ժողովրդին: «Քանաքեռ, Քանաքեռ, իմ սիրագորով ծննդավայր, քո անունը, քո հրապույրներն ավելի վսեմ են, առավել երջանկացնող, քան ես երախտագիտությամբ ու երկյուղածությամբ կարող եմ վերհիշել ու պաշտել: Դու պարգևեցիր ինձ գոյություն, երիտասարդություն, որոնք դեռևս շատ ու շատ  հեռու են քո ստեղծագործ ուժերին արժանի լինելուց: Հաբուրելու եմ քո հողը, հենց որ ոտքս դնեմ նրա վրա. մինչև իսկ իմ գերեզմանը, իմ աճյունը հավատարմությամբ կուղեկցեն քեզ»:

 Հովիկ Չարխչյանbooks1

Եթերային անդրադարձ

15 Մրտ

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագիր, 2014 թ., մարտի 13:

ՊԱՍԿԱԼ ՔԻՆՅԱՐ

15 Մրտ

Կյանքը կնոջ և տղամարդու միջև ամպրոպի պես է: Նրանց դեմքերի միջև եղած օդը առավել հագեցած է լարումով, առավել թշնամական է, առավել այրող, քան ծառերի կամ քարերի միջև: Երբեմն, բացառիկ դեպքերում, բացառիկ հրաշալի դեպերում կայծակը հարվածում է ճիշտ այնտեղ, որտեղ պետք է և խոցում է մահացու: Դա սերն է…

Սիրո համար հիմնավորում սահմանել` կնշանակի գռեհկացնել սերը: Սիրո համար բացատրություն գտնել` կնշանակի ստել: Քանզի մարդուն տրված է միայն մեկ ուրախություն` կյանքի զգացողութունը, երբ այն հասնում է իր բարձրակետին: Եվ ուրիշ մի կյանք մեզ համար չկա:2490511-les-pensees-de-pascal-quignard

Մամուլի անդրադարձ

15 Մրտ

198861Ե՞րբ է իրականում ծնվել Չարենցը եւ ինչպե՞ս է փոխվել նրա ծննդյան տարեթիվը. բացահայտումներ պոետի կյանքից

Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Այսօր նշում ենք նրա ծննդյան 117 տարին, սակայն, պարզվում է, այստեղ կա մի մեծ բայց…

«Նորահայտ վավերագրեր եւ փաստեր Չարենցի մասին» խորագրով հանդիպման ընթացքում այսօր՝ մարտի 13-ին, գրականագետ Հովիկ Չարխչյանը ի թիվս մի շարք այլ բացահայտումների նաեւ հայտարարեց, որ բանաստեղծի ծննդյան ընդունված թիվն ու օրը չեն համապատասխանում նրա իրական ծննդյան տարեթվին:

Ըստ գրականագետի՝ կան մի շարք վկայություններ, որոնք հաստատում են իր առաջարկած վարկածը, ընդհուպ մինչեւ պոետի վկայությունը, որը բերված է «Զվարթ գիտություն» բանաստեղծության առաջաբանում, որտեղ բանաստեղծն ինքը իր ծննդյան թիվն ու օրը թվագրել է 1897թ. մարտի 28:

Հայտնի է, որ ժամանակին բանաստեղծը հոր պարսկահպատակ ծանոթների միջոցով փոխել է անձնագիրը, որտեղ փոխվել են նաեւ նրա անձնական տվյալները: Սա գրականագետի այսօր հնչեցրած միակ սկանդալային բացահայտումը չէր:

Պարզվում է՝ պոետի կյանքի տարբեր փուլեր դեռեւս լուրջ ուսումնասիրության կարիք ունեն. ինչո՞վ է զբաղվել Չարենցը 1920թ.  սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, ի՞նչ է արել նա 1922թ. Լենինգրադում, չկա որեւէ ինֆորմացիա Բաքվում անցկացրած նրա տարիների մասին, ինչպես նաեւ գրեթե անհայտ են 6 ամիս տեւած եվրոպական ճամփորդության մանրամասները:

Գրականագետը համառոտ ակնարկով անդրադարձավ նաեւ Նիկոլ Աղբալյանի ելույթի մանրամասներին, որին արձագանքելով՝ Չարենցը Կարսից, որտեղ զբաղվում էր ուսուցչությամբ, վերադառնում է Երեւան եւ նշանակվում Լուսավորության նախարարության հատուկ հանձնաժողովի գծով կոմիսար: Գրականագետը «արջի ծառայություն» որակեց  պոտի մասին տարբեր «հեղինակավոր մարդկանց» կարծիքները, որոնք թյուր պատկերացում են ձեւավորել նրա քաղաքացիական ու մարդկային նկարագրի մասին:

Այն, որ Չարենցը 1920 – 21թթ զբաղվել է ակտիվ հեղափոխական գործունեությամբ, գրականագետը գրեթե անհնար է համարում եւ ի հայտ բերում պատմական նշանակության մի շարք փաստաթղթեր ու նամակներ, որոնցում նշվում է նույնիսկ բանաստեղծի՝ Լուսավորության նախարարությունում աշխատելու տարիների աշխատավարձի չափը` 1200 – 5000 ռուբլի:

Գրականագետն անդրադարձավ նաեւ պոետի անձնական կյանքի մի քանի դրվագների, մասնավորապես, Առաջին Հանրապետության գլխավոր դատախազ Վարդգես Ահարոնյանի տիկնոջ` Արմենուհի Տիգրանյանի հետ սիրավեպին, ինչպես նաեւ Չարենցի երկրորդ կնոջ՝ Իզաբելլա Նիազովայի կյանքի ողբերգական մանրամասներին:

Բոլշեւիկյան հեղափոխությունից հետո հենց 23-ամյա Չարենցն է եղել Լուսավորության նախարարության Արվեստի գծով կոմիսարը, ասել է թե՝ Մշակույթի նախարարը, նա է եղել այսօրվա Հանրային գրադարանի հիմնադիրներից մեկը եւ, առհասարակ, Չարենցի կյանքը դեռ լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի:

NEWS.am-ի լրագրողի դիտարկմանը, որ կենսագրական բացահայտումները վիճելի են եւ ոչ միանշանակ են ընկալվում, գրականագետ Հովիկ Չարխչյանն ասաց. «Ցանկացած հերքում պետք է փաստարկված լինի: Բոլոր նրանք, ովքեր մինչեւ այսօր փորձել են բանավիճել ինձ հետ, որեւէ լուրջ հակափաստարկներ չեն ներկայացրել: Միայն օդի մեջ բաց թողած «ոչ»-ը լուրջ չէ: Երեւի այդպես հեշտ է: Ի վերջո, մի մոռացեք, որ ես չեմ վերաձեւում Չարենցի կենսագրությունը: Ես ասում եմ բաներ, որոնք ջուրն են նետում մեկ ուրիշի աշխատանքը: Ճշմարտությունն ուրիշ ո՞նց կարելի է բացահայտել»:

Նվարդ Մանվելյան

http://news.am

ՆՈՐՄԱՆ ՄԵՅԼԵՐ

15 Մրտ

Եվ ես խոսում էի բոլորի հետ` բարիների ու չարերի հետ, խոսում էի այնպես, իբրև թե նրանք միասնական էին, քանի որ գիտեի` այդպիսի պահերին փոփոխությունները հոգիների մեջ կատարվում են շատ արագ: Վատ մարդկանց ներսում չարն ու բարին իրար հաջորդում են առավել արագ, քան լավ մարդկանց մոտ: Վատ մարդկանց տեսանելի են իրենց մեղքերը և նրանք` հոգնած այդ բանից, երբեմն պատրատ են ականջ դնել խղճի ձայնին:1382713788619.cached

ԷՐԻԿ ՄԱԿԿՈՐՄԱԿ

14 Մրտ

Մարդը կարող է սիրել` դրա համար բառեր չգտնելով: Իսկ մեկ ուրիշը կարող է տիրապետել բոլոր անհրաժեշտ բառերին և դրա հետ մեկտեղ երբեք չճաշակել այդ զգացմունքը:

Չափազանց շատերն են ապրում այնպես, որ կարծես վեպի կերպարներ լինեն: Եվ չեն կարողանում հավատալ, երբ սյուժեն այլ ընթացք է ձեռք բերում: Յուրաքանչյուր կին կարծում է, թե ինքը «Գեղեցկուհին ու հրեշը» հեքիաթի հերոսուհին է: Իհարկե, դա տղամարդկանց սրտով է: Նրանք ինչ էլ անեն, կինը չի հավատա, որ տղամարդը ընդամենը հրեշ է և ոչ մի կերպ արքայազն չէ:eric

ԻՄՐԵ ԿԵՐՏԵՍ

13 Մրտ

Այն երկրում, որտեղ ինձ վիճակվել է ապրել, օրենքի բոլոր հոդվածները, բոլոր ենթաբաժինները միշտ` իմ ծննդյան օրից ի վեր, ուղղված են իմ դեմ, հաճախ` հենց իմ ֆիզիկական գոյության դեմ: Իսկ այն դեպքերում, երբ համաձայն իրենց մտահղացման դրանք իբրև թե պիտի պաշտպանեն ինձ, ամեն անգամ պարզվում է, որ դրանք ևս կարելի է շրջել իմ դեմ…

Ամենագլխավորը թևաթափ չլինելն է, որովհետև միշտ էլ ինչ-որ բան լինում է, քանի որ երբեք չի եղել այնպես, որ ինչ-որ կերպ չլինի…kertesz_imre1

ՀԵՆՐԻ ԴԵՎԻԴ ԹՈՐՈ

13 Մրտ

Եթե մարդիկ ամուր կերպով կառչած մնային միայն իրականությունից և չտրվեին մոլորություններին, կյանքը ներկայի համեմատ կարող էր դառնալ հազար ու մի գիշերների հեքիաթը: Փակելով աչքերը, թաղվելով նինջի մեջ ու հանձնվելով խաբկանքին, մարդիկ ամենուր իրենց համար ստեղծում են ամենօրյա սովորական կյանքը` զուտ պատրանքների վրա հիմնված կաղապարը: Մարդկանց մեծամասնությունը սխալմամբ կամ պարզապես անգիտությունից այնպես է խրվել հորինովի հոգսերի ու ավելորդ ծանրությամբ կյանքի դժվարությունների մեջ, որ անկարող է ժողովել դրա լավագույն պտուղները:thoreau3

ՊԵՐ ԼԱԳԵՐԿՎԻՍՏ

12 Մրտ

Եվ ներկայի մեջ, և անցյալում շատ գեղեցիկ ու վեհ բաներ կգտնվեն, որոնք վեհ ու գեղեցիկ են սոսկ այն պատճառով, որ գովերգվել են պոետների կողմից: Նրանք առաջին հերթին գովերգում են սերը, և դա նույնպես ճիշտ է, քանի որ սերը առանձնապես կարիք ունի, որ իրեն ներկայացնեն ոչ այնպիսին, ինչպիսին նա կա իրականում:

Սերը մահկանացու է: Եվ երբ նա մեռնում է, սկսում է քայքայվել ու փտել և կարող է հող ձևավորել նոր սիրո համար: Այդ ժամանակ մեռած սերն ապրում է է իր անտեսանելի կյանքով կենդանի սիրո մեր ու ըստ էության սերը մահ չունի:2734016_520_292

ՍԱՅՄՈՆ ՔԼԱՐԿ

10 Մրտ

Այստեղ մարդիկ խժռում են իրար, վայրենանում են, վերածվում են գազանների: Իսկ մենք նստել ենք բլրի վրա, տուփի միջից ձուկ ենք ուտում, և դեռ կարելի է մի կում վիսկի խմել, վեր կենալ, քորել փորը և ասել, որ գնում ես քնելու: Իսկ հետո վրանում կմտնենք մաքուր ու հաճելի քնապարկի մեջ:

Ու՞մ ենք հիմարի տեղ դնում:

Ու՞մ ենք, գրողը տանի, հիմարի տեղ դնում դատարկ բաներով: Ահա նա` իրականությունը, պաղ արյունը. «Սպանիր, այլապես քեզ կսպանեն, խժռիր, այլապես քեզ կխժռեն»:

«Արյուն արքան» գրքիցsimon-clark-pic

ՉԱՐԵՆՑԻ ՕՐԱԳՐԻՑ

10 Մրտ

1934 թ. մարտի 15-ին Եղիշե Չարենցը օրագրում գրել է.

«Ես շատ եմ մտածել Լերմոնտովի «Դևի» մասին:- Ի՞նչ սիմբոլ է այդ: — Չէ՞ արդյոք ռուս-թաթարական ժխտողական հանճարի պատկերը… Եվ չէ՞ արդյոք այդ «Դևը» նախահայրը ռուսական նիհիլիզմի… Հետաքրքիր կոնցեպցիա… Ըստ այս կոնցեպցիայի — «Դևի» հետևողները ռուսական և համամարդկային պատմության և կուլտուրայի հորինած ոչ այլ ոք են, քան… Չերնիշևսկուց սկսած մինչև… Լենինը… Ո՞վ չի արդյոք կրել «Դևի» հոգևոր կերպարանքի հզոր ազդեցությունն իր վրա ռուսական պատմության մեջ. այն ամենը, որ բուն ռուսական է, և, որպես այդպիսին, միանգամայն ինքնուրույն: — Այսպիսով, Լերմոնտովի «Դևը» դառնում է նախահայրը այն ամենի, որ ռուս ժողովուրդը մուծել է կամ փորձում է մուծել համամարդկային պատմության մեջ: — Եվ նրա լավագույն աշակերտներն են հանդիսանում — Չերնիշևսկին, Պիսարևը, Շչեդրինը, Դոստոևսկին, Տոլստոյը, Լենինը, Նիկոլայ Մորոզովը… Մանավանդ վերջինս, որ հերքում է ամբողջ մարդկության պատմությունը !… Իսկապես որ «Դևը» ոչ այլ ինչ է, քան ռուսական հանճարի լավագույն սիմբոլը!!!
Իսկ ռուսական դրական ապողոնյան հանճա՞րը… Նա իր լավագույն արտահայտությունը գտել է հանձին Ալեքսանդր Պուշկինի — և մնացել է մենակ!.. Եվ սա էլ է չափազանց հետաքրքիր, որ ռուսական կուլտուրայի մեջ դրական ապողոնյան հանճարը սերում է… Աֆրիկայից! …Եվ մինչև այս չունի ոչ մի շարունակող ու հետևող իր լուսավոր գծին… Պուշկինը — ռուսական կուլտուրայի միակ դրական, շինարար սկզբունքն է — և մնացել է մենակ… Բոլորը նրան երկրպագում են, բայց ոչ ոք նրան չի հետևում»: wrubelx_demon

ԲԱԼԱՀՈՎԻՏԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

10 Մրտ

Շատերի հիշողության մեջ դեռ թարմ են 1992-ի գարնանային այն օրերը, երբ Բալահովիտ գյուղում հրդեհվեցին ռազմական պահեստները: Արցախյան պատերազմի ամենածանր շրջանում նման պատահարը և վնասների ծավալները մեծ հարված էին մեր երկրի անվտանգությանը: Սակայն իրականում ի՞նչ է մեզ հայտնի Բալահովիտի դեպքերից: Արդյո՞ք դա սոսկ աննպաստ հանգամանքների հետևանք էր, թե՞ միտումնաբար իրականացված գործողություն, և մինչև  ու՞ր կարող էին հասնել Բալահովիտում հնչած պայթյունների արձագանքները: Այս և մնացած հարցերի շուրջ մեկ անգամ ևս մտերելու ակնկալիքով փորձենք կրկին հայացք նետել 24 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի վրա և հիշեցնել այն մութ անկյունները, որոնք այդպես էլ քողարված մնացին շատերի համար:20120521181616_foto11

Այդ չարաբաստիկ օրվա մասին պահպանված պաշտոնական հաղորդագրության մեջ կարդում ենք. «1992 թվականի ապրիլի 8-ի գիշերը, ժամը 23.45-ի սահմաններում Երևանից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բալահովիտ գյուղում տեղակայված 164-րդ մոտոհրաձգային դիվիզիայի պահեստներում բռնկվել է հրդեհ, իսկ մի քանի րոպե անց սկսել են պայթել ականները»: Հետագա զարգացումների ժամանակագրությունն այսպիսին էր. գիշերվա ժամը 3-ին հեռուստատեսությամբ և ռադիոյով եթեր հեռարձակվեց արտակարգ թողարկումը: Իշխանությունները տեղեկացնում էին ստեղծված կացության և այն մասին, որ կառավարությանն առընթեր ձևավորվել է օպերատիվ շտաբ: Բալահովիտի, Աբովյան քաղաքի և մերձակա բնակավայրերի բնակիչներին առաջարկվեց շտապ կարգով լքել իրենց տները: Երևանի Արաբկիր և Սովետական շրջանների քաղաքացիներին ևս խորհուրդ տվեցին տեղափոխվել մայրաքաղաքի կենտրոն կամ ծայրահեղ դեպքում թաքնվել նկուղներում:20120521181325_foto02

Աննախադեպ աղետի լուրը կայծակի արագությամբ տարածվեց ողջ հանրապետությունով մեկ: Ոմանք նույնիսկ սկսեցին խոսել այն մասին, թե իբր պահեստներում քիմիական զենք կա: Սակայն առավոտյան ժամը 5-ին ելույթ ունեցավ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը և հերքեց այդ լուրերը` միաժամանակ տեղեկացնելով, որ մասնագետների գնահատմամբ պայթյունները կարող են շարունակվել ևս 27-30 ժամ:

Բայց սարսափելին տևողությունը չէր, այլ այն, ինչը կարող էր պատահել նույնիսկ հաշված վայրկյանների ընթացքում: Բանն այն է որ պահեստում կային զինատեսակներ, որոնց հարվածի շառավիղը մի քանի կիլոմետրի կարող էր հասնել: Բարեբախտաբար, ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, դրանց պայթուցիչն առանձնացված էր եղել, հակառակ դեպքում Երևանը հազիվ թե զերծ մնար վնասներից: Ինչ վերաբերում է հրդեհի էպիկենտրոնին, ապա ականատեսներն այն նմանեցնում էին դժոխքին. կրակի ճարակ դարձած տարածքի հրավառությունը տեսանելի ու լսելի էր տասնյակ կիլոմետրերից:

Հասկանալով, որ սեփական միջոցներով անհնար կլինի կանխել աղետը, Հայաստանի իշխանություններն անմիջապես կապ հաստատեցին Մոսկվայի հետ: Նրանք դիմեցին Գենադի Բուրբուլիսին, ով այդ օրերին ՌԴ փոխվարչապետն էր, և խնդրեցին օգնել տեխնիկայով, վառելիքով, մասնագետներով: Չէին մոռացել նաև հավելել, որ ռուսները մեծ քաակությամբ պատուհանների ապակիներ առաքեին:20120521181416_foto06

Կա մի դրվաք, որն էական նշանակություն ունեցավ այդ օրերին: Հայտնի էր, որ ռուս ավիակոնստրուկտորները նախագծել էին հրդեհաշիջման համար նախատեսված ԻԼ-76  ինքնաթիռի նոր` մոդիֆիկացված տարբերակը: Եվ ստացվեց այնպես, որ ինքնաթիռի առաջին փորձարկման օբյեկտներից մեկը դարձավ հենց Բալահովիտը: Ժուկովսկու օդանավակայանում ահազանգը ստացվեց ապրիլի 9-ի առավոտյան: Կեսօրին ինքնաթիռը` փորձարկող օդաչու Իգոր Զակիրովի հրամանատարությամբ ուղղություն վերցրեց Երևան: Տեղ հասնելուն պես առաջին գործը տեղանքի հետախուզումն էր: Շուրջ մեկ ժամ տևած թռիչքը հնարավորություն տվեց պարզելու վտանգի աստիճանը և պատճառված վնասի ծավալները: Իսկ հետո սկսեցին «մարտական» թռիչքները: Ինքնաթիռը հավաքում էր ջրի անհրաժեշտ պաշարը և ուղղություն էր վերցնում դեպի Բալահովիտ: Յուրաքանչյուր թռիչքի ժամանակ 30 մետր բարձրությունից հրդեհի օջախների վրա էր լցվում 30 տոննա ջուր (նկատենք, որ նման բան արվում էր պատմության մեջ առաջին անգամ): Երկրորդ թռիչքի ժամանակ պայթյուններն ահագնացան, և օդանավի անձնակազմին հրաշքով հաջողվեց անվնաս դուրս գալ «մահվան գոտուց»: Այդպես շարունակվեց մինչև մթնելը: Երեկոյան տեղի իշխանությունները հայտարարեցին, որ հրդեհը հիմնականում մարված է ու մարդիկ շուտով կարող են վերադառնալ իրենց տները:20120521181352_foto04

Առավոտյան, երբ ուղղաթիռներով պահեստների հերթական դիտարկումն էին կատարում, տեսանելի էր, որ ռազմական ստորաբաժանումներն արդեն մուտք էին գործել տարածք և սկսվել էին հրդեհի հետևանքների վերացման աշխատանքները:

Այդ տարիներին Հայաստանի զինամթերքի ողջ պաշարը կենտրոնացված էր երեք հիմնական ռազմական պահեստներում: Դրանց քանակությունը կազմում էր շուրջ 500 վագոն: Վնասի չափը պատկերացնելու համար ասենք, որ Բալահովիտում ոչնչացավ շուրջ 143 վագոն զինամթերք: Այլ աղբյուրների վկայությամբ, 8 պահեստներից հօդս էին ցնդել 5-ը: Պայթել էր 5000 НУРС տիպի ռեակտիվ, 30 հազար զենիթային, 10 հազար տանկային ական, հազարավոր հակատանկային ականներ ու փամփուշտներ: Դրանց բեկորները տարածվել էին մինչև 7 կիլոմետր շառավղով: Ավերվել էին մի քանի տներ, 10 կմ. շառավղով հարվածի ալիքից փշրվել էին ապակիները, վիրավորվել էին տեղի 7 բնակիչ: Աղետի վայրից ու շրջակա բնակավայրերից ընդհանուր առմամբ տարհանվել էր 300 հազար մարդ:

Ինչևէ, մեծ վտանգը մնացել էր թիկունքում: Սակայն մի հարց հանգիստ չէր տալիս բոլորին. ի վերջո ինչի՞ց էր բռնկվել հրդեհը, ինչու՞ հատկապես հիմա և այդ ի՞նչ հրաշքով զորամասի անձնակազմի ոչ մի զինծառայող չէր տուժել:20120521181602_foto10

Պատահարից անմիջապես հետո սկսեցին շրջանառվել երկու հիմնական վարկածներ: Հայկական կողմը մեղադրում էր ռուսներին` ասելով, թե վերջիններս կազմակերպված կերպով ոչնչացրել են պահեստները, որպեսզի այնտեղ եղածը չանցնի ՀՀ զինված ուժերին: Իսկ ռուսներն իրենց հերթին պնդում էին, որ եղածը հայ զինյալների ձեռքի գործն է: Ասում էին, թե իբր ժամապահները լսել էին տարօրինակ ձայներ, նույնիսկ երկու անգամ նախազգուշական կրակոց էին արձակել, ինչից հետո ի պատասխան հնչել էր ավտոմատային կրակահերթը: Հենց դրանց լուսարձակող փամփուշտներից էլ բռնկվել էր հրդեհը: «Իզվեստիա» թերթն էլ ավելի հեռուն գնաց` պնդելով, թե պահեստների վրա կրակել էին նռնականետերից և խոշոր տրամաչափի զինատեսակներից:

Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին վնասների հատուցման հայց ներկայացրեցին` 1,7 միլիարդ ռուբլու չափով: Պաշտոնական Երևանը պահանջում էր, որ Ռուսաստանը Հայաստան ներկրի ճիշտ այնքան զինամթերք, որքան ոչնչացվել էր: Դեպքի առթիվ Հայոց Համազգային շարժումը հայտարարություն տարածեց, ուր ասվում էր, որ այդ խոշոր սադրանքը չէր կարող իրագործվել առանց Ռուսաստանի որոշ շրջանակների հրամանի և քաղաքական հովանավորչության:20120521181339_foto03

Հայերի բողոքից հետո շատ զարմանալի էր ռուսների պահվածքը: Նրանք, բնականաբար, չընդունեցին մեղադրանքներից և ոչ մեկը, բայց փոխհատուցում այնուամենայնիվ եղավ:

Իսկ ահա գեներալ Ֆեոդոր Ռեուտը, ով այն ժամանակ Անդրկովկասի ռուսական զորամիավորման գլխավոր հրամանատարն էր և ղեկավարում էր հրդեհաշիջման աշխատանքները, բոլորովին այլ վարկածի կողմնակիցն էր: Ահա թե ինչ է գրում նա. «Հանրապետությունում ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ այդ պահեստներում պահվող զենքը առուծախի առարկա էր: ԽՍՀՄ տարբեր վայրերում տեղակայված զորքերի` Ռուսաստանի իրավասության տակ անցնելու մասին Բորիս Ելցինի հրամանից հետո այդ պահեստներում ցանկացած պահի կարող էին հայտնվել ռևիզորներ: Իսկ նման դեպքերում ինչպե՞ս են վարվում պահեստապետերը. կրակի են մատնում ապրանքը, որպեսզի ջնջեն հետքերը… Հատկանշական է ևս մի փաստ. Անվնաս էին մնացել պահեստները հսկող հինգ ժամապահները: Նրանք նույնիսկ թեթև քերծվածք չէին ստացել…»:20120521181636_foto12

Ասվածին հավելենք այն հանգամանքը, որ պայթել էին 5 պահեստներ, որոնք մեկը մյուսի հետ որևէ կապ չունեին ու գտնվում էին տարբեր հատվածներում: Խորհրդային տարիներին ընդունված կարգի համաձայն, դրանք գետնափոր էին, պատված էին հողի հաստ շերտով, ունեին հակահրդեհային համակարգ և շանթարգելներ: Հենց այնպես, զուտ պատահականության արդյունքում դրանք ոչ մի կերպ չէին կարող վերածվել մեկ ընդհանուր հրե օջախի: Սա անհնար էր չնկատել, ինչպես որ անհնար էր չնկատել, թե ինչպես պահեստները «որոշեցին» ոչնչանալ հենց այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները դրանք հայտարարեցին իրենց սեփականությունը, իսկ ռուսական կողմը հասկացավ, որ պատերազմ մղող երկրի տարածքից օդուջրի պես անհրաժեշտ զինամթերքը դուրս բերելու հնարավորություն այլևս չունի: Փաստ էր նաև, որ այդ տարիներին Ռուսաստանի Գլխավոր շտաբը լրջորեն քննության էր առնում Հարավային Կովկասի հանրապետություններում «պայթուցիկի քանակությունը» կրճատելու հնարավորությունը: Տարբերակներից մեկը համարվում էր ռազմական պահեստների ոչնչացումը: Արդյո՞ք Բալահովիտի պայթյուններն իրագործվեցին հենց նման սցենարով: Այս մասին մենք հավանաբար երբեք չենք իմանա:

 Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ20120521181247_foto01

ՄԻՇԵԼ ՏՈՒՐՆԻԵ

9 Մրտ

Այժմ ես գիտեմ, որ յուրաքանչյուր մարդ իր ներսում կրում է սովորույթների, պատասխանների, բնազդների, մեխանիզմների, հոգսերի, երազանքների, հակումների փխրուն ու բարդ կուտակումը, որ ձևավորվում է պատանեկության տարիներին և անընդմեջ փոփոխվում է իր նմանների հետ մշտական շփումների ազդեցության տակ: Այդ շփումների արդյունքում` զրկվելով իր կենսահյութից, հոգու ծաղիկը նվաղում է ու մեռնում:principal-michel-tournier_grande

ԲՈՒԼԱՏ ՕԿՈՒՋԱՎԱ

9 Մրտ

Երջանիկ լինելը ծայրահեղ վտանգավոր է: Երջանիկները կույր են, հակված են գայթակղության, ենթակա են գլխապտույտների: Նրանք ոչ մի վատ բան չեն նկատում և ամեն մի լավ բան վերագրում են իրենց: Կասկածները, որոնք նախինում ալեկոծում էին նրանց, ցրվում են, ինչպես ամպրոպաբեր ամպերը: Անարդարությունները դադարում են գոյություն ունենալ: Իրենց գլխապտույտ բարձունքից նրանք շռայլորեն նետում են բարության նետերը` չանհանգստանալով, թե արդյո՞ք դրանք հասան գետնին:Opyat_vesna_na_belom_svete

 

%d bloggers like this: