Պահոց | 10:46 ա.

ՆԱԽ ԿԱՊՏՈՒԿՆԵՐ, ՀԵՏՈ ՍԵՐ

28 Մրտ

Անրի դե Տուլուզ-Լոտրեկի «Վարդագույն ժապավենով կինը» կտավը: Ո՞վ է այդ կինը: Առաջին անգամ, երբ ցուցադրվեց նկարը, բնորդուհու անունը նշված չէր: Շատերը կարծում էին, թե նա հասարակաց տների սովորական պոռնկուհիներից էր: Բայց հետագայում հայտնի դարձավ, որ դա Ժաննա Վենցն է` Ռեյմսի հարուստ վաճառականներից մեկի դուստրը:
… Արվեստանոցում Ժաննային նկարելիս զայրացած մի պահի նկարիչը ներկոտ վրձինը շպրտում է ուղիղ Ժաննայի վրա և վնասում է նրա ձախ աչքը: Կապտուկների, քերծվածքների պատճառով Լոտրեկը նրան ստիպված նկարում է կիսադեմով: Եթե ուշադիր նայեք` կնկատեք, որ Ժաննայի հայացքում զսպված զայրույթ կա:
Նկարն ավարտելուց հետո Ժաննան այլևս չի այցելում նրան: Մի քանի օր անց` հանդիպելով Ժաննային, նկարիչը ներողություն է խնդրում և խոստովանում է իր սերը: Ժաննան սկսում է հաճախակի այցելել արվեստանոց, իսկ դրանից ամենաշատը տուժում էին հասարակաց տները: Հետագայում Լոտրեկը խոստովանել է, որ իր մշտական հանդիպումները Ժաննայի հետ կատաղեցրել են պոռնկուհիներին, և մի քանի օր շարունակ նկարիչը նրանց ձեռքից չի կարողացել դուրս պրծնել…

Ա. Պեռյուշոյի «Տուլուզ-Լոտրեկի կյանքը» գրքից81719000_81359906_large_004

ՆՐԱՆՔ ՄԱՀԱՑԱՆ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՕՐԸ

28 Մրտ

1963 թվականի հոկտեմբերի 11-ին, ուրբաթ օրը, փարիզյան «Ֆրանս-սուար» թերթի առաջին էջը լույս տեսավ երկու սգո շրջանակներով: Ֆրանսիան հրաժեշտ էր տալիս կենդանի երկու առասպելներին. «Էդիտ Պիաֆը և Ժան Կոկտոն մահացան նույն օրը, 5 ժամվա ընդմիջումով…»:

… Ժան Կոկտոն նախաճաշում էր իր հոգեզավակ Էդուարդ Դերմիի հետ փարիզյան իր բնակարանում: Երբ «Պարի-մատչ» ամսագրից ծանոթ լրագրողը հեռախոսով տեղեկացրեց Պիաֆի վախճանի մասին, Կոկտոն չզարմացավ: Նա գիտեր, որ Պիաֆը ապրում է վերջին օրերը: Նա լրագրողին ասաց. «Այցելեք ինձ այսօր, ես մի քանի տող կգրեմ ձեր ամսագրի համար»: «Մի քիչ մտածելով, նա լսափողը կախեց,- պատմում է Էդուարդը,- և ասաց, որ բարձրանում է վերև, որպեսզի իրեն կարգի բերի, և հանկարծ բոլորովին անսպասելի ընկավ մեծ բազկաթոռի մեջ` սիրտը բռնելով: Նա խնդրեց բժիշկ կանչել: Ես Ժանին տեղափոխեցի մահճակալին, և նա ինձ շշնջաց. «Խնդրեք, որ ինձ մորֆի սրսկեն…»: Ես հասկացա, որ Ժանը մեռնում է: Նա մեզանից վեր էր նայում, և ես հասկացա, որ նա այլևս այստեղ չէ: Նա գնաց, ինչպես ջուրը մատների արանքով»:

Ըստ Հենրիկ Լիլոյանի101620181_large_ZHANYEdit2

%d bloggers like this: