Պահոց | 10:25 ա.

ԱԼԻՍԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

30 Մրտ

Եվ Աստված 
Առանց հողաթափերի 
Իմ ննջարանը մտավ գիշերով,
Ոտնահետքերը
Թողնելով իբրև
Քանդակված պատգամ:

Իր պատուճանը
Նա կախեց պատից
Եվ իմացություն
Հեղեց ինձ վրա:

Մենք մի հայացքով 
Բարեկամացանք:
Նա ճանաչում էր 
Արդեն իմ հոգին:

Եվ նա լսել էր
Ռախիտով հիվանդ
Պատմությունները
Մի կույր ամբոխի,
Որը կարծում էր,
Թե իբր Աստված
Կոշիկ է հագնում:

Բայց Աստված արդեն
Ճանաչում էր ինձ:
Եվ իմ ուսերի
Կնիքը, որ խոլ
Մրրիկներն էին
Սեղմելով թողել,
Ծանոթ էր նրան:

Եվ նա ցանկացավ
Ինձ արդարություն անել
Գաղտնորեն:
Եվ ննջարանս
Մտավ գիշերով,
Պարզորեն,
Առանց հողաթափերի:

Բոբիկ էր Աստված:
Ես ննջարանս կարգի բերեցի:

Թարգմ. Վահագն Դավթյան970472_637885502897994_1968874783_n

ՌՈՅ ՅԱԿՈԲՍՈՆ

30 Մրտ

Մարդու կյանքում միշտ վրա է հասնում այն պահը, երբ նա անում է ամեն բան` հնարավորն ու անհնարը` պահպանելու և փրկելու լավագույնը, ամենակարևորն այս կյանքում: Իսկ դրանից հետո նա այլևս չի կարողանում ապրել:
Աշխարհում ամեն բան կրկնվում է, բայց մարդը դա հասկանում է ավելի ուշ: Նա դժվար կացությունից մեկ անգամ է ելք փնտրում, երկրորդ անգամ է փնտրում և չի ցանկանում նկատել, որ կրկին հայտնվել է այն նույն իրավիճակում, որից ինչ-որ ժամանակ արդեն դուրս էր պրծել…20130823-202437-359156

%d bloggers like this: