Պահոց | 9:48 ե.

Իսկական Սևակը

22 Մրտ

Պարույր Սևակը: Լավ նայեք, լուսանկարել եմ գիշերվա կեսին: Այնպես էր ծիծաղում, որ թվում էր` հիմա կպայթի: Ահա տեսեք: Այնքան ուրախ էր, այնքան ուրախ, որ չծիծաղել չէր կարողանում: Հորդառատ գետի ջրերի նման ծիծաղել գիտեր: Նրա համար միևնույն էր, ինչպես ցանկանայի` այնպես էլ կարող էի լուսանկարել: Ոչ մի նախապաշարում չուներ Սևակը: Երբեմն ինձ թվում էր, թե ամեն ինչ էլ սիրում էր, չսիրած բան չուներ: Բայց ամենից շատ սիրում էր հախուռն կյանքը: Իսկական Սևակն այս լուսանկարում է:

 Լուսանկարիչ ՍԱՄՎԵԼ ԽԱՆԴԻԿԱՅՆ96103_original

ՆԿԱՐԸ ՀՐԱԺԵՇՏ ԷՐ ՏԱԼԻՍ

22 Մրտ

Իմ հիշողության մեջ մնացել է Գևորգ Բաշինջաղյանի հուղարկավորությունը Թիֆլիսում, 1925 թ. հոկտեմբերին: Բազմամարդ թափորը դուրս եկավ Մեծ Գոլովինյան պողոտայով, կտրեց-անցավ Էրիվանյան հրապարակը, հետո ձգվեց Սուրբ Գևորգ եկեղեցի տանող թեք ու ոլործուն փողոցներով: Գավթի մոտ, սև մարմարե տապանի կողքին, որի տակ հանգչում էր մեծ Սայաթ-Նովայի աճյունը, մի գերեզման էր փորված:

Թափորի ճամփին, փայտե մի խարխուլ պատշգամբում մեկը Բաշինջաղյանի մի բնանկար էր կախել: Շրջանակի մի անկյունը սգո ժապավենով էր երիզված:
Նկարը դեպի վերջին հանգրվան էր ուղեկցում իր արարչին, իսկ ինքը մնում էր, որ ապրի ու ապրի…

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍԵՐԵԲՐՅԱԿՈՎtimthumb (5)

%d bloggers like this: