Մամուլի անդրադարձ

15 Մրտ

198861Ե՞րբ է իրականում ծնվել Չարենցը եւ ինչպե՞ս է փոխվել նրա ծննդյան տարեթիվը. բացահայտումներ պոետի կյանքից

Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Այսօր նշում ենք նրա ծննդյան 117 տարին, սակայն, պարզվում է, այստեղ կա մի մեծ բայց…

«Նորահայտ վավերագրեր եւ փաստեր Չարենցի մասին» խորագրով հանդիպման ընթացքում այսօր՝ մարտի 13-ին, գրականագետ Հովիկ Չարխչյանը ի թիվս մի շարք այլ բացահայտումների նաեւ հայտարարեց, որ բանաստեղծի ծննդյան ընդունված թիվն ու օրը չեն համապատասխանում նրա իրական ծննդյան տարեթվին:

Ըստ գրականագետի՝ կան մի շարք վկայություններ, որոնք հաստատում են իր առաջարկած վարկածը, ընդհուպ մինչեւ պոետի վկայությունը, որը բերված է «Զվարթ գիտություն» բանաստեղծության առաջաբանում, որտեղ բանաստեղծն ինքը իր ծննդյան թիվն ու օրը թվագրել է 1897թ. մարտի 28:

Հայտնի է, որ ժամանակին բանաստեղծը հոր պարսկահպատակ ծանոթների միջոցով փոխել է անձնագիրը, որտեղ փոխվել են նաեւ նրա անձնական տվյալները: Սա գրականագետի այսօր հնչեցրած միակ սկանդալային բացահայտումը չէր:

Պարզվում է՝ պոետի կյանքի տարբեր փուլեր դեռեւս լուրջ ուսումնասիրության կարիք ունեն. ինչո՞վ է զբաղվել Չարենցը 1920թ.  սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, ի՞նչ է արել նա 1922թ. Լենինգրադում, չկա որեւէ ինֆորմացիա Բաքվում անցկացրած նրա տարիների մասին, ինչպես նաեւ գրեթե անհայտ են 6 ամիս տեւած եվրոպական ճամփորդության մանրամասները:

Գրականագետը համառոտ ակնարկով անդրադարձավ նաեւ Նիկոլ Աղբալյանի ելույթի մանրամասներին, որին արձագանքելով՝ Չարենցը Կարսից, որտեղ զբաղվում էր ուսուցչությամբ, վերադառնում է Երեւան եւ նշանակվում Լուսավորության նախարարության հատուկ հանձնաժողովի գծով կոմիսար: Գրականագետը «արջի ծառայություն» որակեց  պոտի մասին տարբեր «հեղինակավոր մարդկանց» կարծիքները, որոնք թյուր պատկերացում են ձեւավորել նրա քաղաքացիական ու մարդկային նկարագրի մասին:

Այն, որ Չարենցը 1920 – 21թթ զբաղվել է ակտիվ հեղափոխական գործունեությամբ, գրականագետը գրեթե անհնար է համարում եւ ի հայտ բերում պատմական նշանակության մի շարք փաստաթղթեր ու նամակներ, որոնցում նշվում է նույնիսկ բանաստեղծի՝ Լուսավորության նախարարությունում աշխատելու տարիների աշխատավարձի չափը` 1200 – 5000 ռուբլի:

Գրականագետն անդրադարձավ նաեւ պոետի անձնական կյանքի մի քանի դրվագների, մասնավորապես, Առաջին Հանրապետության գլխավոր դատախազ Վարդգես Ահարոնյանի տիկնոջ` Արմենուհի Տիգրանյանի հետ սիրավեպին, ինչպես նաեւ Չարենցի երկրորդ կնոջ՝ Իզաբելլա Նիազովայի կյանքի ողբերգական մանրամասներին:

Բոլշեւիկյան հեղափոխությունից հետո հենց 23-ամյա Չարենցն է եղել Լուսավորության նախարարության Արվեստի գծով կոմիսարը, ասել է թե՝ Մշակույթի նախարարը, նա է եղել այսօրվա Հանրային գրադարանի հիմնադիրներից մեկը եւ, առհասարակ, Չարենցի կյանքը դեռ լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի:

NEWS.am-ի լրագրողի դիտարկմանը, որ կենսագրական բացահայտումները վիճելի են եւ ոչ միանշանակ են ընկալվում, գրականագետ Հովիկ Չարխչյանն ասաց. «Ցանկացած հերքում պետք է փաստարկված լինի: Բոլոր նրանք, ովքեր մինչեւ այսօր փորձել են բանավիճել ինձ հետ, որեւէ լուրջ հակափաստարկներ չեն ներկայացրել: Միայն օդի մեջ բաց թողած «ոչ»-ը լուրջ չէ: Երեւի այդպես հեշտ է: Ի վերջո, մի մոռացեք, որ ես չեմ վերաձեւում Չարենցի կենսագրությունը: Ես ասում եմ բաներ, որոնք ջուրն են նետում մեկ ուրիշի աշխատանքը: Ճշմարտությունն ուրիշ ո՞նց կարելի է բացահայտել»:

Նվարդ Մանվելյան

http://news.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s