Պահոց | 1:25 ե.

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱԲՈՎՅԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԿԱՅՍՐՈՒՀՈՒՆ

16 Մրտ

1836 թ. փետրվար: Խաչատուր Աբովյանը Պետերբուրգում հրավիրվում է ռուս կայսրուհու մոտ: Ալեքսանդրա Ֆեոդորովնան նրան ընդունում է Ձմեռային պալատում, շքախմբով: Թագուհին հայտնում է իր համակրանքը, որ Աբովյանը ամեն տեսակ նեղությունների հանդիպելով կարողացել է գալ Հյուսիս և բարձրագույն ուսում ստանալ: Հայտնում է իր հարգանքը դեպի հայ ազգը, և դրա հետ մեկտեղ Աբովյանի հետ խոսում է նրա ապագա գործունեության մասին: Կայսրուհին նրան առաջարկում է մշտական բնակություն հաստատել Ռուսաստանում, դառնալ Պետերբուրգի հնագիտական ընկերության անդամ, իբրև իր խոսքերի ապացույց` ոսկետառ վկայական է հանձնում Աբովյանին: Սակայն վերջինս նրբանկատորեն մերժում է: Նա ծառայելու է միայն իր երկրին ու իր ժողովրդին: «Քանաքեռ, Քանաքեռ, իմ սիրագորով ծննդավայր, քո անունը, քո հրապույրներն ավելի վսեմ են, առավել երջանկացնող, քան ես երախտագիտությամբ ու երկյուղածությամբ կարող եմ վերհիշել ու պաշտել: Դու պարգևեցիր ինձ գոյություն, երիտասարդություն, որոնք դեռևս շատ ու շատ  հեռու են քո ստեղծագործ ուժերին արժանի լինելուց: Հաբուրելու եմ քո հողը, հենց որ ոտքս դնեմ նրա վրա. մինչև իսկ իմ գերեզմանը, իմ աճյունը հավատարմությամբ կուղեկցեն քեզ»:

 Հովիկ Չարխչյանbooks1

%d bloggers like this: