ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԿՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԱՆՆԻԿ ՄԱՏԱԿՅԱՆԻՆ

24 Մրտ

isahakyan1Թանկագին Աննիկ ջան, երեկ ստացա նամակդ: Հիմա պատասխանում եմ- առհասարակ քեզ համար նամակ գրելը ինձ համար մի շատ քաղցր զբաղմունք է. ինձ թվում է, թե դու մոտս ես, անուշ աչքերով նայում ես ինձ և խոսում ենք իրար հետ. ախ, Աննիկ ջան, զգում եմ, որ քեզ շատ եմ սիրում, մի հարցրու, թե ինչու, մի թունավորիր այդ հարցով իմ սիրտը. դու կարո՞ղ ես պատասխանել, թե ինչու մարդու հոգու վրա այնպես լավ ու մխիթարիչ ու արբող է ազդում կապույտ, ջինջ և պայծառ երկինքը առավոտյան, երբ զարթնում ես. դու կարո՞ղ ես բացատրել, թե ինչու է մարդ սիրում մուզիկան, անտառների ղողանջող լռությունը, լեռների բարձր, խոհուն գագաթները, առուների գոչգոչյունը, մարալների վազքը, արտուտի վիհը, դեպի արև ճախրելը. դու չես կարող դրանք բացատրել, և ես էլ չեմ կարող, ես սիրում եմ քեզ, դու իմ պայծառ առավոտս, դու իմ երգս ու լռությունս, դու իմ մուրազը և արտուտս. ես քո կյանքիդ մատաղ, ես քո հոգուդ մատաղ.- ասա, ինչու՞ ես տխուր, ես քո դարդիդ մատաղ, ինչու՞ ես մենակ, մի՞թե իմ հոգին քեզ հետ չի շրջում այդ գեղեցիկ ծաղկավառ անտառներում, գլգլուն առուների մոտ, մի՞թե երազներիդ իմ շուրջը չես ճախրում, իմ հոգի, իմ լավ, իմ ազիզ Աննիկ ջան.- պայծառ եղիր, ուրախ ու կյանքով լի:

Թռվռա, ճախրիր, վազիր, ծաղիկ քաղիր, երգիր ու սիրիր, դու իմ կյանք, դու իմ գարուն, դու իմ սեր ու ծաղիկ Աննիկ ջան…

 Քո Ավետիք

1905 թ.»:slider_img5

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s